24.03.2020|
01:26
Մշակութային կյանքը առցանց տիրույթում հետաքրքիր ուղեծիր է ձեռք բերել: Մի կողմից փակվում են նախապես պլանավորված ցուցադրությունները, փառատոները, այլևայլ միջոցառումները, մյուս կողմից՝ ստեղծվում են արվեստին ու մշակույթին հաղորդակցվելու նոր հարթակներ ու հնարավորություններ: Արվեստասերները կարող են առցանց շրջել Մետրոպոլիտենի, Լուվրի և շատ այլ թանգարաններում, Վերսալի պալատում, տեսնել Ֆրիդա Կալոյի ինտերակտիվ ցուցահանդեսը, լսել առցանց համերգներ, դիտել ներկայացումներ: Մեծապես խրախուսվում է նաև ընթերցանությունը: Վիրտուալ այս անցուդարձից անմասն չի մնացել նաև Հայաստանը: