ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տո­նի­կա­շեն (երևա­կա­յա­կան ճամ­փոր­դու­թ­յուն Covid-19-ի պայ­ման­նե­րում)

Տո­նի­կա­շեն (երևա­կա­յա­կան ճամ­փոր­դու­թ­յուն Covid-19-ի պայ­ման­նե­րում)
04.09.2020 | 01:35

Մար­դիկ ու քա­ղաք­նե­րը զար­մա­նա­լիո­րեն հար ու նման են: Նրանք ծն­վում, գո­յատևում ու մեռ­նում են: Ես գի­տեի այդ քա­ղա­քի` հա­յի հիմ­նած բնա­կա­վայ­րի, կյան­քի ու մահ­վան պատ­մու­թյու­նը, բայց նո­րին մե­ծու­թյուն Ժա­մա­նա­կը և նրա ար­գա­սիք Covid-19-ը ստի­պե­ցին ու­սում­նա­սի­րել նաև ծնուն­դը: Իսկ դա գտն­վում էր… միջ­նա­դա­րում:


Կար մի գրա­բար ձե­ռա­գիր հի­շա­տա­կա­րան, ո­րը գրել էին հայր ու որ­դի, և ո­րի հետ­քը կոր­չում էր Ե­րու­սա­ղե­մի հա­յոց պատ­րիար­քա­րա­նի պա­հոց­նե­րում, բայց պահ­պան­վել էր ըն­դօ­րի­նա­կու­մը: Եվ հենց դա ինձ հա­մար դար­ձավ սկզբ­նաղ­բյուր, ո­րը կան­վա­նեմ Տո­նի­կա­շե­նի հի­շա­տա­կա­րան:
Ի՞նչ բան է միջ­նա­դա­րյան ձե­ռա­գի­րը, ով­քե՞ր են հե­ղի­նակ­նե­րը: Գր­չա­գիր­նե­րը` հե­ղի­նակ­նե­րը և ըն­դօ­րի­նա­կող­նե­րը, կրթ­վա­ծու­թյան տար­բեր մա­կար­դակ ու­նե­ցող մար­դիկ էին, հիմ­նա­կա­նում` հոգևո­րա­կան­ներ, ո­րոնք շա­րադ­րում էին ի­րենց աչ­քի տե­սա­ծը, եր­բեմն էլ` լսա­ծը: Միևնույն պատ­մա­կան անց­քի վե­րա­բե­րյալ գո­յու­թյուն ու­նեն զա­նա­զան վկա­յու­թյուն­ներ, եր­բեմն` հա­կա­սա­կան, անս­տույգ և նույ­նիսկ ի­րա­րա­մերժ, այդ իսկ պատ­ճա­ռով իմ սկզբ­նաղ­բյու­րը ստիպ­ված էի հա­մադ­րել այլ ձե­ռագ­րե­րի, այլ հի­շա­տա­կա­րան­նե­րի հետ և հան­գել տրա­մա­բա­նա­կան եզ­րա­կա­ցու­թյան:


Տո­նի­կա­շե­նի հի­շա­տա­կա­րանն սկս­վում է 1399 թվա­կա­նից, հե­ղի­նա­կը սե­բաս­տա­ցի դպիր Գրի­գորն է: Երբ նա վախ­ճան­վում է 1440 թ., գոր­ծը շա­րու­նա­կում է որ­դին` Բրու­սա­յում քա­հա­նա ձեռ­նադր­ված Գրի­գո­րը և ա­վար­տում 1466 թ., ո­րով­հետև «նախ պաշ­տաւնս ծանր է և բ. ծե­րա­ցայ ի­ցէ ոչ եւս կա­րեմ շր­ջիլ աստ եւ անդ»:
Սկ­սենք մեր պա­տու­մը:
1399 թ. Սե­բաս­տիան մտ­նում էր բզկտ­ված Բյու­զան­դա­կան կայս­րու­թյան Բու­թա­նիա­յի իշ­խա­նա­պե­տու­թյան մեջ, ո­րի Բրու­սա քա­ղա­քում գտն­վում էր սուլ­թան Բա­յա­զի­դի նս­տա­վայ­րը, իսկ նրա որ­դի Էր­թող­լու­լը (ըստ բյու­զան­դա­ցի­նե­րի` Օ­տո­բու­լը) Սե­բաս­տիա­յի կու­սա­կալն էր: Եվ ա­հա հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյան ա­մե­նա­հայտ­նի կա­ղը` Լենկ Թե­մու­րը, իր դեղ­նա­մաշկ, շե­ղաչ ու լայ­նա­ճա­կատ զավ­թիչ բա­նա­կով Վրաց աշ­խար­հից անց­նում է Փոքր Ա­սիա: Գրի­գոր դպի­րը նրան ան­վա­նում է «ան­գութ ճի­ւաղն եւ ան­հա­ւատն Լէն­տէ­միր», «ար­բա­նեակն սա­տա­նա­յի», ո­րը ապ­րի­լի 10-ին «եկն պա­շա­րեաց զզուար­ճա­լի քա­ղաքն մեր Սե­բաս­տիա»:
Այն, ինչ կա­տար­վեց Սե­բաս­տիա­յի հետ, Գրի­գոր դպի­րը հպան­ցիկ նշում է ող­բի տես­քով, այ­նինչ այ­լոց հի­շա­տա­կա­րան­նե­րում փաստ­ված են ա­ներևա­կա­յե­լի ա­նո­ղո­քու­թյան սար­սա­փե­լի տե­սա­րան­ներ:


Սե­բաս­տիան հա­մար­վում էր Փոքր Ա­սիա­յի ա­մե­նաա­նա­ռիկ քա­ղաք­նե­րից մե­կը: Ե­րեք կող­մից պատ­ված էր ջրա­լից խրա­մով և միայն արևմտյան կող­մից էր հնա­րա­վոր հար­ձա­կում, ին­չին և պատ­րաստ էր քա­ղա­քի 12-հա­զա­րա­նոց կա­յա­զո­րը, ո­րի մեջ մտ­նում էին 4000 քա­ջա­րի հայ աս­պետ­ներ:
Լենկ­թե­մու­րի զո­րա­պետ, ակ-կոյ­լուն­լու ցե­ղից Կա­րա-Օս­մա­նը կի­րա­ռեց ռազ­մա­կան հնարք. 8000 հո­գի 15 օր շա­րու­նակ գաղ­տա­գո­ղի փո­րե­ցին արևմտյան կող­մի պա­րիս­պը, բայց այն­պես, որ չփլ­վի` փոր­վածք­նե­րում տե­ղադ­րե­լով կոճ­ղեր ու գե­րան­ներ: Երբ ա­մեն ինչ պատ­րաստ էր, Լենկ­թե­մու­րը քա­ղա­քին անձ­նա­տուր ու զե­նըն­կեց լի­նե­լու վերջ­նա­գիր ներ­կա­յաց­րեց, խոս­տա­նա­լով մահ­մե­դա­կան­նե­րին կյանք շնոր­հել, իսկ հայ աս­պետ­նե­րին սրա­խող­խող չա­նել: Մեր­ժում ստա­նա­լով, Լենկ­թե­մուրն ազ­դան­շան տվեց այ­րել փոր­վածք­նե­րի գե­րան­ներն ու կոճ­ղե­րը, և մեկ հար­վա­ծով արևմտյան կող­մի պա­րիսպն ու աշ­տա­րակ­նե­րը փլուզ­վե­ցին:
«Ար­բա­նեակն սա­տա­նա­յի» կա­տա­րեց խոս­տու­մը` կյանք պարգևեց մահ­մե­դա­կան­նե­րին, գլ­խա­տեց միայն կու­սա­կալ Էր­թող­լու­լին: Խոստ­մա­նը հա­վա­տա­րիմ մնաց նաև հայ աս­պետ­նե­րի նկատ­մամբ. քա­նի որ խոս­տա­ցել էր սրա­խող­խող չա­նել, հրա­մա­յեց նրանց գլուխ­նե­րը կա­պել սրունք­նե­րին, ան­վի նման զա­ռի­թա­փից գլո­րել մեծ փո­սի մեջ ու ողջ-ողջ թա­ղել:


Լի­նե­լով քրիս­տո­նեու­թյան կա­տա­ղի թշ­նա­մի, Լենկ­թե­մուրն ա­վե­րեց քա­ղա­քի բո­լոր ե­կե­ղե­ցի­նե­րը, հայ կա­նանց կա­պել տվեց ձիե­րի ա­գի­նե­րին ու վա­զեց­րեց, ե­րի­տա­սարդ տղա­նե­րին ու աղ­ջիկ­նե­րին ժո­ղո­վեց դաշ­տա­վայ­րի մեջ և անխ­նա կո­տո­րեց, աղ­քատ­նե­րին գե­րե­վա­րեց, իսկ հա­րուստ­նե­րին կտ­տանք­նե­րի են­թար­կեց, որ­պես­զի տի­րա­նա նրանց պա­հած գան­ձե­րին. ար­դյուն­քում` 12 տոն­նա ոս­կե, ար­ծա­թե ու թան­կար­ժեք ի­րեր ձեռք գցեց և ու­ղար­կեց Սա­մար­ղանդ:
Ա­հա այս­պի­սին էր ի­րա­վի­ճա­կը, երբ 1400 թ. մա­յի­սյան մի գի­շեր խո­շոր հո­ղա­տեր ու մե­ծա­հա­րուստ Տո­նի­կը իր տուն հրա­վի­րեց 400 գեր­դաս­տան­նե­րի ա­վագ­նե­րին` միտք ա­նե­լու: Ներ­կա էին նաև ան­հոտ ու ա­նե­կե­ղե­ցի մնա­ցած տեր Կա­րա­պե­տը, տեր Նշի­կը, տեր Գաբ­րիե­լը և, ի­հար­կե, Գրի­գոր դպի­րը: Ան­տա­նե­լի գո­յատևու­մից ա­զատ­վե­լու հա­մար ո­րոշ­վեց թող­նել ծնն­դա­վայր Սե­բաս­տիան ու գաղ­թել արևմուտք` Բու­թա­նիա, սուլ­թան Բա­յա­զի­դի տի­րույթ­ներ, և տրա­մա­բա­նու­թյու­նը պարզ էր` թշ­նա­մու թշ­նա­մին բա­րե­կամ էր:
Թե զավ­թիչ­նե­րի դա­ժա­նու­թյան պայ­ման­նե­րում ինչ­պես հա­ջո­ղեց­րին, Գրի­գոր դպի­րը, ցա­վոք, չի նշում, բայց են­թադ­րում եմ, որ խո­շոր կա­շառք են տվել ու կա­րո­ղա­ցել քա­ղա­քից դուրս գալ:
Եվ այս­պես, 400 ըն­տա­նի­քից բաղ­կա­ցած քա­րա­վա­նը` ջոջ Տո­նի­կի ու քա­հա­նա­նե­րի ա­ռաջ­նոր­դու­թյամբ, մա­յի­սին ճա­նա­պարհ ըն­կավ: Սե­բաս­տա­հայ ըն­տա­նիք­նե­րը մշ­տա­պես աչ­քի են ըն­կել բազ­մած­նու­թյամբ` 20-30-հո­գա­նոց գեր­դաս­տա­նը հա­մար­վում էր միան­գա­մայն բնա­կան: Ե­թե հաշ­վի առ­նենք, որ նրանց մի մա­սը զոհ էր գնա­ցել Լենկ­թե­մու­րին, ա­պա քա­րա­վա­նը բաղ­կա­ցած էր առն­վազն 1500-2000 հո­գուց:


Եր­կու ա­միս անց գաղ­թա­կան­նե­րը կանգ ա­ռան Սա­քա­րիա և Սա­պոն­ջի գե­տե­րի ա­րան­քում, հու­նաց Սա­րիու Դո­գա­նի ա­վա­նի մոտ: Սե­բաս­տիա­յից մինչև այդ­տեղ ու­ղիղ գծավ 580 կմ է, բայց չմո­ռա­նանք, որ խո­սում ենք XIV դ. վեր­ջին տար­վա` դա­րա­դար­ձի մա­սին: Քա­րա­վա­նում կա­յին ծե­րեր, կա­նայք, ե­րե­խա­ներ, ո­րոնց հան­գիստ էր պետք: Ե­թե նկա­տի ու­նե­նաք, որ շա­բա­թը 5 օր են շարժ­վել, օ­րա­կան 15 կմ ու կանգ են ա­ռել եր­կու ա­միս անց, կն­շա­նա­կի կտ­րել-ան­ցել են շուրջ 700 կի­լո­մետր: Տես­նես ինչ­պե՞ս են գրաստ­նե­րով ու սայ­լե­րով ան­ցել սա­րեր-ձո­րեր, ինչ­պե՞ս են սն­վել, ի՞նչ խո­չըն­դոտ­ներ են հաղ­թա­հա­րել…
Վայ­րը, ուր հա­սան, գետ­նա­րան­քում գտն­վող ան­մար­դաբ­նակ, ապ­րե­լու հա­մար ոչ պի­տա­նի ճահ­ճա­խուտ էր և պատ­կա­նում էր օս­ման­ցի Ֆեյ­զի է­ֆեն­դիին: Սա, ա­ռաջ­նորդ­վե­լով «թշ­նա­մու թշ­նա­մին բա­րե­կամ է» սկզ­բուն­քով, այդ վայ­րը նվի­րեց գաղ­թա­կան­նե­րին և դար­ձավ նրանց հո­վա­նա­վոր ու պաշտ­պան: Իսկ տա­րեց­տա­րի, օ­րե­ցօր ի­րենց Բյու­զան­դա­կան կայս­րու­թյան տա­րածք­նե­րը կորց­նող հույ­նե­րը, որ ապ­րում էին ան­տա­ռա­պատ բլ­րի վրա և զբաղ­վում օ­ճա­ռա­գոր­ծու­թյամբ, ընդ­հա­կա­ռա­կը` խեթ աչ­քով նա­յե­ցին հա­յե­րին, ա­ռաջ­նորդ­վե­լով «թշ­նա­մու բա­րե­կա­մը թշ­նա­մի է» սկզ­բուն­քով և նրանց էլ հա­մա­րե­լով զավ­թիչ­ներ:


Բայց դառ­նանք մեր գաղ­թա­կան­նե­րին: Նրանք վրան­ներ խփե­ցին, ան­տա­ռա­փայ­տով ու ծա­ռե­րի ճյու­ղե­րով հյու­ղակ­ներ սար­քե­ցին և սկ­սե­ցին աս­տի­ճա­նա­բար ճա­հիճ­նե­րը չո­րաց­նել ու տա­րած­քը յու­րաց­նել: Քա­հա­նա­ներն ի­րենց հետ բե­րել էին Սուրբ Կա­րա­պե­տի և Սուրբ Հռիփ­սի­մեի մա­սունք­նե­րը և ա­ռա­ջին բա­նը, որ ա­րե­ցին, կա­ռու­ցե­ցին փայ­տա­շեն մա­տուռ և ան­վա­նե­ցին Սբ Նշան: Իսկ քա­նի որ գաղ­թա­կան­նե­րի ա­ռաջ­նոր­դը ջոջ Տո­նիկն էր, բնա­կա­վայրն ան­վան­վեց Տո­նի­կա­շեն կամ Տո­նի­կա­պատ:
Թե ինչ­պի­սի դժ­վա­րու­թյուն­ներ, չար­չա­րանք­ներ, զր­կանք­ներ կրե­ցին գաղ­թա­կան­նե­րը, Գրի­գոր դպի­րը լռում է: Բայց խո­սում է այն մա­սին, թե ինչ­պես 1404 թ. Սա­քա­րիա գե­տը ա­փե­րից ե­լավ, տե­ղի ու­նե­ցավ հե­ղե­ղում, որն ա­վե­րեց Տո­նի­կա­շե­նի հյու­ղակ­նե­րը, իսկ ո­մանք ջրա­խեղդ ե­ղան: Պատ­մում է նաև այն մա­սին, թե ինչ­պես 1416 թ. գո­ռո­զա­միտ, ան­հե­ռա­տես ու մո­լե­ռանդ հույ­նե­րը հե­ռա­ցան` այ­րե­լով ի­րենց ա­վանն ու ան­տա­ռա­պատ լե­ռը:
Գաղ­թա­կան­նե­րը Տո­նի­կա­շենն ու շր­ջա­կայ­քը վե­րա­ծե­ցին բեր­քա­ռատ տա­րած­քի: Դա պատ­ճառ դար­ձավ, որ ոչ միայն հա­յե­րի նոր գաղ­թախմ­բեր գան Մա­րա­շից, Ակ­նից, Ավ­ստ­րո-Հուն­գա­րիա­յից, Պարս­կաս­տա­նից, այլև չեր­քեզ­ներ ու վրա­ցի­ներ, և XVI դ. Տո­նի­կա­շե­նի դաշ­տա­վայ­րում ար­դեն կար 125 գյուղ:


Ըստ Տո­նի­կա­շե­նի հի­շա­տա­կա­րա­նը շա­րու­նա­կող տեր Գրի­գո­րի, երբ 1453 թ. սուլ­թան Մահ­մե­դը գրա­վում է Կոս­տանդ­նու­պո­լի­սը, եր­կու տա­րի անց հրա­ման է ար­ձա­կում քան­դել վրան­ներն ու հյու­ղակ­նե­րը և կա­ռու­ցել փայ­տե ու քա­րե տներ: Դրա նպա­տա­կը գաղ­թա­կան­նե­րին տե­ղում պա­հելն էր, նս­տա­կյաց դարձ­նե­լը: Տո­նի­կա­շեն­ցի­նե­րը են­թարկ­վե­ցին ու կա­ռու­ցե­ցին 600 տուն:
Սկս­վեց քրիս­տո­նյա­նե­րի հա­լա­ծան­քը թուր­քե­րի կող­մից. հա­յե­րին ու հույ­նե­րին ար­գել­վեց ձի կամ էշ հեծ­նել, կա­րող էին միայն ջո­րի նս­տել, այն էլ` շե­ղա­կի: 1462 թ. հույ­նե­րին ար­գել­վեց մայ­րե­նի լեզ­վով խո­սել, իսկ տո­նի­կա­շեն­ցի­նե­րը պահ­պա­նե­ցին հա­յե­րե­նը` շնոր­հիվ Ֆեյ­զի է­ֆեն­դու բա­րե­հա­ճու­թյան:
Շուրջ 12 հա­զար բնակ­չու­թյուն ու­նե­ցող Տո­նի­կա­շե­նը շր­ջա­կա գյու­ղե­րի հա­մար վե­րած­վեց բեր­քա­վա­ճա­ռու­թյան շու­կա­յի: Ա­մեն եր­կու­շաբ­թի այս­տեղ կազ­մա­կերպ­վում էին տո­նա­վա­ճառ­ներ, և թուր­քե­րը 1661 թ. քա­ղա­քը վե­րան­վա­նե­ցին Ա­դա­բա­զար, ա­դա` թարգ­մա­նա­բար կղ­զի, ո­րով­հետև գտն­վում էր եր­կու գե­տի մի­ջա­կայ­քում, և բա­զար` շու­կա:
Վերևում ար­դեն ա­սել եմ, որ Տո­նի­կա­շե­նի հի­շա­տա­կա­րանն ա­վարտ­վում է 1466 թ., դրա­նից հե­տո` ա­վե­լի քան չորս դար, Ա­դա­բա­զա­րի վե­րած­ված Տո­նի­կա­շե­նի մա­սին պատ­մա­կան աղ­բյուր­նե­րը լուռ են: Բայց փաստ է` թուր­քե­րը ձեռք գցե­ցին մի բնա­կա­վայր, որ հիմ­նել, շե­նաց­րել էին հա­յե­րը, և ո­րի հետ ի­րենք որևէ առն­չու­թյուն չէին ու­նե­ցել:

Ես ինքս իմ ա­ռաջ երդ­վել եմ, որ ոտք չեմ դնի Թուր­քիա: Ո­րով­հետև դա ո­սոխ-եր­կիր է: Ո­րով­հետև ե­թե Ադր­բե­ջա­նը թշ­նա­մի է հռ­չա­կել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյա­նը, ա­պա Թուր­քիան՝ ողջ հայ ազ­գին, ժխ­տե­լով իր գոր­ծած ցե­ղաս­պա­նու­թյու­նը, Հան­րա­պե­տու­թյան սահ­մա­նը փակ պա­հե­լով, դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ չհաս­տա­տե­լով ու պայ­քար մղե­լով Սփյուռ­քի դեմ:


Հա­յաս­տա­նի ճամ­փոր­դա­կան գրա­սե­նյակ­նե­րը, ո­րոնք տու­րիս­տա­կան խմ­բեր են կազ­մում ու տա­նում Արևմտյան Հա­յաս­տան՝ Վան, Մուշ, Սա­սուն, Տիգ­րա­նա­կերտ, հուշ են վա­ճա­ռում, պատ­մա­կան հու­շի բիզ­նես են ա­նում: Բայց չեմ հաս­կա­նում այն հայ­րե­նա­կից­նե­րիս, ո­րոնք մեկ­նում են այդ խմ­բե­րով: Իբր՝ ի՞նչ: Կա­րո­տա՞խտ փա­րա­տել: Ինչ­պե՞ս կա­րե­լի է կա­րոտ տա­ծել մի վայ­րի հան­դեպ, որ­տեղ չես ծն­վել ու երբևէ չես ապ­րել: Ստո­րաց­վե­լու զգա­ցում չե՞ն ապ­րում թան­գա­րա­նի վե­րած­ված Ախ­թա­մա­րի Սուրբ Խաչ ե­կե­ղե­ցու պա­տե­րին տես­նե­լով սպի­տակ կի­սա­լուս­նով և աստ­ղով թուր­քա­կան կար­միր դրոշ­նե­րը: Եվ դեռ դրա հա­մար վճա­րում են՝ ի նպաստ Թուր­քիա­յի պե­տա­կան գան­ձա­րա­նի:
Ա­յո, երդ­վել եմ, որ ոտք չեմ դնի Թուր­քիա ու եր­դումս խախ­տած չեմ լի­նի Covid-19-ի ժա­մա­նակ երևա­կա­յա­կան ճամ­փոր­դու­թյուն կա­տա­րե­լով: Ես ու­զում եմ Ա­դա­բա­զա­րը տես­նել ու դրա հա­մար նա­խա­պատ­րաստ­վել եմ:
Նախ, ուն­կե­րիս խո­ռոչ­նե­րի մեջ մտց­րել եմ եր­կու փոք­րիկ ռե­տի­նե խցան­ներ՝ ա­կան­ջա­փա­կեր, ո­րով­հետև չեմ կա­րող, ի վի­ճա­կի չեմ լսե­լու թուր­քե­րեն գեթ մեկ բառ: Թուր­քե­րենն ինձ հա­մար, ա­ռա­ջին հեր­թին, ցե­ղաս­պան­նե­րի՝ գլ­խա­տող­նե­րի, ան­դա­մա­հա­տող­նե­րի, առևան­գիչ­նե­րի, բռ­նա­բա­րող­նե­րի, ողջ-ողջ այ­րող­նե­րի, մա­նուկ­նե­րին կամր­ջից նե­տող­նե­րի լե­զու է, և ես չեմ ու­զում այն լսել:


Հագն­ված եմ տու­րիս­տի պես ու ձեռ­քիս պլան­շետ է, որ­տեղ կան մի քար­տեզ ու բազ­մա­թիվ հին լու­սան­կար­ներ:
Հայ­տն­վում եմ Կոս­տանդ­նու­պոլ­սի Հայ­դար­փա­շա կա­յա­րա­նում, որ­տե­ղից գնացք պի­տի նս­տեմ: Ա­մե­նուր, ա­մեն քայ­լա­փո­խի Թուր­քիա­յի դրոշ­ներն են: Ոչ մի ձայն չեմ լսում, բայց թուր­քե­րը հան­կարծ քա­րա­նում-կանգ­նում են. երևի մուեզ­զի­նը Ա­յա Սո­ֆիա­յից ա­զան է կան­չում:
Ե­րա­նի՜ ըն­չացք­ներս էլ փակ լի­նեին ու չզ­գա­յի քա­րա­փին բախ­վող Մար­մա­րա­յի թույլ ա­լիք­նե­րի գաղ­ջը: Այդ հեղ­ձուկն ինձ հի­շեց­նում է 1915-ի ապ­րի­լի 11-ը, երբ Պոլ­սո հա­յաբ­նակ տնե­րից գի­շե­րով հա­վա­քե­ցին, «ծաղ­կա­քաղ» ա­րե­ցին շուրջ 250 մտա­վո­րա­կան­նե­րի, հոգևո­րա­կան­նե­րի, հե­ղա­փո­խա­կան­նե­րի, պե­տա­կան ծա­ռա­յող­նե­րի, վա­ճա­ռա­կան­նե­րի ու միան­գա­մայն պա­տա­հա­կան մարդ­կանց և աս­կյար­նե­րի հս­կո­ղու­թյամբ բե­րե­ցին այս­տեղ՝ գնաց­քով Չանկ­րի աք­սո­րե­լու:
Մո­տե­նում եմ տոմ­սարկ­ղին և խնդ­րում Ա­դա­բա­զա­րի տոմս տալ: Խո­սում եմ ռու­սե­րեն (այս­տեղ մեծ մա­սը ռու­սե­րեն հաս­կա­նում է), չեմ լսում տոմ­սա­վա­ճառ թր­քու­հին ինչ է ա­սում, բայց ա­փումս հայ­տն­վում է տոմ­սա­կը:
Այս­տե­ղից օ­րա­կան 10 շար­ժա­կազմ է գնում Ա­դա­բա­զար: Տա­րա­ծու­թյու­նը 125 կմ է, և 1 ժամ 38 րո­պե անց տեղ եմ հաս­նե­լու:
Պլաց­կարտ վա­գո­նը մար­դա­շատ չէ՝ մի քա­նի թուր­քեր, ո­րոնք ակ­նա­պիշ նա­յում են տու­րիս­տիս: Վա­գո­նի բո­լոր լու­սա­մուտ­նե­րի ա­պա­կի­նե­րին թուր­քա­կան թա­փան­ցիկ դրոշն է՝ աստղն ու կի­սա­լու­սի­նը:
(շա­րու­նա­կե­լի)


Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 15770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ