Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հունիսi 29
Աստվա՛ծ մեր և Տե՛ր մեր, առաջնորդի՛ր մեզ,
աղաչում ենք:
Առաջնորդիր և պահպանի՛ր մեզ:
Դուք չեք կարող դուրս մնալ Իմ սիրո ու հոգածության շրջանակներից:
Չմոռանա՛ք այս: Ոչ մի չարիք չի կարող մոտենալ ձեզ: Իրադարձությունները, որ Ես օրհնում ու իրագործում եմ` անշուշտ բարեբաստ կդառնան ձեզ համար:
Սակայն ձեր արած առաջին քայլը պետք է լինի` որ ձեր կամքը դնեք Իմ առջև իբրև ընծա, որպեսզի Ես պատրաստ լինեմ` լավագույնը անելու ձեզ համար:
Եթե վստահում եք Ինձ, ապա այս դեպքում էլ պետք է ապահով լինեք:
Ձեր երկրորդ քայլը պետք է լինի` վստահորեն մոտենալ ու ասել Ինձ, թե Ես բավականին հզոր եմ` ամեն բան անելու, «Թագավորների սրտերը Իմ Կամքի ու իշխանության տակ են». և թե` չկա մի հրաշք որ անկարելի լինի Ինձ համար.
«Աստծո համար ամեն ինչ կարելի է» և «Ես ու Հայրս մեկ ենք»:
ՈՒստի ամեն բան Ինձ թողեք:
ՈՒրախ եղեք, որ ձեր բոլոր գործերը հանձնում եք Տիրական ձեռքերի իրավասությանը:
Ապահովության ու պաշտպանության համար ապահով եղեք: Հիշեք, որ դուք չեք կարող տեսնել ապագան, իսկ Ես կարող եմ:
Դուք չեք կարող ըմբռնել ու տանել այդ:
Այդ պատճառով է, որ ձեզ քիչ առ քիչ եմ հայտնում ապագան: Ընդունեք Իմ կամքը, և այդ ուրախություն կպատճառի ձեզ: