Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Այս «իշխանությունները» մինչև կոկորդները հայ մարդկանց արյան մեջ են թաղված

Այս «իշխանությունները» մինչև կոկորդները հայ մարդկանց արյան մեջ են թաղված
13.06.2024 | 23:01

Մեր ժողովրդի համբերության ցիստեռնը բառի ամենաուղիղ իմաստով արյունով է լցված:

Այս «իշխանությունները», որ մինչև կոկորդները հայ մարդկանց արյան մեջ են թաղված, երեկ էլի իրենց թրքագարշ վերջույթները թաթախեցին հայի արյան մեջ:

Ցիստեռնը դեռ չի լցվել, կարծես...

Բայց կա մեկ «բայց»:

Հիշե՛ք, ցանկացած ժողովուրդ ունի ապստամբելու իրավունք: Իսկ ժողովուրդը, ումից խլված է իշխանությունը, ումից խլվում է ապագան, անցյալը, խլվում են արժեքները, խլվում է երկիրը, կենսատարածքը, այդ ժողովուրդը ապստամբելու իրավունք ունի բազմապատկորեն: Մենք դրան ասում ենք՝ «դանակը ոսկորին հասնել»: Իրականում դանակը մի քանի տեղից ոսկորը արդեն ծակել-անցել է:

Հա, ու իմացեք, քպ-ոներ, այդ ժամանակ արդեն ոչ մի սրբազան հայր ձեզ ոչնչով օգնել չի կարողանալու:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2874

Մեկնաբանություններ