ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Կա­սեի` Ար­մեն, էս ինչ հզոր ես, ախ­պերս...»

«Կա­սեի` Ար­մեն, էս ինչ հզոր ես, ախ­պերս...»
11.09.2020 | 01:36

«Հայ­րե­նիք» հաս­կա­ցու­թյունն ու­նի աշ­խար­հագ­րա­կան և հոգևոր ի­մաստ: Աշ­խար­հագ­րա­կան ի­մաս­տով՝ հայ­րե­նիքն այն տա­րածքն է, ո­րը պատ­մա­կա­նո­րեն պատ­կա­նում է տվյալ հա­վա­քա­կա­նու­թյա­նը, իսկ հոգևոր տե­սա­կե­տից այն բնա­տա­րածքն է, ո­րը տվյալ ազ­գի կամ էթ­նիկ հան­րույ­թի ան­հատ­ներն ըն­կա­լում են որ­պես ի­րենց ազ­գա­յին կամ էթ­նիկ ինք­նու­թյան ան­քակ­տե­լի մաս: Այս ի­մաս­տով՝ ազ­գը և հայ­րե­նի­քը ան­բա­ժա­նե­լի ամ­բող­ջու­թյուն են: Հայ­րե­նիքն ա­ղերս­վում է հայ­րե­րի՝ նախ­նի­նե­րի հետ. այդ ա­ռու­մով ու­նի նաև զգա­յա­կան են­թա­տեքստ. են­թադ­րում է մայր հայ­րե­նի­քի հան­դեպ հա­տուկ, սր­բա­զան զգաց­մունք, ո­րը զու­գակց­վում է սի­րո, պարտ­քի գի­տակց­մա­նը, նվիր­վա­ծու­թյա­նը և հայ­րե­նա­սի­րու­թյա­նը: Հայ­րե­նի­քը փո­խանց­վում է սերն­դե­սե­րունդ: Հայ­րե­նի­քը սր­բու­թյուն է: «Հայ­րե­նիք», «պե­տու­թյուն», «ծնն­դա­վայր» հաս­կա­ցու­թյուն­ներն ու­նեն տար­բեր բո­վան­դա­կու­թյուն­ներ: Որևէ ազ­գի կամ էթ­նո­սի ան­դա­մը կա­րող է ծն­վել ու ապ­րել իր հայ­րե­նի­քից դուրս՝ այլ տա­րած­քում, լի­նել ոչ իր հայ­րե­նի պե­տու­թյան քա­ղա­քա­ցին: Այ­դու­հան­դերձ, նրա հայ­րե­նիքն իր նա­խա­հայ­րե­րի բնօր­րանն է: Այս գի­տակ­ցու­թյան ա­ղա­վա­ղու­մը հան­գեց­նում է ազ­գա­յին-էթ­նիկ ինք­նա­գի­տակ­ցու­թյան երկ­փեղկ­մա­նը, որն էլ ան­խու­սա­փե­լիո­րեն տա­նում է ու­ծաց­ման և ձուլ­ման օ­տար հա­վա­քա­կա­նու­թյուն­նե­րի մեջ: Դա­րե­րի ըն­թաց­քում Հա­յոց աշ­խար­հում ծն­վել են այն­պի­սի քա­ջա­զուն­ներ, ով­քեր ա­ռանց կյան­քը խնա­յե­լու պայ­քա­րել են հայ­րե­նի­քը շե­նաց­նե­լու, բար­գա­վա­ճե­լու և ար­տա­քին թշ­նա­մուց պաշտ­պան­վե­լու հա­մար: Մեր օ­րե­րի հե­րոս­նե­րի շար­քին է դաս­վում Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի մաս­նա­կից, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի կա­պի­տան, 2016 թվա­կա­նի ապ­րի­լին տե­ղի ու­նե­ցած ար­ցա­խա-ադր­բե­ջա­նա­կան կար­ճատև պա­տե­րազ­մի մաս­նա­կից ԱՐ­ՄԵ­ՆԱԿ ՄԵԷՐ­ՍԻ ՈՒՐ­ՖԱ­ՆՅԱ­ՆԸ: Նրա մա­սին գր­վել ու գր­վում և գր­վե­լու են բազ­մա­թիվ մե­նագ­րու­թյուն­ներ, հու­շեր, նկա­րա­հան­վել են բազ­մա­թիվ հա­ղոր­դում­ներ` ներ­կա­յաց­նե­լու նրա սխ­րանքն ու հե­րո­սա­կան ու­ղին: Վեր­ջերս ի­մա­ցա, որ Ար­ցա­խում լույս է տե­սել «Բա­նա­կի տղան» գիր­քը: Հե­ղի­նակն է ե­րի­տա­սարդ գրող, «Վար­դա­նանք» թեր­թի գլ­խա­վոր խմ­բա­գիր Վո­վա Ար­զու­մա­նյա­նը: Աշ­խա­տու­թյու­նը նվիր­ված է Ար­ցա­խի հե­րոս Ար­մե­նակ ՈՒր­ֆա­նյա­նի վառ հի­շա­տա­կին։ Գր­քի է­ջե­րում Ար­մե­նակն է` իր հե­րո­սա­կան կեր­պա­րով։ Նրան նվիր­ված հե­ղի­նա­կի էս­սե­նե­րը և է­տյուդ­նե­րը նույն­պես նե­րառ­ված են այս գր­քում։ Գր­քի հե­ղի­նակ Վո­վա Ար­զու­մա­նյա­նի հետ կա­յա­ցած հար­ցազ­րույ­ցը սի­րով ներ­կա­յաց­նում եմ իմ ըն­թեր­ցո­ղին:

-Ինչ­պե՞ս ծն­վեց Ար­մե­նակ ՈՒր­ֆա­նյա­նին նվիր­ված գիրք ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րը:
-Քա­նի որ ես Ար­ցա­խում եմ ապ­րում ու այդ­տե­ղի զա­վակ եմ, իմ հար­գան­քի տուրքն եմ մա­տու­ցում մեր հե­րոս­նե­րին, ու ոչ մե­կին չեմ ա­ռանձ­նաց­նում մյու­սից: ՈՒ­զում էի, որ Ար­մե­նա­կի սխ­րանքն ըստ ար­ժան­վույն գնա­հատ­վի, և դա ա­րեց Ար­ցա­խի նա­խա­գա­հը` նրան շնոր­հե­լով Ար­ցա­խի հե­րո­սի բարձ­րա­գույն կո­չում: Ես ու­րախ եմ և պար­տա­վոր­ված, որ Ար­ցա­խի հե­րո­սի կո­չու­մը կրող հե­րո­սի մա­սին եմ գիրք գրել: Այս­պի­սի միտք ու­նեի, որ մեր հե­րոս­նե­րին նվիր­ված ինչ-որ գիրք լույս ըն­ծա­յեմ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում, որ­պես­զի նվի­րեի նրանց հի­շա­տա­կին, քա­նի որ նրանց սխ­րան­քի ար­դյունքն է, որ այ­սօր մենք կանք։ 2016 թվա­կա­նի ապ­րի­լի 1-ի լույս 2-ի գի­շե­րը ա­մեն ինչ փո­խեց: Եվ Ար­մե­նակն ինձ հա­մար դար­ձավ հայ­րե­նա­պաշ­տու­թյան չա­փա­նիշ, այդ­պես էլ ո­րո­շե­ցի նրան նվիր­ված գիրք գրել, քա­նի որ նա ար­դարև լե­գեն­դար հրա­մա­նա­տար էր և լե­գեն­դար մարդ էր նախ և ա­ռաջ:
-Երբևէ հան­դի­պե՞լ եք Ար­մե­նակ ՈՒր­ֆա­նյա­նի հետ: Ի՞նչ հե­տաքր­քիր դեպք կպատ­մեք նրա կյան­քից:
-Ցա­վոք, Ար­մե­նա­կի հետ կեն­դա­նի շփում չեմ ու­նե­ցել, նրա հետ հան­դի­պել ենք ե­րե­քով` ես, եր­կին­քը և գրի­չը: Եվ այդ­պես էլ ծն­վեց գիր­քը` նրա հետ խո­սե­լով, նրա նկար­նե­րին նա­յե­լով, հա­յաց­քի մեջ ժպիտ ո­րո­նե­լով, ա­մեն պատ­մա­ծի հետ վե­րապ­րե­լով ու իս­կա­պես նրա հե­րո­սա­կան կեր­պա­րի մեջ հո­գե­պես լու­սա­վոր­վե­լով։ Նրա լե­գեն­դար զին­վո­րա­կան կեց­ված­քը ինձ ու­ղեկ­ցեց բո­լոր հան­դի­պում­նե­րում, երկ­րից դե­պի եր­կինք:
-Մի քա­նի բա­ռով ներ­կա­յաց­րեք գիր­քը:
-Գր­քում տեղ են գտել հար­ցազ­րույց­ներ, իմ հե­ղի­նա­կա­յին էս­սե­նե­րը, է­տյուդ­ներ, պատմ­վածք­ներ, որ­տեղ Ար­մե­նա­կի մոր զգաց­մունք­ներն են և իմ ապ­րե­լու և ա­րա­րե­լու կամ­քը` նրա ա­րյու­նով սր­բաց­ված հո­ղում։ Ես իմ խոս­քով փոր­ձել եմ ամ­բող­ջաց­նել ու ստեղ­ծել Ար­մե­նա­կի կեր­պա­րը, որ­պես­զի նրան չճա­նա­չող­նե­րը ճա­նա­չեն, ու նրա հո­գու ան­դոր­րու­թյու­նը չզ­գա­ցող մար­դիկ զգան:
Ինչ վե­րա­բե­րում է գր­քի վեր­նագ­րին, այն վերց­րել եմ հե­րո­սի` մորն ա­սած խոս­քե­րից. «Ես քո տղան չեմ, ես բա­նա­կի տղան եմ»:
-Կազ­մա­կերպ­վե­լու՞ է գր­քի շնոր­հան­դե­սը։
-Ա­յո, գիր­քը, ինձ թվում է, մեծ տա­րա­ծում կգտ­նի, ո­րով­հետև մինչև հրա­տա­րա­կելն էլ մեծ էր մարդ­կանց հե­տաք­րք­րու­թյու­նը։ Գր­քի շնոր­հան­դե­սը կլի­նի, բայց նա­խա­պես չեմ ցան­կա­նում տե­ղե­կու­թյուն­ներ տալ։ Ա­մեն ինչ` իր ժա­մա­նա­կին։ Գիր­քը կտա­րած­վի նաև զո­րա­մա­սե­րում։
-Պատ­րաստ­վու՞մ եք թարգ­մա­նե­լու նաև այլ լե­զու­նե­րով:
-Միան­շա­նակ։ Կար­ծում եմ, այդ գործն այն­քան էլ չի ու­շա­նա, չնա­յած լայ­նա­ծա­վալ աշ­խա­տանք է պա­հան­ջում ու մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյուն։
- Ժա­մա­նա­կը նոր Ար­մե­նակ­ներ կբե­րի՞։
-Ար­մե­նակ­ներ կծն­վեն, բայց ե­րա­զում եմ, որ խա­ղա­ղու­թյուն լի­նի մեր երկ­րում։ Ար­մե­նա­կը մի ան­գամ ծն­վեց, հե­րո­սա­ցավ ու հա­վերժ կապ­րի։
-Ար­մե­նա­կը , ե­թե կեն­դա­նի լի­ներ, ի՞նչ կա­սեիք ա­ռա­ջի­նը...
-Ար­մե­նա­կը միշտ ապ­րում է: Կա­սեի` «Ար­մեն, էս ինչ հզոր ես, ախ­պերս»։ Ան­ցյա­լով խո­սել չի ստաց­վում, կնե­րեք։
-Օ­գոս­տո­սի 30-ին դուք դիր­քեր այ­ցե­լե­ցիք` Ար­մեն ՈՒր­ֆա­նյա­նի մայ­րի­կի` տի­կին Հա­մես­տի հետ։ Ինչ­պի­սի՞ օր ու­նե­ցաք։
-Օ­գոս­տո­սի 30-ը կա­րե­լի է հա­մա­րել պատ­մա­կան օր ՈՒր­ֆա­նյան­նե­րի ըն­տա­նի­քի հա­մար, քա­նի որ լե­գեն­դար կա­պի­տան Ար­մե­նակ ՈՒր­ֆա­նյա­նին «Ար­ցա­խի հե­րոս» բարձ­րա­գույն կո­չում շնոր­հե­լու հա­ջորդ օ­րը մայրն է այ­ցե­լել ա­ռաջ­նա­գիծ, որ­տեղ հե­րո­սա­ցել է Ար­մե­նա­կը։ Լրագ­րող­նե­րիս և զին­վո­րա­կան­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ մար­տա­կան դիր­քում շր­ջե­լուց հե­տո, Ար­ցա­խի հե­րոս Ար­մե­նակ ՈՒր­ֆա­նյա­նի մայ­րը` տի­կին Հա­մես­տը, ան­կեղ­ծա­ցավ. «Կար­ծես որ­դիս այս­տեղ լի­նի, ես զգում եմ նրա ներ­կա­յու­թյու­նը։ Բայց մի կող­մից էլ չեմ հա­վա­տում, որ նա էլ չկա»։ Զին­վոր­նե­րը հյու­րե­րին սուրճ հյու­րա­սի­րե­ցին, իսկ տի­կին Հա­մեստն իր մայ­րա­կան խոր­հուրդ­նե­րը հղեց։ Ա­մեն մի զին­վո­րի հա­յաց­քում կյանք կար` հայ­րե­նա­սի­րու­թյամբ լե­ցուն։ Քա­նի որ դիր­քում հե­րո­սա­ցել են մեր տղա­նե­րը, նրանք սր­բու­թյամբ են մո­տե­նում ա­մեն ին­չին։ Կար­ծես մի գի­տակ­ցում է հե­տապն­դում, որ հայ­րե­նի հո­ղը միշտ սր­բու­թյամբ պետք է պա­հել ու պաշտ­պա­նել։ Նրանք ըն­կան հայ­րե­նի­քի հա­մար։ Նրանք հայ­րե­նի­քինն էին։


Զրույցը` Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3308

Մեկնաբանություններ