Արդեն պատրաստ է հեղինակ-կատարող Լիլիթ ԲԼԵՅԱՆԻ «Ծննդյան գիշեր» (Christmas night) երգի տեսահոլովակը: Առայժմ միայն անգլերեն տարբերակով:
Հեղինակի խոսքով` երգի հայերեն տարբերակը նույնպես ձայնագրված է և մի քանի օրից պատրաստ կլինի: «Շնորհակալություն եմ հայտնում Նարինե Զարիֆյանին՝ հրաշալի ձևավորման, Արմինե Սողոմոնյանին՝ հրաշալի նվագակցության և Զորիկ Գալստյանին՝ հրաշալի լուսանկարների համար»,- ասաց նա:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Թրամփի քաղաքական ուղերձները սերտորեն կապված են ուկրաինական պատերազմի հետ: Այդ մասին են նրա բազմաթիվ հայտարարությունները և հատկապես վճռականությունը՝ վերջ դնելու այդ անիմաստ արյունահեղությանը: Հեռուստաբանավեճի ժամանակ նա ուղղակիորեն Բայդենին մեղադրեց՝ նրան որակելով որպես պատերազմ սանձազերծող...