ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»
28.04.2020 | 00:12
ԱԶ­ԴԱԿ­ՆԵՐ
Կո­մի­տա­սի հի­վան­դու­թյու­նը, որ հե­տո պի­տի ախ­տո­րոշ­վեր որ­պես manie de persecution՝ հա­լա­ծախտ, ու­ներ պատ­ճառ­ներ և ու­ներ պատր­վակ­ներ, դր­դիչ­ներ:
Ան­կա­րա­յի կա­յա­րա­նի մոտ ձեր­բա­կալ­ված­նե­րին սպա­սում էր 44 երկ­ձի բեռ­նա­սայլ: Նս­տեց­րին 5-ա­կան հո­գի ու մե­կա­կան զին­ված պա­հակ: (Թվա­բա­նու­թյու­նը հու­շում է, որ այս­տեղ հա­յե­րի թի­վը 220 էր):
Քա­նի որ Կո­մի­տաս ու Գրի­գո­րիս վար­դա­պետ­նե­րից զատ կա­յին ևս ե­րեք հոգևո­րա­կան­ներ՝ Հով­հան­նես վար­դա­պետ Կա­րա­պե­տյա­նը, Հու­սիկ քա­հա­նա Քա­ջու­նին ու Վար­դան քա­հա­նա Կա­րա­գյո­զյա­նը, թուր­քե­րը «պա­տիվ» ա­րե­ցին ու նրանց տրա­մադ­րե­ցին զս­պա­նա­կա­վոր կառք՝ մեկ զին­վո­րի ու­ղեկ­ցու­թյամբ:
Երբ բո­լո­րը տե­ղա­վոր­վե­ցին, հա­յե­րից, նրանց հս­կող հա­րյու­րա­վոր զին­վոր­նե­րից, սպա­նե­րից, բան­տա­պահ­նե­րից, հե­ծյալ ժան­դարմ­նե­րից և 88 ձիե­րից բաղ­կա­ցած խառ­նա­թա­փո­րը, կա­ռա­պան­նե­րի մտ­րակ­նե­րի շա­չո­ցի ու հի­շոց­նե­րի, ձիե­րի վրն­ջյու­նի, կառ­քե­րի դղիր­դի ու շռին­չի ու­ղեկ­ցու­թյամբ, փո­շու ամպ բարձ­րաց­նե­լով շարժ­վեց դե­պի Գաս­թե­մու­նիի նա­հանգ:
Ե­րե­կո­յան կողմ հա­սան Ռավ­լի վայ­րի մոտ գտն­վող մի խան, և թուր­քե­րը հրա­մա­յե­ցին կար­ճատև դա­դար առ­նել: Այդ «մե­ծա­հո­գու­թյունն» ա­մենևին պայ­մա­նա­վոր­ված չէր ու­ժաս­պառ, քաղ­ցած ու ծա­րա­վից տո­չոր­վող հա­յե­րի մա­սին հո­գա­տա­րու­թյամբ, պետք է ջուր տա­յին… ձիե­րին:
Ջր­հոր կար, և կա­ռա­պան­ներն ու հե­ծյալ ժան­դարմ­նե­րը նետ­վե­ցին դրա վրա: Բայց քա­նի որ ըն­դա­մե­նը վեց դույլ կար, վեճ ու ծեծ­կռ­տուք ա­ռա­ջա­ցավ նրանց միջև: Օգտ­վե­լով ի­րա­րան­ցու­մից, եր­կու ճար­պիկ հայ ե­րի­տա­սարդ­ներ դույ­լե­րից մե­կը փախց­րին ու վա­զե­լով ե­կան դե­պի բախ­տա­կից­նե­րը: Բնա­կա­նա­բար, ա­ռա­ջի­նը մա­տու­ցե­ցին Կո­մի­տա­սին, ո­րը շատ ու­րա­խա­ցավ: Բա­ժակ չկար, ու ե­րի­տա­սարդ­նե­րը ծանր դույ­լը բարձ­րաց­րին դե­պի վար­դա­պե­տի շուր­թե­րը: Ճիշտ այդ պա­հին մո­տե­ցավ հե­ծյալ ժան­դարմ­նե­րից մե­կը ու հար­վա­ծեց դույ­լին: Ջու­րը թափ­վեց, մի քա­նի կա­թիլ ցայ­տեց­նե­լով Կո­մի­տա­սի դեմ­քին: Ա­պա ժան­դար­մը կռա­ցավ ու վերց­րեց դույ­լը: Կենտ­րո­նա­կան բան­տի և աք­սո­րա­կան­նե­րի քա­րա­վա­նի պետ Իբ­րա­հի­մը հարց­րեց.
-ՈՒ՞ր ես տա­նում դույ­լը:
-Մեր հայ­վան­նե­րին պետք է ջուր տամ,-պա­տաս­խա­նեց ժան­դար­մը:
-Չէ, թող, նախ էս հայ­վան­նե­րին պետք է ջրել:
Կո­մի­տասն այ­լայլ­վեց: Նա, ում ծա­փա­հա­րել էին Եվ­րո­պա­յի, Կով­կա­սի, Ե­գիպ­տո­սի, Թուր­քիա­յի բե­մե­րում, հի­մա պարզ հայ­վան էր: Եր­գի աստ­վա­ծը վե­րած­վել էր բիրտ ու­ժի են­թա­կա սո­վո­րա­կան ֆի­զի­կա­կան ան­ձի, շար­քա­յին ա­նա­սու­նի, ո­րի կյան­քը ձիուց է­ժան էր:
Դա հա­ջորդ ծանր հո­գե­բա­նա­կան հար­վածն էր, ո­րը խա­թա­րեց Կո­մի­տա­սի նե­րաշ­խար­հը:
Ի հայտ ե­կան տա­րօ­րի­նա­կու­թյուն­ներ՝ հա­լա­ծախ­տի նշան­ներ: Նրա աչ­քին բո­լո­րը, բախ­տա­կից­նե­րից զատ, վե­րած­վե­ցին ժան­դարմ­նե­րի: Մի ան­գամ բղա­վեց՝ ճա­նա­պա՜րհ բա­ցեք, ա­պա փա­րա­ջա­յի փե­շե­րը հա­վա­քեց ու գլուխ խո­նար­հեց. ժան­դար­մի էր ճա­նա­պարհ տա­լիս, այ­նինչ անց­նո­ղը… սո­վո­րա­կան կա­խա­կանջ էշ էր: Մեկ ու­րիշ ան­գամ տա­րա­գիր­նե­րից մե­կի ե­րե­սին վերք տե­սավ ու հարց­րեց. «Ժան­դա՞րմ է ա­րել»: Երբ ար­դեն վե­րա­դար­ձել էր Պո­լիս, բա­րե­կամ­նե­րից մե­կին ա­սաց. «Չանկ­րիի բան­տին մէջ, թյուրք ժան­տար­մա­յի մը հս­կո­ղու­թեան տակ, ա­նօ­թի և ցր­տա­հար բաղ­դա­կից­ներս կողք կող­քի կը մղկ­տա­յինք և կ՛ս­պա­սեինք ա­հա­վոր բա­ժան­ման: Ես եր­գի մը մի­ջո­ցով հայտ­նե­ցի միտքս մեզ սպառ­նա­ցող մո­տա­լուտ բնաջ­նջ­ման մա­սին: Այդ պա­հուն թուրք ժան­տար­մը անն­կա­տե­լիօ­րէն ետևես մո­տե­նա­լով հան­կար­ծա­կի ե­րե­սիս ապ­տակ մը հաս­ցուց… Կը­սեն թէ ժա­մա­նա­կը կը դար­մա­նէ ա­մէն վիշտ, բայց այդ վայ­րե­նի ժան­տար­մին հաս­ցու­ցած նա­խա­տին­քը եր­բէք պի­տի չկր­նամ մո­ռա­նալ…»: Հե­տաքր­քիր է, որ նրա կող­քին ե­ղած ու հու­շագ­րու­թյուն թո­ղած­նե­րից ոչ ոք նման բա­նի մա­սին չի նշել, դա այն­քան ար­տա­ռոց էր, որ ան­պատ­ճառ կգ­րեին: Մնում է են­թադ­րել, որ պար­զա­պես Կո­մի­տա­սի երևա­կա­յու­թյան ար­դյունք էր, դույ­լի ու ժան­դար­մի հետ կապ­ված մի­ջա­դե­պի ար­ձա­գանք:
Ռավ­լիից ճա­նա­պար­հը շա­րու­նա­կե­ցին դե­պի Գա­լայ­ճըգ (Գա­լե­ճիգ) գյու­ղա­քա­ղաք: Կո­մի­տա­սը լուռ էր և ինք­նամ­փոփ: Նախ­կին կեն­սու­րախ, կա­տա­կա­սեր մար­դուց հետք ան­գամ չէր մնա­ցել: Ժա­մա­նակն անց­կաց­նում էր հիմ­նա­կա­նում ա­ղոթք­նե­րի մեջ: Չէր ցան­կա­նում շփ­վել ան­գամ ըն­կեր­նե­րի հետ: Երբ նրանք մո­տե­նում ու փոր­ձում էին հե­տը խո­սել, զայ­րա­ցած ա­սում էր. «Խնդ­րեմ, մի՛ խան­գա­րեք ա­ղօթքս, զիս մե­նակ ձգե­ցեք»:
Գա­լայ­ճը­գից դուրս ե­կան և 12 ժամ­վա ճա­նա­պարհ ան­ցան: Գրի­գո­րիս վար­դա­պե­տը նկա­րագ­րում է Կո­մի­տա­սի հո­գե­վի­ճա­կը. «Քա­նի մեր ճամ­փան կը շա­րու­նա­կէինք և մար­դաբ­նա­կու­թիւն­նե­րէ կը հե­ռա­նա­յինք, այն­քան մեր հո­գի­նե­րը կը խռո­վէին և մեր մտ­քե­րը չա­րա­գու­շակ մտա­ծում­նե­րով ինք­նալլ­կու­մի կ՛են­թար­կուէինք: Զի ա­մէն ա­պա­ռա­ժի և ա­մէն ծա­ռի ետև պա­հուը­տած ա­ւա­զակ­ներ տես­նել կը կար­ծէինք, և ա­մէն ծա­ռէ վար ձգուած կա­խօր­րան­ներ կա­խա­ղա­նի չուան կը կար­ծէինք… Հայ եր­գե­րու վար­պետն ու ան­զու­գա­կան վար­դա­պե­տը Հայր Կո­մի­տաս, որ մեր կառ­քին մէջ կը գտ­նուէր, ար­դեն մտ­քի տա­րօ­րի­նակ տրա­մադ­րու­թիւն­ներ կը ցուց­նէր և հաս­տար­մատ ծա­ռե­րը շար­ժուն և յար­ձա­կուող ա­ւա­զակ­ներ կար­ծե­լով, միշտ իր գլու­խը վե­րա­կուի փէ­շե­րուս ներքև կը ջա­նար թագց­նել, որ­սոր­դի եր­կիւ­ղէն ա­ւա­զի տակ գլու­խը թա­ղող կա­քաւ­նե­րու նման: Կը թա­խան­ձէր, որ պահ­պա­նիչ ը­սեմ իր գլ­խուն վրայ, յու­սա­լով վե­րագտ­նել իր խռո­վա­յոյզ հո­գիին հան­դար­տու­թիւ­նը»:
Ա­հա այս վի­ճա­կում էր, երբ ապ­րի­լի 28-ին, Պոլ­սի տուն­թո­ղից ե­րեք օր անց, կտ­րել-անց­նե­լով 700 կի­լո­մետր, հա­սան վեր­ջին հան­գր­վա­նին՝ Չանկ­րի: Դա Գաս­թե­մու­նի նա­հան­գի մի քա­ղաք էր՝ շուրջ 30 հա­զար բնակ­չով, ո­րից 40 տու­նը հա­յեր էին՝ ի­րենց փոք­րիկ ե­կե­ղե­ցով:
Տա­րա­գիր­նե­րի թա­փո­րը, սա­կայն, քա­ղաք չտա­րան, ի­ջեց­րին քա­ռա­շենք, 5000 զին­վո­րի հա­մար նա­խա­տես­ված մի վիթ­խա­րի, կեղ­տոտ զո­րա­նո­ցում, մինչև կո­րոշ­վեր աք­սո­րա­կան­նե­րի ճա­կա­տա­գի­րը:
Զո­րա­նո­ցի նույն սե­նյա­կում Կո­մի­տա­սի հետ տե­ղա­վոր­վե­ցին Բյու­զանդ Քե­չյա­նը, Տի­րան Քե­լե­կյա­նը, Գրի­գո­րիս ու Հով­հան­նես վար­դա­պետ­նե­րը, «Ա­վե­տա­բեր» պար­բե­րա­կա­նի խմ­բա­գիր հայ ա­վե­տա­րա­նա­կան պատ­վե­լի Քե­րով­բե­յա­նը, բժիշկ Վ. Թոր­գո­մյա­նը, 70-ա­մյա վա­ճա­ռա­կան Հա­կոբ Գո­րյա­նը և Կո­մի­տա­սի մեր­ձա­վոր ըն­կեր Փա­նո­սի եղ­բայր, սե­ղա­նա­վոր Հով­հան­նես Թեր­լե­մե­զյա­նը:
Ե­րեք օր ան­ցավ, մինչև կար­գի բե­րե­ցին սե­նյա­կը, մաք­րե­ցին աղ­բից ու կեղ­տից, լու­ծե­ցին սնն­դի ու կեն­ցա­ղի հետ կապ­ված ինչ-ինչ հար­ցեր: Բյու­զանդ Քե­չյա­նը գրում է. «Ե­րեք շա­բաթ մէկ­տեղ ապ­րե­լով Կո­մի­տաս վար­դա­պե­տին հետ, սքան­չա­ցեր էի իր ֆի­զի­քա­կան ու բա­րո­յա­կան ա­ռող­ջու­թեա­նը: Ո՛չ մա­հի­ճի, ո՛չ բար­ձի պէտք ու­նէր ան­մեղ ման­կան խոր և ան­ծակ քու­նը քնա­նա­լու հա­մար: Լե­զուն միշտ մա­քուր ու զուարթ, սա­կա­ւա­պէտ, բա­րե­համ­բոյր և վհա­տող­նե­րուն սիրտ տուող, նաև վեր­ջին ծայր յար­գող պատ­շա­ճու­թեանց, այն­պէս որ մեր ա­զա­տու­թե­նէն ետքն ալ եր­բէք յանձն չա­ռաւ ու­րախ թեթև երգ մը եր­գել, այլ կա՛մ կրօ­նա­կան և կամ ժո­ղովր­դա­յին տխուր տա­ղեր միայն լսուե­ցան իր բեր­նէն»:
Չոր­րորդ օ­րը տե­ղի ու­նե­ցավ որ­քան զար­մա­նա­լի, նույն­քան բնա­կան, բա­ցատ­րե­լի մի բան՝ բո­լո­րի մոտ ա­ռա­ջա­ցավ միաս­նա­բար ա­ղո­թե­լու կա­րիք: Մեկ այլ վե­րապ­րած՝ «Ոս­տան» ե­ռամ­սյա­յի հիմ­նա­դիր-խմ­բա­գիր Մի­քա­յել Շամ­տան­ճյա­նը, այս­պես է նկա­րագ­րում. «Մե­կեն, մեր խում­բին մեջ ներ­շն­չու­մի մը պես կծ­նի հա­վա­քա­կա­նո­րեն ա­ղո­թե­լու պետ­քը: Իս­կույն կհա­վաք­վինք մեր բնա­կու­թյան սահ­ման­ված սրա­հը. ա­մենքս ալ անխ­տիր հոն էինք, սկեպ­տիկն ու հա­վա­տա­ցյա­լը: Ար­դեն երկ­րոր­դա­կան կմ­նա հա­վատ­քը, երբ մար­դը ներ­շն­չու­մով է որ մղ­ված է ա­ղո­թե­լու: Մեկ քա­նի մո­մե­րու վախ­կոտ լույ­սե­րուն տակ և մեր սրա­հին ան­կյուն­նե­րուն խո­րը, ար­դեն թանձ­րո­րեն կռ­ված ստ­վեր­նե­րուն մեջ, ե­րես­նիս արևելք, վաղ­վան հույ­սին, հս­կում կկա­տա­րենք: Քա­հա­նան Ա­վե­տա­րա­նը կկար­դա, պատ­վե­լին փա­ռա­բա­նու­թյուն կը­նե, աշ­խար­հա­կա­նը շա­րա­կա­նը կ՛եր­գե և Կո­մի­տաս վար­դա­պե­տը «Տեր ո­ղոր­մյա»-ն կա­ղեր­սե՝ «տուր աշ­խար­հիս խա­ղա­ղու­թյուն, ազ­գիս հա­յոց ա­զա­տու­թյուն»:
Նույն բա­նի մա­սին այս­պես է խո­սում Գրի­գո­րիս վար­դա­պե­տը. «Հոս Չան­կը­րիի մե­ծա­զան­գուած զօ­րա­նո­ցին ամ­րա­կուռ պա­րիսպ­նե­րուն ետև, ջար­դուփ­շուր ե­ղած պա­տու­հան­նե­րէն փչող հիւ­սի­սի սառ­նա­շունչ գար­նա­նա­յին փո­թոր­կի դէմ, մենք 150է ա­ւե­լի Պոլ­սէն աք­սո­րա­կան մտա­ւո­րա­կան­ներ և ըն­կեր­ներ ի մի ե­կած, ա­ռանց խտ­րու­թեան կու­սակ­ցու­թիւն­նե­րու և դա­սա­կար­գի, հա­ւա­տա­ցեալ թէ կրօն­քի ան­տար­բե­րիի և կամ թե­րա­հա­ւա­տի, մթն­շա­ղին մո­մի տմոյն լոյ­սի մը մէջ, ժա­մեր­գու­թիւն կը կա­տա­րէինք: Երբ Կո­մի­տաս վար­դա­պետ սկ­սաւ իր մե­լա­մաղ­ձոտ և սր­տա­ռուչ «Տէր ո­ղոր­մեան» ծայր ա­ռաւ հե­կե­կանք մը ա­մէն կող­մէ, ո­րը հնար չէր զս­պել: Կու լա­յինք ա­մէնքս ալ տղու պէս, կու լա­յինք մեր ձգած սի­րե­լի­նե­րուն վրայ, կու լա­յինք մեր սև ճա­կա­տագ­րին վրայ, կու լա­յինք մեր ազ­գի ան­բախ­տու­թեան վրայ, կու լա­յինք ան­գո­ցած մեր ա­րիւ­նի օ­րե­րուն վրայ, ա­ռանց են­թադ­րե­լու, թէ ա­րեան աշ­խար­հա­ւեր ան­նա­խըն­թաց նոր փո­թո­րիկ­նե­րու ար­դէն նա­խօ­րեա­կին կը գտ­նուէինք: Երբ ազգ ու հայ­րե­նիք ի մի հա­րուած պի­տի փոր­ձէին բնաջն­ջել մեր ցե­ղա­յին դա­րա­ւոր թուրք թշ­նա­մի­նե­րը: Մեր մէ­ջէն ա­մե­նա­քա­րա­ցեալ սառ­նա­սիրտ­ներն իսկ կը մաս­նակ­ցէին աս ողբ ու կո­ծին, որ եր­բէք բռ­նազ­բօ­սիկ չէր, ընդ­հա­կա­ռա­կը՝ հա­կա­ռակ զս­պու­մի ա­մէն ճի­գե­րու, կու գար մեր տան­ջուած հո­գի­նե­րու խոր­քե­րէն և յու­զու­մէ պոռթ­կա­ցող ներ­քին յոր­ձանք­նե­րէն:
Թերևս տա­րա­բախտ Կո­մի­տաս վար­դա­պետ իր ամ­բողջ կեան­քին մէջ այս­քան յու­զիչ եր­գած չէր «Տէր ո­ղոր­մեան»:
Ո­րով­հետև մինչ­դէռ ա­մէն ան­գամ «ի պաշ­տօ­նէ» եր­գած էր «Տէր ո­ղոր­մեան» ու­րիշ­նե­րու ցա­ւե­րուն, վշ­տե­րուն, սու­գին առ ի մխի­թա­րու­թիւն, այս ան­գամ, սա­կայն, «Տէր ո­ղոր­մեան» կ՛եր­գէր իր իսկ վշ­տին, յոյ­զե­րուն ու յու­զում­նե­րուն հա­մար, հայ­ցե­լով սփո­փանք, մխի­թա­րու­թիւն յա­ւի­տե­նա­կան Աս­տուծ­մէն, որ սա­կայն լուռ կը մնար»:
Այդ ա­րա­րին ներ­կա Հայկ Խո­ճա­սա­րյա­նը հա­րում է. «Սր­տատ­րոփ յուզ­ման և խոր լռու­թեան մէջ սկ­սավ «Ե­կես­ցէ»ի ա­րա­րո­ղու­թիւ­նը. հայ եր­գի հո­յա­կապ Վար­պե­տը հա­մակ զգայ­նու­թիւն էր. չեմ կար­ծեր որ իր հա­մերգ­նե­րուն մէջ այն­քան հո­գի և ա­ղերս դրած ըլ­լար, որ­քան այդ օ­րը: Իր եր­գը սկ­սաւ հատկ­տեալ ար­ցունք­նե­րով և վեր­ջա­ցուց հե­կե­կան­քով: Ան իր տա­ռա­պան­քը եր­գեց, իր սիր­տը բե­ռեկ­տող ցա­ւե­րը ու լլ­կանք­նե­րը. բան­տի այդ մթին սե­նեա­կէն լա­լա­գին ա­ղերս­նե­րով փր­կու­թիւն կը հայ­ցէր ի­րեն և ազ­գին հա­մար: Երբ ա­րա­րո­ղու­թիւ­նը վեր­ջա­ցավ, մեր աչ­քե­րը ար­ցունք­նե­րով թր­ջած էին»:
Այդ­պես ապ­րե­ցին յոթ օր: ՈՒ­թե­րորդ օ­րը թույլ տվե­ցին զո­րա­նո­ցից փո­խադր­վել քա­ղաք, այն­տեղ բնակ­վել, սա­կայն ա­ռա­ջին իսկ պա­հան­ջի դեպ­քում ներ­կա­յա­նա­լու պայ­մա­նով:
Ո՞վ գի­տե, գու­ցե մի օր իմ այս գր­ված­քը կար­դան թուր­քե­րը ու որ­պես­զի զեղ­ծե­լով չպար­ծե­նան, թե՝ տե­սեք որ­քա՜ն հան­դուր­ժող, մե­ծա­հո­գի են ե­ղել մեր պա­պե­րը, թո­ղել են, որ տա­րա­գիր­ներն ապ­րեն քա­ղա­քում, ա­սեմ, որ թուր­քե­րը ա­մեն մե­կին օ­րա­կան, ա­սես ցե­խից շի­նած, մեկ հաց էին տա­լիս, ու որ­պես­զի այդ ծախսն էլ չքա­շեն, թույլ տվե­ցին Չանկ­րիում ապ­րել: Եվ թող թուր­քե­րը մշ­տա­պես հի­շեն՝ ի­րենց պա­պե­րի ձեռ­քե­րը մինչև ար­մունկ­նե­րը ա­րյան մեջ են:
Հա­ջորդ մեկ շա­բաթ­վա մա­սին Կո­մի­տա­սի հետ կապ­ված որևէ էա­կան տե­ղե­կու­թյուն չկա, հայտ­նի է միայն, որ Կո­մի­տաս ու Հով­հան­նես վար­դա­պետ­նե­րը, խմ­բագ­րա­պետ Տի­րան Քե­լե­կյա­նը, Հա­կոբ Գո­րյա­նը և Հով­հան­նես Թեր­լե­մե­զյա­նը Չանկ­րիում վար­ձա­կա­լել էին Չեր­քե­զյա­նի տու­նը: Սա­կայն կա Չանկ­րիում Կո­մի­տա­սի անց­կաց­րած վեր­ջին օր­վա մա­սին:
Այդ օ­րը՝ մա­յի­սի 9-ի կի­րա­կի, Կո­մի­տա­սը պա­տա­րագ էր մա­տու­ցում քա­ղա­քի ե­կե­ղե­ցում, որ­տեղ ներ­կա էին թույ­լտ­վու­թյուն ստա­ցած 30 հա­յեր: Բա­ցա­կա­յում էր Բ. Քե­չյա­նը, ո­րին իր մոտ էր կան­չել մյու­թե­սա­րի­ֆը՝ գա­վա­ռա­պե­տը, և հայտ­նել, որ ին­քը, Կո­մի­տաս վար­դա­պե­տը, պատ­վե­լի Քե­րով­բե­յա­նը, դե­ղա­գործ Հա­կոբ Նար­կի­լե­ճյա­նը, «Կավ­ռօշ» եր­գի­ծա­թեր­թի խմ­բագ­րա­պետ Եր­վանդ Թո­լա­յա­նը (այս մար­դուն հե­տա­գա­յում դեռ կհան­դի­պենք Փա­րի­զի Լիո­նյան կա­յա­րա­նում), ա­տամ­նա­բույժ Վա­հան Ալ­թու­նյա­նը և եր­կու սպա­սա­վոր­ներ ներ­քին գոր­ծոց նա­խա­րա­րի հրա­մա­նով ա­զատ են ար­ձակ­վել:
ՈՒ՞մ շնոր­հիվ էր Կո­մի­տասն ա­զա­տու­թյուն ստա­ցել: Շր­ջա­նառ­վում են տար­բեր ա­նուն­ներ՝ ԱՄՆ դես­պան Հեն­րի Մոր­գեն­թաու և Աբ­դուլ Մե­ջիդ, փոս­տի ու հե­ռագ­րատ­նե­րի նախ­կին նա­խա­րար Ոս­կան Մար­տի­կյան և նույ­նիսկ գեր­մա­նա­ցի սպա Միլ­լեր: Կա­րե­լի է են­թադ­րել, որ տար­բեր մար­դիկ են բա­րե­խո­սել, բայց գրե­թե կաս­կա­ծից վեր է, որ էա­կան դեր են խա­ղա­ցել դես­պանն ու վեր­ջին խա­լի­ֆը:
Կո­մի­տասն ու յոթ բախ­տա­կից­նե­րը չէին միայն, որ ա­զատ ար­ձակ­վե­ցին, տաս­նյակ այլ մար­դիկ էլ Պո­լիս վե­րա­դար­ձան, և խն­դիրն ա­մենևին Թա­լեա­թի մար­դա­սի­րու­թյու­նը չէր: Մայ­րա­քա­ղա­քում գտն­վում էին դես­պա­նատ­ներ, մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի և օ­տա­րերկ­րյա մա­մու­լի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ո­րոնք ու­նակ էին ձևա­վո­րե­լու ան­բա­րեն­պաստ հա­սա­րա­կա­կան կար­ծիք: Թա­լեա­թը չէր կա­րող հաշ­վի չնս­տել այս ի­րո­ղու­թյուն­նե­րի հետ, նա չէր կա­րող աք­սո­րա­կան­նե­րի խմ­բի հետ վար­վել այն­պես, ինչ­պես Արևմտյան Հա­յաս­տա­նում և Ա­նա­տո­լիա­յի հա­յաբ­նակ քա­ղաք­նե­րում ու գյու­ղե­րում, որ­տեղ հա­յու­թյու­նը գա­զա­նա­բար հո­շոտ­վում էր: Ընդ­հա­կա­ռա­կը, տա­րա­գիր­նե­րի խմ­բին նա օգ­տա­գոր­ծում էր որ­պես առևտրի ա­ռար­կա՝ որ­քան շատ խնդ­րեին ի­րեն, բա­րե­խո­սեին, միջ­նոր­դեին, այն­քան դրա­կան կեր­պար կու­նե­նար:
Բ. Քե­չյա­նը՝ ա­զատ­ման թույ­լտ­վու­թյու­նը ձեռ­քին, շտա­պեց Չանկ­րիի ե­կե­ղե­ցի: Նա գրում է. «Կո­մի­տաս վրդ. վեր­ջին Ա­ւե­տա­րա­նը կը կար­դար: Ա­ւե­տա­րա­նը համ­բու­րե­լու հա­մար տքթ. Թոր­գո­մեա­նի հետ ի­րեն մո­տե­նա­լով, ը­սինք թէ շու­տով պատ­րաս­տուի և հե­տեր­նիս գայ, ո­րով­հետև ա­զատ­ման հե­ռա­գի­րը ե­կաւ: Պա­տուա­կան պա­տա­րա­գի­չին դէմ­քը յան­կարծ տա­րօ­րի­նակ պայ­ծա­ռու­թեամբ մը շո­ղաց: Իր ու­րա­խու­թիւ­նը չէր կր­նար ծած­կել նոյն իսկ խուռն բազ­մու­թեան առջև, ինչ որ կը ցուց­նէր թէ մեր վի­ճա­կը ո՛ր­չափ եր­կիւղ պատ­ճա­ռած էր ի­րեն»:
Նույն դր­վա­գի մա­սին Հ. Խո­ճա­սա­րյա­նը գրում է. «Պա­տա­րա­գէն վերջ ու­րա­խու­թեամբ շր­ջա­պա­տե­ցինք Վար­դա­պե­տը, ինքն ալ ու­րախ էր. ա­միս­նե­րէ ի վեր ա­ռա­ջին ան­գամ իր դէմ­քին վրայ ժպի­տի մը թեթև ցոլ­քը կը նշ­մա­րէինք, մտեր­մօ­րէն խօ­սե­ցաւ մեզ հետ և յու­սադ­րա­կան բա­ռեր ալ ը­սաւ: Բայց հետևեալ ա­ռա­ւօտ իր մեկն­ման պա­հուն նո­րէն մռայլ մտա­ծում­ներ գրա­ւած էին իր միտ­քը, հա­լա­ծան­քի սևե­ռուն գա­ղա­փա­րը նո­րէն կը չար­չա­րէր զին­քը: Ար­ցունք­նե­րով ճամ­բու դրինք, գի­տէինք որ քայ­քա­յուած ու հի­ւանդ կը վե­րա­դառ­նար»՛:
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ
Դիտվել է՝ 9545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ