Ընդունենք, որ Հայաստանում բնակչության մի ստվար զանգված անննասուն է` այդ բառի ուղիղ, փոխաբերական ու ձեր պատկերացրած բոլոր իմաստներով։ Բնականաբար մյուս ստվար զանգվածը մարդ է։
Հարց է ծագում` իսկ այդ մյուս ստվար զանգվածը, մարդիկ ի՞նչ են անում երկիրը ժանտախտից փրկելու համար։
Հաճախ եմ կարդում, որ ճիվաղի թիկունքը, պաշտպանը ժեխն է։ Բայց այդ նույն ժեխն ի՞նչ է անում ու ինչպե՞ս է պաշտպանում հրեշին։
Որևէ ծրագիր, որևէ պլան փորձե՞լ եք իրագործել, որ ժեխը խանգարած լինի։ Թեկուզ այդ ամուլ, տխմար հանրահավաքների ժամանակ դատարկ ճառ գեղգեղալուց, երգել-պարելուց և փողոցները չափչփելուց բացի ի՞նչ եք արել, որին ժեխն ընդդիմացել է։
Անգամ այդ խորհրդարանական ընդդիմություն կոչված սոված, մանդատին ժանգի պես կպած նախիրն է զզվելի, անբնական ու ճիվաղին լեգիտիմացնելուց, նրա իշխանությունը երկարաձգելուց բացի գոնե 1 միլիմետր օգուտ չի տվել երկրին։ ՈՒ մի հրեշավոր պարազիտախումբ էլ սրանք են։
Ի դեպ, Վրաստանում չգիտեմ, թե ինչպես են զարգանալու հետագա գործողությունները, բայց նրանց չորս ընդդիմադիր ուժերը, ի տարբերություն մերոնց, որ ոսկոր տեսած սոված շան պես վրա են տվել մանդատներին, վրացի ընդդիմադիրները հայտարարել են, որ խորհրդարան չեն մտնելու։
Այնպես որ` երկրում չկա մի ուժ, մի խումբ, մի անհատ, որ գոնե փորձած լինի երկիրը փրկելու համար մի ինչ-որ բան անել։
Ճառելու, դատարկ հոխորտալու առումով կտրիճների պակաս չկա ու աշխարհում երևի թե մրցակից չունեն։
Վարդգես ՕՎՅԱՆ