Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Կիրանցն այլևս չի լինի, Ոսկեպարի տարածքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցուց օգտվել այլևս չի լինի, Ոսկեպարը նույնպես չի լինի

Կիրանցն այլևս չի լինի, Ոսկեպարի տարածքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցուց օգտվել այլևս չի լինի, Ոսկեպարը նույնպես չի լինի
21.05.2024 | 17:20

Եթե Նիկոլ հայադավին ու նրա ոհմակին թույլ տրվի շարունակել պետական դավաճանությունը

Երևի բոլորդ կհիշեք, որ Նիկոլ հայադավը մինչ այժմ խոսել է ընդամենը 8 բնակավայր՝ իրենց տարածքներով, Ադրբեջանին հանձնելու մասին. 1-ին փուլում՝ Ներքին Ոսկեպարը (ադրբեջանական անվանումը՝ Աշաղի Ասկիպարա), հին Բաղանիսը (Բաղանիս Այրում), Ղըզլհաջըլին, Խեյրիմլին, որոնք, ըստ գերագույն գլխավոր ստախոսի և կեղծարարի, իբր հայկական, հայաստանապատկան չեն, իսկ 2-րդ փուլում՝ ևս 4-ը, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավները», դրանց թվում՝ Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը, Տավուշում գտնվող Վերին Ոսկեպարը:
Այսպիսով Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի և նրա ոհմակի կողմից Կիրանցը, այս պահին դեռ հայաբնակ Ոսկեպարը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում որոշ հողատարածքներ, պաշտպանական դիրքեր մեր արտաքին թշնամուն հանձնելու մասին այս պահի դրությամբ դեռ որևէ խոսք չի եղել:
Խոսք չի եղել, բայց այն, ինչ հիմա անում է Նիկոլն իր ոհմակի հետ և ենիչերիների բանակի պաշտպանությամբ և աջակցությամբ , գործնականում նշանակում է մոտ ապագայում նաև Կիրանցի և Ոսկեպարի դատարկում, այնտեղից բնակչության հեռացում, որովհետև հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի դահիճ Ռամիլ Սաֆարովին հերոսացրած պետության և ժողովրդի անմիջական հարևանությամբ, վերջինիս քթի տակ, այսինքն՝ մշտական գոյաբանական սպառնալիքի պայմաններում հայը չի կարող ապրել:
Հարկ կա՞ բացատրելու, թե դրանից հետո ինչ է լինելու, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը և իր ոհմակը, եթե մինչ այդ իշխանությունից չզրկվեն, շարունակելով իրենց հայադավ ծրագիրը, ինչ են անելու…
Եթե ոմանց, չնայած մինչ այժմ կատարվածին, դեռ անհասկանալի է, բացատրենք. վերոնշյալ գյուղերի դատարկվելուց որոշ ժամանակ հետո, «բնակավայրերն անմարդաբնակ են» պատճառաբանությամբ ու պետական դավաճանությամբ, դրանք նույնպես հանձնվելու են Ադրբեջանին: Եվ ոչ միայն դրանք. Ալիևի պահանջով Ադրբեջանին իրենց հողատարածքներով բնակավայրեր, ինչպես նաև պաշտպանական դիրքեր են հանձնվելու նաև Գեղարքունիքի մարզում, Վարդենիսի տարածաշրջանում, ինչի հետ կապված նախապատրաստական աշխատանքներն, ըստ ԶԼՄ- ների հրապարակումների, այժմ ընթանում են:
Հավատացեք, որ այս ամենը դեռ միայն սկիզբն է լինելու, որովհետև թշնամու ախորժակը գայլային է և նույնիսկ ավելի մեծ՝ Վարդենիսը, որն իրենք Բասարգեչար են անվանում, Սևանա լիճը և գրեթե ողջ Գեղարքունիքի մարզը, նաև՝ Երևանը, որն Ալիևն Իրեվան է անվանել և, ինչպես պատմությունը կեղծող ադրբեջանական այս կայքը, համարել ադրբեջանական:
Թեև Նիկոլ հայադավը և իր ոհմակը Կիրանցը չեն համարել ադրբեջանական ու չեն հայտարարել այն Ադրբեջանին հանձնելու մասին, սակայն այն, ինչ հիմա անում են՝ գյուղը երկու մասի բաժանելով, նրա հողատարածքներն Ադրբեջանին տալով, ըստ էության, հենց դա է նշանակում: Սահմանազատման գործընթացը չի նշանակում միայն, սահմանագծմանը համապատասխան, երկրի վրա սահմանանշաններ (սահմանասյուներ) դնել ու վերջ:
Ըստ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՌԵԺԻՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 12- ի N 702- Ն որոշման Հավելված 2- ի, «Սահմանապահ զորքերի կողմից ցամաքային պետական սահմանի երկայնքով սահմանագծից դեպի սահմանային շերտի խորքը, ըստ սահմանանշանների տեղադրության, մինչև 50 մետր լայնությամբ ստեղծվում է թափանցիկ սանիտարական շերտ, որտեղ կարող են կառուցվել ինժեներական արգելափակոցներ, սահմանային ճանապարհներ, կամուրջներ, դիտաշտարակներ և այլ ինժեներական-տեխնիկական կառույցներ»:
Թե ինչ է նշանակում դա, այսօր տեսնում ենք իրենց տներից զրկվող կիրանցիների արտասվող աչքերում: Ոսկեպարցիները և մենք Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի այցելելու իրավունքից ու հնարավորությունից էլ ենք զրկվելու, քանի որ սահմանազատումն իրականացվում կամ արդեն իսկ իրականացվել է եկեղեցուց ընդամենը 17- 20 մետր հեռավորության վրա, իսկ եթե սահմանագծից կամ սահմանանշաններից դեպի մեր կողմ հաշվարկում ենք ևս 50 մետր, ապա ստացվում է, որ եկեղեցին ընկնում է 50 մետր լայնությամբ թափանցիկ սանիտարական շերտի տարածքում:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ