Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Ամեն գնով փորձում են պատերազմը տեղափոխել մեր տարածաշրջան

Ամեն գնով փորձում են պատերազմը տեղափոխել մեր տարածաշրջան
30.09.2024 | 11:31

Արդյո՞ք պատահականություն է սեպտեմբերին Իսրայելի հարձակումը, հատկապես՝ սեպտեմբերի 27-ից ավելի ուժգին, ինտնեսիվ հարձակումները Լիբանանի վրա։ Ադրբեջանի հետ սերտ ռազմական համագործակցության մեջ գտնվող Իսրայելը ի՞նչ ակնկալիքներ ունի սեպտեմբերին սկսած ռազմական գործողություններից, ու՞ր է փորձում այն տանել, ո՞ր տարածաշրջան է փորձում տեղափոխել։ Սրանք հարցրեր են, որ յուրաքանչյուր բանական մարդու գլխում ծագում են։ Այս հարցերն անշուշտ ունեն մեկնաբանություններ, սակայն միանշանակ պատասխան կարող են տալ միայն նրանք, ովքեր չորս տարի առաջ նախաձեռնած պատերազմի հիմքում են կանգնած։ Ամեն գնով փորձում են պատերազմը տեղափոխել մեր տարածաշրջան, 2020-ի պատերազմով չեն հասել իրենց ցանկալի արդյունքին, հարկավոր է չեզոքացնել իրենց ճանապարհին կանգնածին:Ես անձամբ չեմ ուզում, որ Իրանը ներքաշվի ուղիղ պատերազմի մեջ, գոնե հիմա, այս փուլում:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4596

Մեկնաբանություններ