ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Նա­յում ես աշ­խա­տան­քին, ա­սում ես՝ պաս­տառ­ներ են, ոչ թե շա­տա­խո­սու­թ­յուն»

«Նա­յում ես աշ­խա­տան­քին, ա­սում ես՝ պաս­տառ­ներ են, ոչ թե շա­տա­խո­սու­թ­յուն»
24.04.2020 | 01:26

«Մնա­ցեք տա­նը մեկ ըն­տա­նի­քի պես», «Ա­ռողջ մար­դը բնու­թյան ա­մե­նա­թան­կար­ժեք ստեղ­ծա­գոր­ծու­թյունն է», «Յու­րա­քան­չյու­րից պետք է պա­հան­ջել այն, ինչ նա կա­րող է ա­նել», «Տխուր է, երբ տանն ես և «չու­նես ըն­կեր­ներ»։ Ա­վե­լի տխուր է, երբ դր­սում ես և ու­նես «թշ­նա­մի»: Գա­րե­գին Նժ­դե­հի, Թո­մաս Քա­րյեյ­լի, Ան­տուան դը Սենտ Էկ­զյու­պե­րիի և այլ հայտ­նի­նե­րի խոս­քե­րի հի­ման վրա Հա­յաս­տա­նի գե­ղար­վես­տի պե­տա­կան ա­կա­դե­միա­յի Գյում­րու մաս­նա­ճյու­ղի ու­սա­նող­նե­րը պատ­րաս­տում են գրա­ֆի­կա­կան պաս­տառ­ներ: Ե­րի­տա­սարդ ար­վես­տա­գետ­նե­րի աշ­խա­տանք­նե­րը միա­վո­րում է այս օ­րե­րի ա­մե­նա­տա­րած­ված կար­գա­խո­սը՝ «Մնա տա­նը»: Նա­խա­գի­ծը կյան­քի է կո­չել Հա­յաս­տա­նի գե­ղար­վես­տի պե­տա­կան ա­կա­դե­միա­յի Գյում­րու մաս­նա­ճյու­ղի շր­ջա­նա­վարտ և նախ­կին աշ­խա­տա­կից, Նի­կո­լայ Նի­կո­ղո­սյա­նի մշա­կու­թա­յին հիմ­նադ­րա­մի տնօ­րեն, ար­վես­տա­գետ ՍԱՐ­ԳԻՍ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԸ:

«Գյում­րու գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա­յի տնօ­րեն Վա­հագն Ղու­կա­սյա­նի ա­ռա­ջար­կով ու­սա­նող­նե­րի հա­մար առ­ցանց դա­սըն­թաց կազ­մա­կեր­պե­ցի «Պաս­տա­ռը և ժա­մա­նա­կա­կից մար­տահ­րա­վեր­նե­րը որ­պես սոց-ար­վես­տա­յին նա­խա­գիծ» խո­րագ­րով: Ներ­կա­յաց­նում էի պաս­տա­ռի դե­րը ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում, տար­բեր եր­կր­նե­րի ար­վես­տա­գետ­նե­րի այ­սօր ստեղ­ծած աշ­խա­տանք­նե­րը: Հանձ­նա­րա­րու­թյուն­ներ էի տա­լիս, ու­սա­նող­նե­րը պաս­տառ­ներ էին պատ­րաս­տում, ու­ղար­կում ինձ»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց Սար­գիս Հով­հան­նի­սյա­նը, նշե­լով, որ սկզ­բում ինքն է մի քա­նի պաս­տառ պատ­րաս­տել, տե­ղադ­րել հա­մա­ցան­ցում: Իր պաս­տառ­նե­րից մե­կում նա օգ­տա­գոր­ծել է Գեր­մա­նիա­յի մշա­կույ­թի նա­խա­րար Մո­նի­կա Գրյու­տեր­սի խոս­քը՝ նկա­րիչ­նե­րը ոչ միայն ան­փո­խա­րի­նե­լի են, այլև կեն­սա­կա­նո­րեն անհ­րա­ժեշտ հատ­կա­պես հի­մա: Հա­մադ­րո­ղի կար­ծի­քով՝ սա կա­րևոր հղում է, եր­տա­սարդ­նե­րը պետք է հաս­կա­նան ի­րենց դե­րը, կարևո­րու­թյու­նը ժա­մա­նա­կի մեջ. «Ար­վես­տա­գե­տը ժա­մա­նա­կի մեջ է ապ­րում, ստեղ­ծա­գոր­ծում և ան­մասն չպետք է մնա իր շուր­ջը կա­տար­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից: Գրյու­տեր­սի խոս­քե­րով պատ­րաս­տած պաս­տա­ռը կար­ծես հիմք դար­ձավ ու­սա­նող­նե­րի հա­մար: Նրանք ու­շագ­րավ մտ­քեր են ընտ­րում ու դրանց օգ­նու­թյամբ կա­ռու­ցում գրա­ֆի­կա­կան աշ­խա­տանք­նե­րը»: Ար­տա­կարգ դրու­թյան ա­վար­տից հե­տո ծրագ­րի մաս­նա­կից ու­սա­նող­նե­րի հետ հան­դի­պում-քն­նար­կում է նա­խա­տես­վում: Աշ­խա­տանք­նե­րը ներ­կա­յումս առ­ցանց ցու­ցադր­վում են Գյում­րու գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա­յի ֆեյս­բու­քյան է­ջում, նպա­տակ կա հե­տա­գա­յում ցու­ցա­հան­դես կազ­մա­կեր­պե­լու և դրանք ներ­կա­յաց­նե­լու լայն հան­րու­թյա­նը:
Հար­ցին՝ բո­լո՞ր աշ­խա­տանք­ներն են ներ­կա­յաց­վում հա­մա­ցան­ցում, թե՞ ընտ­րո­վի, մեր զրու­ցա­կի­ցը պա­տաս­խա­նեց, որ ու­սա­նող­ներն ու­ղար­կում են էս­քի­զա­յին տար­բե­րակ­նե­րը, միա­սին աշ­խա­տում են, վերջ­նա­կան տես­քի բե­րում, ո­րից հե­տո միայն ցու­ցադ­րում: Ներ­կա պա­հին մոտ 50-60 պաս­տառ կա: Ստեղ­ծա­գոր­ծա­կան ըն­թաց­քը շա­րու­նակ­վում է: ՈՒ­սա­նող­նե­րը նոր գոր­ծեր են ստեղ­ծում, ու­ղար­կում, մաս­նա­կից ու­նենք, որ մոտ 20 պաս­տառ է պատ­րաս­տել այս ըն­թաց­քում:
«Կարևոր է, որ ու­սա­նող­նե­րը լուրջ են մո­տե­նում ի­րենց աշ­խա­տան­քին, ըն­կա­լում են տր­ված ա­ռա­ջադ­րան­քը՝ պահ­պա­նե­լով լա­կո­նի­կու­թյու­նը, պար­զու­թյու­նը, ճիշտ շեշ­տադ­րու­մը: Նա­յում ես աշ­խա­տան­քին, ա­սում ես՝ պաս­տառ­ներ են, ոչ թե շա­տա­խո­սու­թյուն: Իսկ, ընդ­հա­նուր առ­մամբ, աշ­խա­տում են ա­զատ, չեն կաշ­կանդ­վում, մտա­ծո­ղու­թյան ա­ռու­մով աշ­խա­տանք­նե­րը տար­բեր­վող են»,- ա­սաց հա­մադ­րո­ղը: Մեր «Ցու­ցա­պաս­տառ­նե­րը, սո­ցիա­լա­կան գո­վազդ աս­վա­ծը հա­ճախ ան­հա­մո­զիչ են, չհա­ջող­ված: Ընդ­հա­նուր դաշ­տը ինչ­պե՞ս եք գնա­հա­տում» հար­ցին ի պա­տաս­խան ա­սաց, որ ի­րա­կա­նում այ­սօր Հա­յաս­տա­նում քիչ են ո­րա­կյալ դի­զայ­ներ­նե­րը. «ՈՒ­նենք մաս­նա­գետ­ներ, որ շատ լավ տի­րա­պե­տում են տեխ­նի­կա­յին, բայց քչերն են տի­րա­պե­տում ար­վես­տի լեզ­վին: Որ­քան ու­զում ես հա­մա­կարգ­չին տի­րա­պե­տիր, ստեղ­ծա­գործ մտ­քեր ու­նե­ցիր, այդ ա­մե­նը դու չես կա­րող ներ­կա­յաց­նել այն­պես, ինչ­պես դա կա­նի ար­վես­տա­գե­տը: ՈՒ­սա­նող­ներն այս դա­սըն­թա­ցի շր­ջա­նա­կում յու­րաց­նում են նկա­րե­լու ու նկա­րա­ծը հա­մա­կարգ­չա­յին գրա­ֆի­կա­յի մի­ջո­ցով ար­տա­հայ­տե­լու հմ­տու­թյուն­նե­րը: Գո­նե ա­ռա­ջին փու­լում նվա­զա­գույն բա­ղադ­րիչ­նե­րի մա­սին պատ­կե­րա­ցում կկազ­մեն՝ չա­փի, խոս­քի, լու­սան­կա­րի գոր­ծած­ման: Կա­րե­լի է ա­սել՝ երկ­լե­զու մտա­ծո­ղու­թյուն է ձևա­վոր­վում»:
Ի՞նչ ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա մե­կու­սա­ցու­մը ար­վես­տա­գե­տի ու ստեղծ­վող ար­վես­տի վրա: Սար­գիս Հով­հան­նի­սյա­նը նկա­տեց, որ ար­վես­տա­գետ­նե­րը սո­վո­րա­բար փոր­ձում են եր­կար մնալ ար­վես­տա­նո­ցում. «Չեմ կա­րող ա­սել, որ այ­սօր տա­նը մնա­լը լավ ա­ռիթ է, բայց ստեղծ­վել է հնա­րա­վո­րու­թյուն վեր­լու­ծե­լու մեր ա­րա­ծը, մեր ու­նե­ցա­ծը, և ի­հար­կե, այս ա­մենն ի­րա­կա­նում խոր ազ­դե­ցու­թյուն կթող­նի յար­քան­չու­րի ստեղ­ծած ար­վես­տի վրա»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ