ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Միասին հանուն Հայրենիքի

Միասին հանուն Հայրենիքի
08.05.2024 | 19:38

Հարգելի հայրենակիցներ
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը վերածվել է համահայկական շարժման:
Այն վեր է քաղաքական-կուսակցական նկրտումներից և ունի բացառապես ազգային բնույթ:
Իշխող քաղաքական ուժը, առանց քննարկումների և ժողովրդի կամքը հաշվի առնելու, իրավասու չէ համազգային խնդիրներն այս կերպ լուծելու:
Հայաստանը բոլորիս Հայրենիքն է, հետևաբար պատասխանատու ենք բոլորս:
Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը:
Մենք՝ ներքոստորագրյալներս, որպես հայրենիքի զինվորներ, հայտարարում ենք, որ ոչ միայն սատարում ենք «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը, այլև կանգնում ենք շարժման շարքերում:
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, հատկապես ծառայակից գործընկերներին, մայիսի 9-ին, հանուն Հայրենիքի փրկության, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում և դառնալ համազգային շարժման մասնակիցը:
Հայաստանի ուժային կառույցներից պահանջում ենք ողջամիտ լինել, ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, հիշել, որ շարժումն առաջնորդում է Հայ Առաքելական Եկեղեցին, հանձինս՝ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստյանի:
Միաժամանակ պահանջում ենք ՀՀ իշխանություններց և ուժային կառույցներից զերծ մնալ բռնություններից և չօգտագործել ճնշման գործելաոճ:
Մի՛ գնացեք հանցավոր հրամանների կատարման ճանապարհով:
Սիրելի հայրենակիցներ.
Սա Ավարայրի, Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտն է:
Միասնական ուժերով փրկենք երկիրը ու կերտենք մեր ապագան:

«Պահեստազորի» սպաների շարժում
«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ
«Սիսական» ջոկատ
«Ձայն Հայրենյաց» մտավորականների նախաձեռնություն
Վիտալի Բալասանյանի գրասենյակ
«Վերադարձ» հիմնադրամ
«Ազգային գվարդիա»

Հայտարարությունը բաց է բոլոր միացողների համար:
Կարող են միանալ և՛ անհատները, և՛ կազմակերպությունները:

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ