Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Գիտելիքի փոխարեն՝ գիտելիքային անթափանց մշուշ

Գիտելիքի փոխարեն՝ գիտելիքային անթափանց մշուշ
08.02.2024 | 14:11

Սովորաբար հետադիմական ուժերի հրահրած քաղաքակրթական նահանջի պայմաններում առաջին հերթին տուժում են հասարակական գործունեության ամենազգայուն այնպիսի ոլորտները, ինչպիսին են գիտությունն ու կուլտուրան։

Դրա բուն պատճառն էլ այն է, որ այդ ոլորտները քաղաքակրթական արժեքների ու իմաստների հիմնական կրողներն են և, ըստ դրա էլ, հետադիմական ուժերի թիվ մեկ թշնամին են նաև։

Գիտության ու կուլտուրայի նման զգայուն ոլորտների դեմ պայքարն էլ սկսվում է մի այլ զգայուն ոլորտում, այն է՝ կրթական համակարգում, որում հետընթացը տեղի է ունենում իմաստային կողմնորոշում ունեցող ուսուցման մեթոդներից անցում կատարելով դեպի պարզունակ տեղեկությունների կուտակման տեսակի ցածրորակ ուսուցում։

Կա նաև ուսուցման համակարգի պարզունակացման մի այլ մոտեցում ևս, որը իմաստային ուսուցման իմիտացիան է, և որի իրականացումը կատարվում է շատ բարդացված ուսումնական ծրագրերի միջոցով։

Դրանց նպատակն էլ ոչ թե գիտելիքի յուրացումն է, այլ վրայով հպանցիկ սահելը, որից հետո սովորողի ուղեղում գիտելիքի փոխարեն մնում է գիտելիքային անթափանց մշուշ։

Օրինակների համար հեռու գնալ պետք չի, մեր բուհերն ու գիտությունների ակադեմիան հերիք են մասնավորապես գիտության ահավոր անկումը տեսնելու համար։

Նման իրավիճակն ու բարձրորակ գիտական միջավայրի բացակայությունն էլ նպաստավոր պայմաններ են ստեղծում փսևդոգիտական մեթոդների առաջընթացի համար։

Նման գիտական մեթոդների լայն ժողովրդականությունն էլ պայմանավորված է նրանով, որ դրանց էքսպերտիզայի բարդ ու պատասխանատու գործը հիմնականում դրված է տնային տնտեսուհիների վրա։

Չէ՞ որ դեռ Լենինն էր ասում, որ խոհարարուհիները կարող են անգամ պետություն ղեկավարել։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6994

Մեկնաբանություններ