Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԵՄ տնտեսությունը, առանց ռուսական էժան էներգակիրների, ապրում է աննախադեպ հետընթաց

ԵՄ տնտեսությունը, առանց ռուսական էժան էներգակիրների, ապրում է աննախադեպ հետընթաց
15.09.2024 | 10:51

Այն հանգամանքը, որ Եվրոպան սեփական ուժերով իր անվտանգությունն ապահովելու հարցում լրջագույն պրոբլեմներ ունի, կարող է ճակատագրական դառնալ ոչ միայն իր, այլ նաև շատ ուրիշների համար։

Այս հարցում բախտորոշ նշանակություն ունի այն հանգամանքը, որ Եվրոպան, անվտանգության հարցում ինքնաբավ չլինելով հանդերձ, ունի քաղաքակրթական ու տեխնոլոգիական մեծ հզորություն ու դրան համապատասխան՝ հարստություն։

Վերջին հանգամանքները, այսինքն, Եվրոպայի քաղաքակրթական ու տեխնոլոգիական մեծ հզորությունն ու հարստությունը արտակարգ կարևոր գործոններ են գլոբալ մրցակցության պրոցեսում, բայց դրանք էֆեկտիվ կարող են լինել միայն այն դեպքում, եթե պաշտպանված են սեփական անվտանգության համակարգի կողմից։

Այս հանգամանքը Եվրոպայի աքիլեսյան գարշապարն է, քանի որ նա իր մեծ քաղաքակրթական, տեխնոլոգիական և բիզնես արժեքները պաշտպանելու բավարար հնարավորություններ չունի։

Դրանից բացի, Եվրոպան իր հիմնական դաշնակցի, այսինքն, ԱՄՆ-ի հետ նաև շատ լուրջ մրցակից է և ոչ միայն մրցակից է, այլ նաև շուկա ու պոտենցիալ գործընկեր՝ բարձրացող Չինաստանի համար։

Դրանից առաջ էլ Եվրոպան իր համար գոյաբանական իմաստ ունեցող գործընկերություն ուներ Ռուսաստանի հետ, բայց որը զոհ գնաց ռուս-ուկրաինական կոնֆլիկտին։

Բացի այս ամենից, Եվրոպան ունի նաև կարևորագույն մի այլ քաղաքակրթական պրոբլեմ, կապված մասսայական միգրացիոն խնդրի հետ։

Այս հարցում էականն այն է, որ Եվրոպան բավարար հզորություն չունի այս պրոցեսը իր շահերին ծառայեցնելու համար, և աստիճանաբար այն դառնում է նրա համար ևս մի լրացուցիչ ավերիչ գործոն։

Կային ժամանակներ, երբ ԵՄ-ի կյանքը վերելք էր ապրում, որը հաջողությամբ կոմպենսացնում էր նրա մեջ մտնող երկրների ներքին հակասությունները։

Հիմա ժամանակները փոխվել են նաև այս իմաստով, և նշված ներքին հակասությունները, միացած մյուս դեստրուկտիվ գործոնների հետ, ճակատագրական կարող են դառնալ ԵՄ-ի համար, որի տնտեսությունը, առանց ռուսական էժան էներգակիրների, ապրում է աննախադեպ հետընթաց։

Մի հանգամանք, որը աշխարհի ճակատագրի համար կարող է դառնալ շատ կարևոր գործոն, քանի որ մեծ հարստությունը առանց պաշտպանության ապրել չի կարող։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4636

Մեկնաբանություններ