Խնդիրը հետևյալն է.
1. Որևէ մեկը չի պատրաստվում մեզ ռազմավարական աջակցություն ցուցաբերել, որովհետև դրանից ակնկալվող ավելի մեծ շահ չեն տեսնում (այսինքն, չարդարացված ներդրում է):
2. Իրավիճակի բանալին ուժային բալանսի խախտումն է, հետևաբար, պոտենցիալ ռազմավարական աջակիցը պետք է նախ ռազմական աջակցություն հողի վրա ցուցաբերի, ինչը քիչ հավանական է, քանի որ, ինչպես վերևում նշեցինք` «չարդարացված ներդրում» է, ուստի, ուժային բալանսը ինքնուրույն պետք է վերականգնենք,
3. Ուժային բալանսի վերականգնման համար պետք է`
ա. քաղաքական կամք=> բ. պրոֆեսիոնալ կադրեր=> գ. ժողովրդական միասնություն=> դ. ժամանակ։ Ըստ էության, այս բոլորը բացակայում են ու հավանաբար դեռ կբացակայեն, ինչը նշանակում է, որ մենք բաց ենք թողնում ամենակարևորը` ժամանակը։
Որպեսզի գտնենք լուծում` խոսքը վերաբերում է հատկապես Արցախի էլիտային և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր կարող ուժերին, անհարժեշտ է.
1. Հաշվեգրել մեր ֆինանսական ռեսուրսները, նկատի ունեմ ողջ հայության տրամադրության տակ եղած ֆինանսական և տնտեսական միջոցները, ովքեր պատրաստ են ներդնել հանուն Հայաստանի և Արցախի ապագայի։
2. Հաշվեգրել գիտական ռեսուրսները և մեկտեղել դրանք հանուն նույն նպատակի։
3. Հաշվեգրել մարդկային ռեսուրսները, պոտենցիալ մարտական գործողությունների ունակներին, ովքեր պատրաստ են գործել հանուն Հայաստանի և Արցախի ապագայի:
4. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ էականորեն խախտված է ռազմական բալանսը, պայքարի այլ` ապակենտրոն (փակագծեր չբացեմ) ռազմավարություն մշակել, որի պարագայում թշնամին ոչ թե մեկ կենտրոնից, այլ ամենուր ստիպված պիտի լինի դիմակայել հարվածների։
Մենք արդեն շատ բան ենք կորցրել, հիմա ժամանակն է պրոակտիվ գործողությունների մշակման և կիրառման։
Մտային այնպիսի լուծումներ, որոնց մասին միայն տարիներ անց կարող ենք խոսել, բայց պետք է գործել, քանզի երեկ արդեն ուշ էր...
Ո՞ւմ է պետք այն տարածաշրջանը, որտեղ Արցախի Հանրապետություն չպիտի լինի։
Արա Պողոսյան