Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Սոցիալական ճաշարանը պատրաստ է

Սոցիալական ճաշարանը պատրաստ է
16.08.2024 | 12:19

Բացումը՝ երեքշաբթի օրը, ժամը 13:00-ին, հրավիրում եմ բոլոր ցանկացողներին: Այս գրառումը համարեք պաշտոնական հրավեր:

Երկար քննարկում էինք, թե ո՞վ կարող է օգտվել: Նախ ասեմ, որ տարածքը աշխատելու է 2 ֆորմատով, այսինքն, սոցիալական ճաշարանի ծախսերը փակելու համար տարածքում գործելու է նաև կլասիկ Արտ Լանչի կետ բոլոր հաճախորդների համար, և լինելու է 2-րդ հոսքագիծ՝ շատ զեղչված գներով: Բարդությունը որոշելն էր, թե ով պետք է հնարավորություն ունենա օգտվելու զեղչված գներից: Շատ տարբեր առաջարկներ եղան, ու բարդ էր գտնել էդ արդար ֆիլտրումը: Վերջը ինձ բռնեցի էն մտքի վրա, որ՝ այ մարդ, այս պրոյեկտը հարգանքի նշան է ցանկացած տարիքով անձի նկատմամբ, ու որոշեցինք շատ պարզ լինել և կապել զեղչով օգտվելու հնարավորությունը միայն տարիքի հետ, այսինքն, 60-նն անց ցանկացած անձնավորություն կարող է օգտվել մեր 2-րդ հոսքագծից: Բացի զեղչով օգտվելուց՝ 60-նն անց մարդիկ հնարավորություն կունենան իրենց գնած լանչի հետ անվճար ընտրելու որևէ նվեր (սուրճ, խմորեղեն, պիցցա...), որն իրեն նվիրել է մեկ այլ մինչև 60 տարեկան հաճախորդ: Նման հաճախորդներին էլ խրախուսելու համար մշակվեց հատուկ գներով նվեր-մենյու, օրինակ, սուրճը՝ ընդամենը 50 դրամ, և հաճախորդը, էդ 50 դրամը վճարելով, էդ պահին էկրանի վրա տեսնում է ինչպես է նվերներ բաժնում ավելանում իր գնածը:

Լավ, էլ երկար չպատմեմ, հենա կգաք ու տեղում կտեսնեք: Հա, կարևորը, ով տարեցների հետ կապված միջոցառումներ կուզենա կազմակերպել, մենք պատրաստ ենք համագործակցել՝ առնվազն տարածքը երեկոյան և շաբաթ-կիրակի օրերին անվճար տրամադրելու տարբերակով: Նաև, քանի որ կոնցեպտը նորություն է մեզ համար, պատրաստ ենք ընթացքում քննարկել և ընդունել ցանկացած փոփոխություն, որը կօգնի է՛լ ավելի օգտակար դարձնելու այս պրոյեկտը:

Դե, կհանդիպենք երեքշաբթի՝ ամսի 20-ին, ժամը 13:00-ին, Զավարյան 57/19 հասցեում:

Եվ հիշեք՝ անկախ նրանից, թե ինչ գործի եք, ինչ տարիքի եք, ինչ հայացքներ ունեք, միևնույն է, մի օր մեծանալու եք, դուք էլ եք դառնալու տարիքով և հետևապես, եթե այսօր հնարավորություն ունեք ինչ-որ ձևով օգտակար լինել տարեցներին, ջանք մի խնայեք, մեկ է, բարին բումերանգի ձևով մի օր վերադառնալու է դեպի ձեզ:

Հ. Գ. Էս էն տարածելու խնդրանքով փոստերից է, որ շատ մարդ իմանա պրոյեկտի մասին:

Բակուր Մելքոնյան

Դիտվել է՝ 2401

Մեկնաբանություններ