Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Իրանն արդեն իսկ զգում է իր գոյաբանական թշնամիների ակտիվությունն այս տարածաշրջանում

Իրանն արդեն իսկ զգում է իր գոյաբանական թշնամիների ակտիվությունն այս տարածաշրջանում
13.06.2024 | 08:11

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը դեմ է ցանկացած ծրագրի կամ նախաձեռնության, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունը և սահմանները:

Սա, իրանական դիվանագիտական լեզվով, զգուշացում է, որ այդպիսի փոփոխություններ սպասվում են: Ակնհայտ է, որ այս հայտարարության սլաքը ուղղված է Հայաստանի իշխանություններին, որովհետև, առանց նրանց դավաճանական լռության կամ համաձայնության, տարածաշրջանում ժողովրդագրական փոփոխություն լինել չի կարող: Այդ Հայաստանի իշխանություններն են, որ իրենց պաշտոնները մի թիթեռի կյանքով երկարացնելու համար պատրաստ են ադրբեջանցիներին վերաբնակեցնել Հայաստանի տարածքում, այդ նրանք են, որ ոչինչ չեն անում արցախցիների անվտանգ վերադարձը ապահովելու համար, այդ նրանք են, որ այդպես էլ չեն բողոքում Արցախի զավթված տարածքներում դեռևս 44-օրյա պատերազմից մնացած օտարերկրյա վարձկանների և ադրբեջանցիների վերաբնակեցման դեմ:

Այո, այդ ուղերձը վերաբերում է Հայաստանի իշխանություններին, որովհետև ուրիշ ոչ մի տեղ ժողովրդագրական պատկերի ակնհայտ փոփոխություն կամ դրա նախադրյալներ չկան:

Իսկ Իրանն անհանգստացած է, որովհետև այդ ժողովրդագրական փոփոխություններն առաջին հերթին ազդելու են հենց Իրանի ազգային անվտանգության վրա, որովհետև Իրանն արդեն իսկ զգում է իր գոյաբանական թշնամիների ակտիվությունն այս տարածաշրջանում՝ ի դեմս իսրայելական ու Արևմտյան հատուկ ծառայությունների աննախադեպ ակտիվության:

Իսկ մենք դեռ հանդուրժում ենք Փաշինյանի իշխանությունը:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2660

Մեկնաբանություններ