Իրավիճակն ընկալելու համար պետք է զուտ արձանագրել, որ Հռոմի պապը Ջորջ Սորոսի հետ դաշինք է կազմել, և այդ դաշինքի մեջ որոշակի մասնաբաժին ունեն նաև ժակ Ատտալին և Կլաուս Շվաբը:
Դաշինքն ուղղված է ընդդեմ ազգային դիմագծերի, յուրաքանչյուր ազգի ազգային դիմագծերի, ընդ որում` դրա համար գործի են դրվել նաև հենց այս անձանց կողմից տարիներով սնուցված դերակատարների մանր խամաճիկները, ովքեր երկար ժամանակ «դիրքավորվել» են որպես «ազգային»` այդ թևը հեղինակազրկելու և միաժամանակ այդ թևից էլ համախոհներ ձեռք բերելու և կամ «վերբովկա» անելու համար:
Մի քիչ խելացիները ակնհայտորեն կհասկանան, որ ազգայինից խոսող ու Հայաստանի կամ Արցախի դրոշով հանդես եկող ամեն ոք չէ, որ ազգային է. իսկ առավել խելացիները հստակ գիտեն, թե ով ում ձագն է, և ով է դավաճան-պառակտիչ ունիթորների ժամանակակից ռեինկարնացիա:
Վահե Գրիգորյան