ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ե՛վ կույր եք, և՛ խուլ, և՛ համր

Ե՛վ կույր եք, և՛ խուլ, և՛ համր
01.05.2020 | 00:55
«Ի­րա­տե­սի» (03.04.2020) «Թո­շա­կա­ռուն տե­ղին հի­շեց ան­դաս­տիա­րա­կի մո­րը» հրա­պա­րա­կու­մից ան­ցել է 20-22 օր, և լիա­հույս էինք, որ խայ­տա­ռակ վի­ճա­կում գտն­վող հու­շար­ձա­նը` նվիր­ված 2006 թ. Երևան-Սո­չի չվեր­թի զո­հե­րի հի­շա­տա­կին, ու­շադ­րու­թյան կար­ժա­նա­նար։ Բայց մե­րօ­րյա ի­րա­կա­նու­թյու­նը դառն է, միա­ժա­մա­նակ հա­վաս­տող, որ նրանք, ով­քեր կոչ­ված են պա­հել-պահ­պա­նե­լու մեր քա­րե­ղեն պատ­մու­թյուն­նե­րը` ե­կե­ղե­ցի­ներն ու վան­քե­րը, բերդ-ամ­րոց­ներն ու հու­շար­ձան-կո­թող­նե­րը, հա­ճախ ձևա­նում են և՛ կույր, և՛ խուլ, և՛ համր։ Կամ` գու­ցե ա­ռանց ձևա­նա­լու։ Նրանք այն­պի­սին են, ինչ­պի­սին որ կան` քայ­լող-ու­տող­ներ են, կամ էլ` ու­տող-քայ­լող­ներ։ ՈՒ­րիշ ո­չինչ։
Տասն­չորս տար­վա պատ­մու­թյուն ու­նե­ցող Մկրտ­չյան եղ­բայր­նե­րի հե­ղի­նա­կած այս հուշ-օ­ծյա­լի ներ­կա­յիս տես­քը դրա ան­խոս վկան է` գլ­խա­հակ, խու­ժա­նի սահ­մռ­կե­ցու­ցիչ գրա­ռում­նե­րը դրոշ­մած, ո­րից կաթ­վա­ծա­հար­վում ես այն աս­տի­ճան, որ ան­կա­րող ես դառ­նում տե­սածդ փո­խան­ցե­լու ան­գամ թշ­նա­մուդ, քա­նի որ կհա­կա­դար­ձի` թուր­քը դու ես։
Եվ կույր են, և խուլ, և համր բո­լոր նրանք, ով­քեր տա­րի­նե­րով դա չեն տե­սել և չեն տես­նում նաև մեր ա­հա­զան­գից հե­տո, նույ­նիսկ Մեծ ե­ղեռ­նի 105-ա­մյա­կին չեն այ­ցե­լել Սուրբ Սար­գիս ե­կե­ղե­ցի։ Որ գնա­ցած լի­նեին, կտես­նեին։ Ինքս ե­ղա ապ­րի­լի 24-ի կե­սօ­րից հե­տո և ե­րեկ։ Եվ ի՜նչ զար­մանք, ինչ­պի­սի՜ վե­րա­բեր­մունք...
Ինչ-որ հո­գա­տար ձեռք կա­րո­ղա­ցել էր հու­շար­ձա­նի «ե­րեսից» մաք­րել միայն հայ­հո­յանք­նե­րի և սե­ռա­կան օր­գան­նե­րի «նկա­րա­զար­դում­նե­րի» բա­ժի­նը։ Ըն­դա­մե­նը։ ՈՒ­րիշ ո­չինչ։ Մնա­ցա­ծը հինն էր, ա­վե­լի թար­մաց­ված։ Այ­սինքն` քա­ղա­քա­պե­տա­րանն ու թա­ղա­պե­տա­րա­նը, կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի, բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն­ներն ու հա­սա­րա­կա­կան այն կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ո­րոնք ինչ-որ կերպ առ­նչ­վում են հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյան հետ, այս դեպ­քում և կույր են, և խուլ, և համր։
Եվ ու­րեմն` հար­գար­ժան քա­ղա­քա­պետ, ինչ­պես Դուք, այն­պես էլ ես, որ­պես նոր Հա­յաս­տա­նի վե­րա­փոխ­ված հպարտ քա­ղա­քա­ցի, ի­րա­վունք ու­նեմ ժո­ղովր­դի ա­նու­նից հոր­դո­րե­լու և պա­հան­ջե­լու` այ­ցե­լեք Նոր­քի բար­ձուն­քում տե­ղա­կայ­ված հու­շար­ձան` ան­պայ­ման ձեր շքախմ­բով, ձեր իմ­քայ­լա­կան­նե­րով ու դա­հիճ­նե­րով, որ­պես­զի տե­ղում, հատ-հատ զո­հա­սե­ղա­նին փռեք պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից խու­սա­փող­նե­րին և հրա­պա­րա­կայ­նո­րեն տր­ված ձեր խոս­տու­մը` գլուխ­ներ կտ­րե­լու մա­սին, մի՜ ան­գամ ի­րա­կա­նաց­նեք։ Շա՛տ կհար­գենք։
Չմո­ռա­նաք նաև մոմ վա­ռել։
Վա­հե ՄԵ­ԼԻ­ՔՅԱՆ
Դիտվել է՝ 29047

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ