«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Երբ փողոցից պալատ են ընկնում

Երբ փողոցից պալատ են ընկնում
07.08.2024 | 12:10

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վենետիկում հեծանիվ է քշել , այդ մասին Ինստագրամի իր էջում տեսանյութ հրապարակել ։ Նիկոլ Փաշինյանին ավելի շուտ է «հեծանվացավ կպել» , առավոտ կանուխ, դատարկ փողոցներում, բազում թիկնապահների ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանի հեծանվավազքերին միացել է նաև նրա կինը՝ Աննան։ Հեծանվից ու ձեր ծառայողական, հարյուր հազարավոր դոլարանոց ավտոներից բացի դուք ուրիշ փոխադրամիջոց չգիտե՞ք, մի քիչ էլ «սամակատ»՝ ինքնագլոր քշեք։

Աշխարհը եռում է հակամարտություններից, մեր հարևան Իրանը պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա, Ադրբեջանի բռնապետ Ալիևն անընդհատ զինվում է, պարբերաբար զորավարժություններ անցկացնում, Հայաստանին սպառնում է պատերազմով, իսկ իրենք անդարդ բախտավորի նման հեծանիվ են քշում։ Այդպես է լինում, երբ բիրդան աղա են դառնում, փողոցից պալատ ընկնում, չեն ուզում հոգսերի ու վտանգների մեջ գտնվող Հայաստանի մեծ խնդիրներով զբաղվել, հեծանիվ քշելով։ժամանակ են ձգում։

Խորենացու «Ողբը» իսկը մերօրյա Հայաստանի մասին է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2768

Մեկնաբանություններ