Ծերության ցավից արծիվը բարի,
Ծանր տնքում էր` հենված մի քարի.
Գլխավերևում մի ճանճ տզտզան,
Քմծիծաղ տվեց ու դիմեց նրան.
-Հե՜յ գիտի արծիվ, ի՞նչ օրի հասար,
Փառքդ եղել է հողին հավասար:
Ես հիմա քեզնից բարձր եմ թռչում,
Իսկ դու հազիվ-հազ քարից ես կառչում:
Արծիվը գլուխը վեր բարձրացրեց,
ՈՒ ճանճին էսպես պատասխան տվեց.
-Իսկական փառքը բարձրության մեջ չէ,
Վեր լինես, թե վար` անունի մեջ է:
Թեև ինձանից շատ ես բարձրացել,
Անունդ դարձյալ ճանճ է մնացել:
Նույն ճանճն ես թշվառ ու ողորմելի,
Ես ներքևում եմ` Արծիվ եմ էլի...
Ժորա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ