ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Նիկոլիզմը հայ տեսակի ու գենի թիվ մեկ թշնամին է

Նիկոլիզմը հայ տեսակի ու գենի թիվ մեկ թշնամին է
03.04.2023 | 21:50

2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը մեր ժողովրդի առայժմ վերջին հաղթանակն է: Նոր հաղթանակներ կրկին լինելու են, բայց մինչ այդ մենք պետք է այլ հարցերում հաղթանակներ ու ձեռքբերումներ ունենանք`

1. Ներքաղաքական դաշտում տարատեսակ դավաճանների իշխանությունից ազատվելով ու ստրկամտությունը մերժելով:

2. Արցախի մնացյալ մասի և Հայաստանի անվտանգությունն անխոցելի դարձնելով:

3. Տնտեսության մեջ առաջանցիկ աճով, արտադրական նոր հզորություններ և շուկաներ ստեղծելով:

4. Ազգային դաստիարակությամբ ու ազգային ավանդական արժեքներն ամրապնդելով:

5. Կրթական համակարգն ու բովանդակությունը որակապես փոխելով:

6. Բարձր տեխնոլոգիական զարգացվածությամբ, հագեցվածությամբ ու հմտություններով նոր որակի զինուժ և պաշտպանական համակարգ ստեղծելով:

7. Գիտա-տեխնիկական նվաճումներով:

8. Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական բռունցք ձևավորելով:

9. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի արժևորմամբ ու քրիստոնեական հավատքի ուժը վերականգնելով:

10. Իրական արժեքների ու փոխադարձ հարգանքի վրա հենված ժողովրդավարությամբ:

11. Ամուր և անսասան ընտանիքների վրա կառուցված հասարակություն ձևավորելով:

12. Ազգային արժանապատվության ու սեփական պետության անփոխարինելիության գիտակցումով:

13. Հայրենադարձությամբ ժողովրդագրական պատկերը փոխելով:

14. Սոցիալական արդարությամբ, միմյանց նկատմամբ սոցիալական պատասխանատվությամբ և պետական հոգածությամբ:

15. Կեղծիքը, սուտը, փարիսեցիությունը մերժող տեղեկատվական ու քաղաքացիական նորմերով:

16. Զգայուն և ամուր անվտանգային հիմքեր ունեցող պետական ինստիտուտներով:

17. Օտարածին և խորթ «արժեքների» քարոզչության նկատմամբ անհանդուրժողականությամբ:

18. Պետական և քաղաքական կառավարման համակարգերի գաղափարական ինքնամաքրմամբ ու պրոֆեսիոնալիզմի կանոնների պահպանմամբ:

19. Հանրային առողջությունն ու երիտասարդների վարքը աղավաղող, վնասակար սովորույթներն ու անթույլատրելի երևույթներն արմատախիլ անելով:

20. Մեր Հայրենիքը, Պետությունն ու Միմյանց սիրելով:

Այս ամենը լինելու են մեր նոր հաղթանակների գրավականն ու պետականության հավերժության երաշխիքները: Աշխարհում հայ տեսակին կրկին հարգելու և գնահատելու են:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Նիկոլիզմը հայ տեսակի ու գենի թիվ մեկ թշնամին է: Նիկոլիզմով ոչ մի հաղթանակ չի լինելու, այլ միայն պարտություն, կորուստ, ավեր և պառակտում:

Դիտվել է՝ 4056

Մեկնաբանություններ