«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Նրանք չեն ստորագրի որևէ փաստաթուղթ, որովհետև այլ նպատակներ ունեն

Նրանք չեն ստորագրի որևէ փաստաթուղթ, որովհետև այլ նպատակներ ունեն
07.09.2024 | 08:11

Ես միշտ մեղադրվում եմ վատ լուրեր հաղորդելու համար, բայց իրականում դաշտի բաց մոնիթորինգի հիման վրա կարող եմ ասել, որ անկախ տարբեր զարգացումներից՝ կլինի ընտրություն, COP29 և այլն, Ադրբեջանն ունի Հայաստանի հետ կապված հեռահար նպատակներ ու ընդհանրապես դա չի թաքցնում։ Նրանք շատ պարզ ու ուղիղ տեքստով են խոսում այդ մասին, երկիրդ այլ կերպ են անվանում, ֆինանսական ռեսուրսներ են ծախսում, դեռ մի բան էլ սկսել են հայտարարել, որ վտարանդի կառավարություն են ստեղծելու և այլն, խոսում է հենց հեռուն գնացող նպատակների մասին։

Ունեցած այդ հավակնություններն իրենք իրագործում են ուժով և ուժի սպառնալիքով, ուղղակի ժամանակի հարց է, թե երբ են գնալու այդ քայլին, բայց այն, որ Ադրբեջանը բնավ չի գնում Հայաստանի հետ խաղաղության, դա ակներև է, ի վերջո, Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկն ասուլիսում, որ եկեք գոնե մի բան ստորագրենք, Ադրբեջանն ամբողջությամբ մերժեց, իրենց ԱԳ նախարարն ակնհայտ մերժեց, այս փուլում նրանք չեն ստորագրի որևէ փաստաթուղթ, որովհետև այլ նպատակներ ունեն։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2768

Մեկնաբանություններ