11.12.2013|
17:20
Թեև ոչ հաճախ, մեկ էլ տեսար թերթում, բանավեճի ընթացքում, կամ հարցազրույցների ժամանակ մի որևէ պաշտոնյա գովեստի թունդ խոսքեր ուղղեց առ ավելի բարձր պաշտոնյա։ Դա լա՞վ է, թե՞ վատ, կամ ինչպե՞ս է դա ընկալվում հասարակության տարբեր շերտերի կողմից, դժվար է ասել։ Ա՛յ, եթե համոզված լինես, որ այդ խոսքերը բխում են հոգու խորքից, անկեղծ են և հնչում են որպես երաշխիքի խոսքեր՝ հասարակության լայն շերտերին աջակցելու համար, գուցե ինչ-որ տեղ ընդունելի է, բայց, այնուամենայնիվ, կասկածի տեղ կա՝ արդյո՞ք դա իր մեջ չի պարունակում հաճոյանալու, ինչ-որ ակնկալիքներ ստանալու էլեմենտներ։ Իսկ որ դա առկա է մեր հասարակության մեջ (և ոչ միայն մեր), փաստ է։