Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Գլխացավանքից հեռու

Գլխացավանքից հեռու
05.03.2024 | 15:28

Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին: Սա էն ադրբեջանցի դիվերսանտն է, որի մասին մեր ԱԱԾ-ն ասում է՝ դե լավ, մոլորվել էր: Վերջերս հանգամանալից անդրադարձել էի հայ պապիկի վիզը կտրած ադրբեջանցի ստահակի՝ Ռուսաստանից արտահանձման վարկածներին և, առանց հատուկ տեղեկություն ունենալու, հակված էի հավատալու ավելի շատ այն տարբերակին, որ այստեղից են ասել՝ մեզ մի տվեք, էդտեղից թողեք թող տանեն իրենց երկիր, գլխացավանքից հեռու: Կարող ենք վստահ լինել՝ հենց այդպես էլ եղել է, դրած երկար-բարակ խորանում ենք, թե ինչի էր ՆԳ նախարարությունը ուշացրել թղթեր ուղարկելը դատախազություն, նրանք էլ իրենց հերթին, ազերները ռուսների հետ լավ են և այլն: Ոչ, այ մարդ, «մերոնք» են ամեն բան անում, որ դրանց գլխից մազ չընկնի․ դա էլ նրանից, որ կա՛մ շատ են վախենում Ալիևից, կա՛մ ահավոր հարազատի պես են վերաբերվում:

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 1689

Մեկնաբանություններ