Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Նպատակը համայնքային բյուջեի, սուբվենցիոն միջոցների հափշտակությունն է

Նպատակը համայնքային բյուջեի, սուբվենցիոն միջոցների հափշտակությունն է
13.09.2024 | 11:35

Ասել էի, որ Ախուրյան համայնքում գործում է առերևույթ կազմակերպված հանցավոր խումբ, կոռուպցիոն բուրգ, որի նպատակը համայնքային բյուջեի, սուբվենցիոն միջոցների հափշտակությունն է:

Ձախ նկարում Ախուրյանում գործող, Բալասանյանի պիվզավոդի պարագլուխներից մեկի հետ աֆիլացված Աճեմյան Շին ՍՊԸ-ի իրականացրած ապօրինությունների վերաբերյալ փաստաթուղթ է: Այն զեկուցել են Շիրակի ՔՊ-ական մարզպետին:

Աջ նկարում Ախուրյանում գործող «Լիվալ քոնտրոլ» անվանումով ՍՊԸ-ի ու Ախուրյանի համայնքապետարանի միջև կնքված բազմաթիվ պայմանագրերից մեկն է, ըստ որոնց, սույն կազմակերպությունը պետք է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն իրականացնի: Կրիմինալն այն է, որ տեխնիկական հսկողություն իրականաղնող այս կազմակերպության հիմնադիրը՝ Աղաբեկ Ծատուրյանը (նախկին ԱԱԾ-ական), միաժամանակ հանդիսանում է Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում ՀՈԱԿ-ի աշխատակից: Նա Սարուխանյան Կարենի օգնական, համակուսակից, ՔՊ Գյումրի բաժանմունքի վերահսկող՝ Լիլիթ Ծատուրյանի հայրն է: Նիկոլ Փաշինյան ահա այսպես են подставной կազմակերպությունների միջոցով մեջ-մեջ անում պետական փողերը։

Բայց դու իհարկե սրա մասին չգիտեիր։

Հավելեմ նաև, որ Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Ներսիսյանը՝ Շիրակի մարզի ԱԱԾ վարչության պետ՝ Կամո Ներսիսյանի եղբայրն է:

(շարունակելի)

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4653

Մեկնաբանություններ