Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Պատմության չգրված օրենք

Պատմության չգրված օրենք
27.01.2024 | 12:24

Վիճակը, որում այսօր հայտնվել ենք, մեկի կամ մի քանիսի արածի արդյունք չէ: Սա արդյունք է այդ վիճակի ծանրությունը չգիտակցող ժողովրդի միամտության ասեմ, թե՞ միամիտ անտարբերության, որ իր համար հյուսել է ցանցաթակարդ և փոխանակ վերև, կողք կամ առաջ նայելով մտածի դրանից դուրս գալու ելքերի մասին, անընդհատ հետ ու ներքև է նայում և նորից հայտնվում անցյալի խորխորատում: Այն անցյալի, որտեղ լավը տեր ունի, իսկ վատը, ինչպես միշտ, անտեր է:

Պատմության չգրված օրենքն է՝ շահում և հաջողում է այն ժողովուրդը, որն իր ներկան ու ապագան կերտում է ոչ թե սեփական անցյալը փորփրելով ու ավերելով, այլ անցյալի լավի վրա նոր ու ավելի հզորը կառուցելով:

Մենք այսօր, եղածին ավելացնելու փոխարեն, ունեցածն ավերում ենք: Ավերում ենք, որովհետև, մեզ համար նախընտրելին ես-ն է, այլ ոչ թե Մ Ե Ն Ք-ը:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 1926

Մեկնաբանություններ