ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Առանց սոցիալական հավասարության և համընդհանուր բարեկեցության Հայաստանը զարգացման հեռանկար չունի

Առանց սոցիալական հավասարության և համընդհանուր բարեկեցության Հայաստանը զարգացման հեռանկար չունի
12.02.2024 | 12:20

Բոլոր վերլուծական-ուղեղային հետազոտական կենտրոններում բարձրաձայնում են հայ-ադրբեջանական նոր պատերազմի հավանականության մասին, իսկ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում շատ «բովանդակալից» և «վճռորոշ», ոմանց կարծիքով, «ճակատագրական» բանավեճ-քննարկումներ են ծավալվում: Օրինակ, սեղանին աղ դնե՞լ, թե չդնել, Արարա՞տ, թե Արագած, Հայո՞ց, թե Հայաստանի, ասֆալտ, սպորտային դահլիճ, կախիչ, ուսուցիչների ատեստացիա, սահմանադրական հարցեր, կարմիր գծեր, եվրամիությունը դուռը թակում է, բացե՞լ, թե չբացել, և այսպես շարունակ: Նպատակ չունեմ այս ամենը մերժել կամ քննադատել, ի վերջո, իրողություններ կան, որոնց մասին լուրջ կարծիք արտահայտելուց առաջ պետք է ինքդ քեզ հարց ուղղես՝ արդյո՞ք դու տվյալ թեմայի մասնագետն ես, թե ոչ: Սակայն մի երկրորդական, գուցե և շատերի կողմից առհասարակ անկարևոր մի իրադարձություն հայտնվեց իմ ուշադրության կենտրոնում: 00oo000 պետհամարանիշի աճուրդում մասնակցության հայտ է ներկայացրել 98 քաղաքացի, մեկնարկային գինը՝ 50 000$: Թվում է՝ հազարերորդական նշանակության իրադարձություն է, ինձ համար, սակայն, հիշարժան է՝ հայաստանյան հասարակության իրական դեմքը պարզելու առումով: Եվ այսպես՝ պետհամարանիշի գնից եկող քաղաքական և սոցիալական հետևություններ: «Ազատ, անկախ և սուպեր ազգային» Հայաստանում ազգային հարստություններն ու նյութական բարիքները տնօրինում են 98 ընտանիքներ, մնացյալը հանդիսատեսներ են: «Ժողովրդավար» Հայաստանում նրանք են հարց լուծողները, սահմանադրություն, ազատություն և մնացյալը թատրոնի համար են: Հանրահայտ խոսք է՝ հարուստները հայրենիք չունեն, որ երկիրն էլ գնան, իրենց հայրենիքն է: Քաղաքացիների 90% -ը ռեստորան գնալու հնարավորություն չունի, սեղանի աղի թեման էլ փակվեց: Նույնպես հանրահայտ խոսք է, որ աղքատներն էլ հայրենիք չունեն, ո՞վ կսիրի այն հայրենիքը, որտեղ ինքը աղքատ է և ճնշված: Ուսուցիչների, թոշակառուների և այլոց թեման էլ փակվեց: Մյուս բանավիճային թեմաներն էլ կարելի է հեշտությամբ փակել: Այս է վայրի կապիտալիզմի հասարակարգը, որի մեջ ընկղմվել ենք շուրջ երեք տասնամյակ: Միմիայն սոցիալիստական հասարակական-տնտեսական հարաբերությունները, հիմնված դեմոկրատական սոցիալիզմի հայեցակարգի վրա, կարող են փոխել մեր երկրի դեմքը. առանց սոցիալական հավասարության և համընդհանուր բարեկեցության Հայաստանը զարգացման հեռանկար չունի:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2070

Մեկնաբանություններ