ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արա Գյուլերի երևանյան ցուցահանդեսը

Արա Գյուլերի երևանյան ցուցահանդեսը
31.05.2013 | 14:49

Աշխարհահահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը Հայաստանում է:

Հունիսի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կշարունակվի շուրջ երեք ամիս:
Արա Գյուլերը ծնվել է 1928-ին, Ստամբուլում: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքերը և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում: Լուսանկարել է այնպիսի հեղինակավոր դեմքերի, ինչպիսիք են ՈՒինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերտրան Ռասելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին: 1975-ին նկարահանել է «Հերոսի վերջը» վավերագրական ֆիլմը: 2004-ից Ստամբուլի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է: Նրան անվանում են «Ստամբուլի աչք» և «Ստամբուլի լուսանկարիչ»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ