21.06.2024|
14:44
Արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր, «Վերք Հայաստանի» հեղինակ Խաչատուր Աբովյանի թոռ Կոնստանդինի վերաբերյալ 1897 թ․ փետրվարին Թիֆլիսի «Արձագանք» թերթը այսպիսի լուր տպագրեց․ «Կրթական ասպարիզում իւր բարեգործութեամբ յայտնի մեծ․ պ․ Աղէքսանդր Մանթաշեանը որոշեց Խաչատուր Աբովեանի անդրանիկ թոռ Կոնստանդին Աբովեանին, որ մի 18 տարեկան երիտասարդ է և իւր միջնակարգ ուսման ընթացքը առաջիկա մայիսին աւարտում է Գէորգեան ճեմարանում, իւր թոշակաւոր ընդունելով, ուղարկել Գերմանիա, բարձրագոյն ուսում ստանալու համար»։