Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Iran International-ի «քաղցր ստի» «արյունոտ» ստվերը

Iran International-ի «քաղցր ստի» «արյունոտ» ստվերը
25.07.2024 | 21:22

Իրանալեզու Iran International-ը հաղորդում է, որ Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել: Ըստ տեղեկության՝ պայմանագրի մեջ մտնում են ԱԹՍ-ներ և զենիթահրթիռային համալիրներ։

Երեկ «Առաջին լրատվական»-ի եթերում էի, երբ լրահոսում հայտնվեց այս լուրը ու հնչած հարցին ի պատասխան՝ ես, որպես բանալի բառ, օգտագործեցի «եթե հաստատվի այս լուրը» արտահայտությունը:

Հետո ինձ համար պարզ դարձավ, որ իրանալեզու Iran International-ը Վաշինգտոնից և Լոնդոնից կառավարվող ԶԼՄ է, որի հետևում Իրանի կառավարությանն ընդդիմադիր շրջանակներ են:

Ըստ ամենայնի, այս արտահոսքը ոչ միայն կեղծ է, այլև ուղղված է, մի կողմից, հայ- իրանական հնարավոր համագործակցության վիժեցմանը, մյուս կողմից՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր կամպանիայի հրահրմանը:

Սա ավելի շուտ՝ տարածաշրջանային արյունալի մի սցենար է, որը միանգամայն տեղավորվում է արևմտյան նեոլիբերալ շրջանակների պատկերացումներում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3582

Մեկնաբանություններ