ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՒ­սու­ցիչ­նե­րի մի մասն այդ­պես էլ չի հրա­ժար­վում վե­րա­դա­սին շո­ղո­քոր­թե­լու քստմ­նե­լի երևույ­թից

ՈՒ­սու­ցիչ­նե­րի մի մասն այդ­պես էլ չի հրա­ժար­վում վե­րա­դա­սին շո­ղո­քոր­թե­լու քստմ­նե­լի երևույ­թից
24.04.2020 | 00:45
Գե­ղար­քու­նի­քի մար­զի դպ­րոց­նե­րից մե­կում է աշ­խա­տում ու­սու­ցի­չը, որ հա­նուն Նի­կոլ Փա­շի­նյա­նի պատ­րաստ է մոր­թե­լու բո­լոր-բո­լո­րին: Ա­շոտ Հո­խի­կյա­նը, որ պա­տաս­խա­նա­տու է մեր ե­րե­խա­նե­րի կր­թու­թյան ու դաս­տիա­րա­կու­թյան հա­մար, այն կուռ հա­մոզ­մանն է, որ պետք է սրա­խող­խող ա­նել բո­լոր նրանց, ով­քեր կհա­մար­ձակ­վեն քն­նա­դա­տել Նի­կոլ Փա­շի­նյա­նին: Այդ մա­սին նա Facebook-ի իր է­ջում է գրել: Այն, որ ու­սու­ցիչ­ներն այս կամ այն կերպ միշտ էլ ներգ­րավ­ված են ե­ղել քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րում, կուռ­քեր են ու­նե­ցել ու եր­կր­պա­գել վե­րա­դա­սին, նո­րու­թյուն չէ: Բայց որ դա­սա­րան մտ­նող «ման­կա­վար­ժը» հա­նուն իր կուռ­քի պատ­րաստ է մար­դաս­պա­նու­թյուն ա­նե­լու, դա ի­րոք նոն­սենս է: Խոս­քը, ի­հար­կե, ոչ բո­լոր ու­սու­ցիչ­նե­րի մա­սին է: Պար­կեշտ, ա­ռա­քի­նի, աշ­խա­տան­քի ար­ժեքն ի­մա­ցող, ի­րա­պես ար­ժա­նա­պա­տիվ ու հայ­րե­նա­սեր ու­սու­ցիչ­նե­րի պա­կաս երբևէ չենք ու­նե­ցել ու չենք ու­նե­նա, պար­զա­պես պետք է բա­ցա­հայ­տել կա­վիճն ու գրի­չը թրին ստո­րա­դա­սող, հո­գին սա­տա­նա­յին ծա­խե­լու պատ­րաստ բո­լոր «վար­ժա­պետ­նե­րին» ու րո­պե ա­ռաջ դպ­րո­ցից դուրս շպր­տել նրանց: Ա­միս­ներ ա­ռաջ, երբ ու­սում­նա­սի­րում էի, թե ով­քեր ինչ մեկ­նա­բա­նու­թյուն են թող­նում վար­չա­պե­տի՝ ըն­կե­րոջ ծնուն­դին ուղ­ղա­թի­ռով գնա­լու լու­րի տակ, ցավ ի սիրտ հայտ­նա­բե­րե­ցի, որ ոչ միայն մաս­նա­գի­տա­կան, այլև անձ­նա­կան ո­րակ­նե­րիս մա­սին տե­սա­կետ էր հայտ­նել նաև այն ու­սու­ցի­չը, ում ոտ­նա­հար­ված ի­րա­վունք­նե­րի հա­մար ի­րե­նից ա­ռա­վել էի պայ­քա­րում: Խոսքն Ավ­շա­րի դպ­րո­ցի ու­սու­ցիչ­նե­րից մե­կի մա­սին է, որ ա­նեծք ու լու­տանք էր թա­փել «իր վար­չա­պե­տին բան ա­սած» լրագ­րո­ղի հաս­ցեին: Այն լրագ­րո­ղի, որ շա­բաթ­ներ շա­րու­նակ բարձ­րա­ձայ­նել ու գրել էր ու­սուց­չա­կան մի ամ­բողջ կո­լեկ­տի­վի խնդ­րի մա­սին: Այդ ա­մե­նի հա­մար չեմ զղ­ջում, մաս­նա­գի­տա­կան իմ պարտքն եմ կա­տա­րել, ցա­վում եմ սա­կայն, որ այ­սօր մոր­թե­լու ցան­կու­թյուն ու­նե­ցող և ավ­շար­ցի տիկ­նոջ նման անս­կզ­բուն­քա­յին մար­դիկ են դպ­րոց մտ­նում: Ցա­վում եմ նաև, որ բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րին հա­վա­տար­մու­թյան եր­դում տա­լով՝ ու­սու­ցի­չնե­րի մի մասն այդ­պես էլ չի հրա­ժար­վում վե­րա­դա­սին շո­ղո­քոր­թե­լու քստմ­նե­լի երևույ­թից:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 7031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ