Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Քաղաքում մի քանի ժամով անջատվեցին տրամվայի ու տրոլեյբուսի հոսանքատար գծերը

Քաղաքում մի քանի ժամով անջատվեցին տրամվայի ու տրոլեյբուսի հոսանքատար գծերը
02.07.2024 | 13:57

Սասունցի Դավթի արձանը Երևանի կայարանամերձ հրապարակում տեղադրվեց 1959 թվականի նոյեմբերին: Տեղանքը ցանկապատվել էր: Սկզբնապես բերվել էին մի քանի հսկայական քարաբեկորներ, որոնցից յուրաքանյուրը կշռում էր 6-ից մինչև 12 տոննա: Քարհատները դրանց վրա խոր անցքեր էին բացում, որոնց ներսում տեղադրվում էին երկաթե պտուտակաձողերը: Աշխատանքն ընթանում էր գիշեր ու ցերեկ: Մշտապես շինհրապարակում էին քանդակի հեղինակ Երվանդ Քոչարն ու շինարարության պետ Հովիկ Շահապունին: Պատվանդանի ու ավազանի կառուցումից հետո նոր միայն պիտի բերվեր արձանը, որ վաղուց պատրաստ էր ու գտնվում էր կոմունալ տնտեսության վարչության արհեստանոցում: Դավթի արձանը 6 մետր 30 սանտիմետր բարձրությամբ էր: Առաջին դեպքն էր, երբ արձանը ոչ թե պիտի հատվածների բաժանվեր ու հավաքվեր տեղում, այլ տեղափոխվելու և տեղադրվելու էր ամբողջությամբ: Այդ նպատակի համար տրամադրվեց 15 տոննայանոց ավտոլծակ: Քաղաքում մի քանի ժամով անջատվեցին տրամվայի ու տրոլեյբուսի հոսանքատար գծերը:

Նախատեսված էր, որ արձանի բացումը պիտի կայանա նոյեմբերի 29-ին: Նոյեմբերի 27-ի գիշերը Սասունցի Դավիթը ուղղություն վերցրեց դեպի իր հիմնական հանգրվանը: Պահպանվել է մի լուսանկար, թե ինչպես են քանդակը գիշերով տեղափոխում: Սակայն առաջացան որոշակի խնդիրներ, և Քոչարի գլուխգործոցի բացումը կայացավ 1959 թ. դեկտեմբերի 3-ին, ժամը 16:00-ին: Արձանը ծածկող ճերմակ քողը իջեցրեցին երկու դպրոցականներ:

Հ.Գ. Ի դեպ, շրջանառվող այն լուրերը, թե իբր իշխանություններն արձանի բացման օրը գաղտնի էին պահում, որ մեծ բազմություն չհավաքվի, բացարձակ կեղծիք է: Հայկական թերթերը, ռադիոն, հեռուստատեսությունը օրեր շարունակ ինֆորմացրել են ինչպես աշխատանքների ընթացքի, այնպես էլ հանդիսավոր արարողության մասին: Որևէ մեկի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 6793

Մեկնաբանություններ