ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

20 տարի անց

20 տարի անց
19.02.2024 | 22:40

20 տարի առաջ, 2004 թվականի փետրվարի 19-ին, Բուդապեշտում քնած ժամանակ դաժանաբար կացնահարվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը: 2006 թ. ապրիլին, այս քստմնելի սպանությունն իրականացրած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դատապարտվեց ցմահ ազատազրկման:

2012 թվականին Բաքվին հաջողվում է մարդասպանին արտահանձնելու շուրջ համաձայնության գալ հունգարական իշխանությունների հետ: Բաքվում Ռ. Սաֆարովին դիմավորում են որպես ազգային հերոսի, իսկ նախագահ Ի. Ալիևը նրան արժանացնում է պարգևների:

Կանխամտածվա՞ծ էր արդյոք Եվրոպայի կենտրոնում իրականացրած այդ դաժան սպանությունը:

Իմ խորին համոզմամբ, Ռ. Սաֆարովը չէր կարող ինքնուրույն որոշում կայացնել և հանդիսանալով թուրքական երկու ռազմական ուսումնարանների շրջանավարտ սպա, նա միմիայն հրաման կատարող էր:

Գուրգեն Մարգարյանի սպանությամբ փորձ էր արվում նույնությամբ կրկնել Սողոմոն Թեհլիրյանի պատմությունը, սակայն հայկական կողմի մեծ ջանքերի շնորհիվ հաջողվեց խափանել այդ օպերացիան:

Խաղաղության պայմանագրի անմնացորդ ջատագովներին հիշեցնեմ Ռ. Սաֆարովի` սպանությունից ժամեր անց տրված ցուցմունքում արված խոստովանությունը.

«Մարդկանց տարբեր գործիքներով սպանելու եղանակներին ինձ սովորեցրել են Հյուսիսային Կիպրոսի թուրքական հատուկ ռազմաբազաներում…»:

Սահմանադրություն փոխեք, զինանշան փոխեք, հռչակագիր փոխեք, միևնույն է, դրա դիմաց արյունոտ կացին կստանաք…

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2576

Մեկնաբանություններ