«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Օտար լեզվի միասնական քննության արդյունքները հայտնի են

Օտար լեզվի միասնական քննության արդյունքները հայտնի են
20.06.2012 | 17:01

Այսօր հրապարակվել են հունիսի 15-ին անցկացված օտար լեզվի միասնական քննությունների արդյունքները: Անգլերենից, գերմաներենից, ֆրանսերենից, իսպաներենից, իտալերենից և պարսկերենից քննության մասնակցելու հայտ էր ներկայացրել 9175 դիմորդ:
Ինչպես մեզ հայտնեց գնահատման և թեստավորման կենտրոնի լրատվության պատասխանատու Գայանե Մանուկյանը, անգլերեն քննության միջին միավորը 13,2 է: 23 դիմորդ ստացել է 20 միավոր, 1092 դիմորդ` 17,5-20 միավոր, 2992? 13,5-17,25, 3097 դիմորդ` 7,5-13,25 միավոր: Դրական միավորի շեմը չի հաղթահարել շուրջ 635 դիմորդ: Նշենք, որ այս տարվա անգլերենի միջին միավորը գրեթե համարժեք է նախորդ տարիների միջին միավորներին:
Ֆրանսերենի քննության միջին միավորը 14,3 է: Երեք դիմորդ ստացել է 20 միավոր, 113 դիմորդ` 17,5-20, 149` 13,5-17,25, 146` 7,5-13,25, իսկ դրական միավորի շեմը չի հաղթահարել 26 դիմորդ:
Գերմաներենի միջին միավորն է 14,4-ը: 4 դիմորդ ստացել է 20 միավոր, 137 դիմորդ` 17,5-20, 185-ը` 13,5-17,25 միավոր, 165 դիմորդ` 7,5-13,25 միավոր, իսկ դրական միավորի շեմը չի հաղթահարել 22 դիմորդ:
Իսպաներենից, իտալերենից և պարսկերենից դրական միավորի շեմը չհաղթահարած դիմորդներ չկան: Իսպաներենի քննության միջին միավորն է 17,9-ը: 1 դիմորդ ստացել է 20 միավոր:
Պարսկերենի քննության միջին միավորն է եղել 16,4-ը, 20 միավոր է ստացել մեկ դիմորդ:
Իտալերենի միջին միավորը 15,4 է, 20 միավոր չի գրանցվել:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ