ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փա­րի­զում` նժույ­գը սան­ձած, Երևա­նում` ան­հայտ բա­ցա­կա­յող (երկ­րի քա­վա­րա­նը)

Փա­րի­զում` նժույ­գը սան­ձած, Երևա­նում` ան­հայտ բա­ցա­կա­յող (երկ­րի քա­վա­րա­նը)
03.04.2020 | 01:32
«Գյուր­ջյա­նի գլուխ­գոր­ծո­ցը, ո­րը նա ի­րա­կա­նաց­րեց զա­նա­զան նյու­թե­րով, «Հաղ­թա­նակն» է։ Նա ե­րա­զում էր այդ գոր­ծը մո­նու­մեն­տալ չա­փե­րով ի­րա­կա­նաց­ված տես­նել որևէ հրա­պա­րա­կում... Գու­ցե մի օր մեր ժո­ղո­վուրդն ի­րա­կա­նաց­նի այդ իղ­ձը, և «Հաղ­թա­նա­կը» լի­նի նաև Գյուր­ջյա­նի ար­վես­տի հաղ­թա­նա­կը...»։
Եր­վանդ ՔՈ­ՉԱՐ,
«Ես և դուք»
ՀԱՆ­ՃԱՐՆ ՈՒ ՏԱ­ՂԱՆ­ԴԸ
Կեր­պար­վես­տում (նվաս­տիս խո­րին հա­մոզ­մամբ) հան­ճա­րի կարմ­րա­հուռ և ոս­կեե­րիզ պատ­մու­ճա­նով զուգ­վում են ե­զա­կի­նե­րը, նրանք, ով­քեր հաղ­թա­հա­րել են ժա­մա­նա­կի պատ­նեշն ու առե­ղծ­ված են հա­ճախ դա­րեր անց։ Հան­ճար­նե­րը ե­զա­կի են և ան­վե­րա­պա­հո­րեն հո­ղե­ղեն չեն, Երկ­նա­վորն է տիե­զե­րա­կան ա­սուպ-հուն­դը վար նե­տում և երկ­րա­վոր­նե­րիս պարգևում հո­գե­ղեն բերկ­րանք և ա­ռա­ջըն­թաց։ Մի­քե­լան­ջե­լո, Լեո­նար­դո դա Վին­չի։ Նաև Ռոս­լին, Պի­կա­սո, Ռա­ֆա­յել, Ռեմբ­րանդ։ Նաև Սա­րյան ու Գոր­կի։ Է­լի մի քա­նի­սը, հա­մա­ձայն գե­ղա­գետ մեր ըն­թեր­ցող­նե­րի կամ­քի ու քմայ­քի, և փակ­վում է շր­ջա­նը։ Քո­չա­րը դա­րա­կազ­միկ երևույթ է, հան­ճար է նա, հայ կեր­պար­վես­տի վեր­ջին հրա­բու­խը։ (Հու­սանք, որ ա­ռայժմ վեր­ջին)։ Բայց նրա ա­ճյու­նը չի հան­գր­վա­նել հայ երևե­լի­նե­րի կող­քին, Կո­մի­տա­սի ան­վան պան­թեո­նում։ Բայց չհե­ռա­նանք խնդ­րո ա­ռար­կա­յից, խոս­տա­նա­լով մի ա­ռի­թով անդ­րա­դառ­նալ Քո­չա­րի վե­րա­հու­ղար­կա­վոր­մա­նը, ո­րը մեր հեղ­հե­ղուկ ժա­մա­նա­կի պա­հանջն է։
Հա­կոբ Գյուր­ջյա­նը տա­ղանդ է, քան­դա­կա­գոր­ծա­կան փայ­լուն մի երևույթ, ո­րը գրե­թե ան­հայտ է իր բնօր­րա­նում։ Եվ ա­հա մտո­վի ե­կեք շր­ջենք մայ­րա­քա­ղա­քում և փոր­ձենք հայտ­նա­բե­րել 20-րդ դա­րի նշա­նա­վոր վար­պետ­նե­րից մե­կի վառ տա­ղան­դի ար­տա­ցո­լան­քը, որևէ ար­ձան, կո­թող կամ գո­նե քան­դակ։ Անհ­նար է, Հա­կոբ Գյուր­ջյա­նը հա­յոց 12-րդ քա­ղա­քա­մայ­րում ան­հայտ բա­ցա­կա­յող է։ Բայց, կար­ծում ենք, մոտ է նրա հաղ­թա­նա­կը։
ԳՅՈՒՐ­ՋՅԱ­ՆԻՆ` ՍԻ­ՐՈՎ
Նա հա­յոց ազն­վա­կան քա­ղաք­նե­րից մե­կում` Շու­շիում, լույս աշ­խարհ ե­կավ։ Բնօր­րան քա­ղա­քը չէր կա­րող ա­պա­հո­վել փայ­լուն ու­նա­կու­թյուն­նե­րի տեր պա­տա­նու գե­ղար­վես­տա­կան կր­թու­թյու­նը, և նա 1907-ին ճա­նա­պարհ է բռ­նում դե­պի Մոսկ­վա, ա­վար­տում տե­ղի ռեա­լա­կան ու­սում­նա­րա­նը և ուղևոր­վում է Փա­րիզ։ «Աշ­խար­հի մայ­րա­քա­ղա­քում» նախ սո­վո­րում է «Ժու­լիան» ա­կա­դե­միա­յում, ա­պա հա­ճա­խում է Օ­գյուստ Ռո­դե­նի ար­վես­տա­նոց, աս­տի­ճա­նա­բար ծա­նո­թա­նում է Փա­րի­զին։ Փա­րի­զը նա նվա­ճեց ինք­նա­բե­րա­բար։ 1911-ին նրա ար­վես­տա­նո­ցը հան­րա­հայտ էր, շատ նշա­նա­վոր­ներ էին ցան­կա­նում բնոր­դել նրան, այդ թվում` ՈՒ­լյա­նով-Լե­նի­նը։ 1914-ին ապ­րում է Մոսկ­վա­յում, ստեղ­ծում է Ֆյո­դոր Շա­լյա­պի­նի, Սեր­գեյ Ռախ­մա­նի­նո­վի և Բեթ­հո­վե­նի կի­սանդ­րի­նե­րը, մաս­նակ­ցում է «Միր իս­կուստ­վա» հան­րա­ճա­նաչ ըն­կե­րու­թյան ցու­ցա­հան­դե­սին, նաև կեր­տում է զո­րա­վար Անդ­րա­նի­կի և Շիր­վան­զա­դեի դի­մա­քան­դակ­նե­րը, բազ­մա­թիվ այլ գոր­ծեր, այ­լա­բա­նա­կան, պատ­մա­կան, կրո­նա­կան, դի­ցա­բա­նա­կան և ա­նի­մա­լիս­տա­կան թե­մա­նե­րով։ 1921-ին Ա­նա­տո­լի Լունաչարս­կու ա­ջակ­ցու­թյամբ ուղևոր­վում է դե­պի Փա­րիզ։ Գյուր­ջյա­նը մաս­նակ­ցում է նշա­նա­վոր շատ ցու­ցա­հան­դես­նե­րի, ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դես­նե­րով հան­դես է ե­կել Նյու Յոր­քում (1924) և Փա­րի­զում (1926)։ 1958-ին Գյուր­ջյա­նի կնոջ կամ­քով Հա­յաս­տա­նի պե­տա­կան պատ­կե­րաս­րա­հում են հայ­տն­վում քան­դա­կա­գոր­ծի շատ ճա­նաչ­ված ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ։ Այս հրա­շա­լի վար­պե­տը վախ­ճան­վեց 1948-ին` Փա­րի­զում։
ՔՈ­ՉԱ­ՐԻ ՀԻԱՑ­ՄՈՒՆ­ՔԸ. ԴՐ­ՎԱ­ԳՈՒՄ­ՆԵՐ
«1917 թ. Թիֆ­լի­սում «Հայ ար­վես­տա­գետ­նե­րի» ցու­ցա­հան­դե­սի ժա­մա­նակ ծա­նո­թա­ցա Գյուր­ջյա­նի հետ։ Նրա ար­տա­քի­նը ցն­ցող տպա­վո­րու­թյուն գոր­ծեց. հս­կա էր, թիկ­նեղ, սև սա­թի պես փայ­լող մա­զե­րով, վառ­վող ա­ծուխ­նե­րի պես աչ­քե­րով` սևով բո­լոր­ված ակ­նա­խոր­շե­րով, թավ հոն­քե­րով։ Զար­մաց­նող և ցն­ցող էր, որ բնու­թյանն այդ­քան մոտ ար­տա­քի­նով մար­դը կեր­տում էր նուրբ և զգա­յուն մար­մին­ներ։ Ո՞վ չէր զմայլ­վում, կա­խարդ­վում Մե­լի­քյան ա­մու­սին­նե­րի պորտ­րետ­նե­րով. այն­քան կեն­դա­նի և ազ­նիվ շն­չով տո­գոր­ված էին այդ ար­ձան­նե­րը, որ տղա­նե­րը թա­քուն համ­բու­րում էին կնոջ շուր­թե­րը, իսկ աղ­ջիկ­նե­րը` տղա­մար­դու մար­մա­րե ու­սե­րը... ի՜նչ նր­բու­թյուն, ի՜նչ ե­րա­զա­կան քնք­շու­թյուն։ Ինչ հիաց­մուն­քով և ոգևո­րու­թյամբ էինք հետևում, երբ նա քան­դա­կում էր Շիր­վան­զա­դեին, և ինչ­պի­սի վար­պե­տու­թյամբ նա կեր­տեց մեծ գրո­ղի կա­պույտ աչ­քե­րի տի­րա­կան հա­յաց­քը, հա­պա զո­րա­վար Անդ­րա­նի­կի հուժ­կու, ա­ռյու­ծա­նման գլու­խը...
Հի­շում եմ` Եղ. Թադևո­սյա­նը հուզ­մուն­քից քիչ էր մնում լաց լի­ներ։ Ինձ ու Հա­լա­բյա­նին տա­րավ Գյուր­ջյա­նի գոր­ծե­րի ա­ռաջ և եր­կար խո­սեց` ցույց տա­լով մեզ նրա ար­վես­տի բարձր ար­ժա­նիք­նե­րը և նր­բու­թյու­նը։
Գյուր­ջյա­նը, լավ ի­մա­նա­լով իր ար­ժե­քը, այն­պի­սի բարձր գին էր նշա­նա­կում, որ Թիֆ­լի­սը դեռևս չէր տե­սել։ Հայ բուր­ժուան շշ­մել էր, նա պետք է լայն բա­նար քսա­կը, որ­պես­զի մի փոքր բա­րե­լիեֆ գներ Գյուր­ջյա­նից։
Փա­րի­զում Քե­լե­կյան* խանն իր կի­սանդ­րու հա­մար նրան վճա­րեց այն­քան, որ կա­րե­լի էր ամ­բողջ կյան­քում այդ գու­մա­րի ե­կամ­տով ապ­րել։ Փա­րի­զում ու­ներ եր­կու ար­վես­տա­նոց, որ ի­տա­լա­ցի, ֆրան­սիա­ցի վար­պետ­նե­րը գրա­նի­տի, մար­մա­րի և բրոն­զի վրա ի­րա­կա­նաց­նում էին նրա գոր­ծե­րը։ Նա ճամ­փոր­դում էր։ Ե­ղավ Իս­պա­նիա­յում, Ա­մե­րի­կա­յում և այ­լուր... Իս­կա­կան «Maitre»-ի կյանք էր վա­րում, և եվ­րո­պա­ցի­ներն ու ա­մե­րի­կա­ցի­նե­րը եր­կր­պա­գում էին նրան։ Հի­շում եմ` Բել­գիա­յից մի մի­լիո­նա­տեր սե­փա­կան ինք­նա­թի­ռով էր գա­լիս նրա մոտ` Փա­րիզ` սեանս­նե­րի։ Նու­բար փա­շան, Գյուլ­բեն­կյա­նը, ո­րոնք սո­վոր չէին ար­վես­տա­գե­տի ո­տը գնա­լու, պար­ծե­նում էին, որ Գյուր­ջյա­նը քան­դա­կում է ի­րենց։ Ճիշտ ժա­մին գա­լիս էին նրա Լա­տի­նա­կան թա­ղա­մա­սի ար­վես­տա­նո­ցը...
Նա շատ բան էլ վերց­րեց իմպ­րե­սիո­նիզ­մից և կու­բիզ­մից, բայց միշտ մնաց Գյուր­ջյան, միշտ խո­սեց ի­րեն յու­րա­հա­տուկ լեզ­վով։
Կու­բիզ­մի ազ­դե­ցու­թյամբ նա կեր­տեց «Պա­րու­հին», որ շա­ղա­փի նման պտտ­վում է իր շուր­ջը. ֆոր­ման հաս­նե­լով ծայր կա­տա­րե­լու­թյան, ա­նէա­նա­լով դառ­նում է ե­րիզ-ուր­վա­գիծ։ Գյուր­ջյա­նի մոտ զգա­ցումն այն­քան ա­ռատ է ու հա­խուռն, որ նա չի կա­րո­ղա­նում մնալ պլաս­տի­կա­յին հա­տուկ սահ­ման­նե­րում և դի­մում է գույ­նի օգ­նու­թյա­նը։
Իր ար­ձան­նե­րի փոք­րա­դիր լի­նե­լու պատ­ճա­ռը միայն գե­ղա­գի­տա­կան և ո­ճա­կան նա­խընտ­րանք չէր. նա որ­քան էլ մեծ և ճա­նաչ­ված ար­վես­տա­գետ է, բայց, փաս­տո­րեն, ա­ներ­կիր, օ­դի մեջ կախ­ված մարդ էր և չէր էլ կա­րող ե­րա­զել մեծ և մո­նու­մեն­տալ գոր­ծե­րի մա­սին, քա­նի որ չու­ներ հող և ռեալ հայ­րե­նիք... Ես կար­ծում եմ` այդ պատ­ճա­ռով նա իր ամ­բողջ սե­րը և ու­ժը տվեց փոքր ար­ձան­նե­րին. դա նրա տրա­գե­դիա­յի են­թա­գի­տակ­ցա­կան ար­տա­հայ­տու­թյունն էր...
Գյուր­ջյա­նի գլուխ­գոր­ծո­ցը, ո­րը նա ի­րա­կա­նաց­րեց զա­նա­զան նյու­թե­րով, «Հաղ­թա­նակն» է»։
ՎԵՐ­ՋԱ­ԲԱ­ՆԸ ՈՐ­ՊԵՍ ՎԵՐՋ­ՆԱ­ԳԻՐ` ՄԱՅ­ՐԱ­ՔԱ­ՂԱ­ՔԻ ԵՎ ՄՅՈՒՍ ՔԱ­ՂԱՔ­ՆԵ­ՐԻ Ա­ՎԱ­ԳԱ­ՆՈՒՆ
Հա­կոբ Գյուր­ջյա­նի ե­րա­զանքն անհ­րա­ժեշտ է ի­րա­կա­նաց­նել և տե­ղադ­րել «Հաղ­թա­նա­կը» մայ­րա­քա­ղա­քի ա­մե­նա­դի­տար­ժան վայ­րե­րից մե­կում։ Ըստ մեզ, նպա­տա­կա­հար­մար է Հյու­սի­սա­յին պո­ղո­տա­յի դար­պա­սի մոտ, Օ­պե­րա­յին թատ­րո­նին դի­մա­հա­յաց, ձուլ­ված բրոն­զից և պատ­կա­ռե­լի չա­փե­րով։
Կամ, ին­չու չէ, Ար­շա­կու­նյաց պո­ղո­տա­յի և Գա­րե­գին Նժ­դե­հի փո­ղո­ցի ձևա­վոր­ված խաչ­մե­րուկ-հրա­պա­րա­կում։ Եր­րորդ տար­բե­րա­կը ոչ պա­կաս գրա­վիչ է, հու­շար­ձա­նը շատ տե­ղին կդիտ­վի, դի­ցուք, Ար­գիշ­տի փո­ղո­ցում, քա­ղա­քա­պե­տա­րա­նի հարևա­նու­թյամբ։ Ար­ժե մտա­ծել։
Սրա­նից զատ հար­կա­վոր է, առ­հա­սա­րակ, և՛ մայ­րա­քա­ղա­քում, և՛ հան­րա­պե­տու­թյան մյուս քա­ղաք­նե­րում տե­ղադ­րել Հա­կոբ Գյու­ջյա­նի գլուխ­գոր­ծոց­նե­րի կրկ­նօ­րի­նակ­նե­րը։ Մաս­նա­վո­րա­պես, ե­րա­զում եմ տես­նել նրա նշա­նա­վոր «Սա­լո­մե» գլուխ­գոր­ծո­ցը (1925 թ.), Սա­յաթ-Նո­վա, Բաղ­րա­մյան պո­ղո­տա­նե­րի և Մոս­կո­վյան փո­ղո­ցի ձևա­վո­րած խաչ­մե­րուկ-հրա­պա­րա­կում։
Ի դեպ, ժա­մա­նա­կը չէ՞, որ Երևա­նում բաց­վի նրա թան­գա­րա­նը։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
* Խան-Քե­լե­կյան Տիգ­րան (1868-1951)։ Ազ­գա­յին հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ, դի­վա­նա­գետ, մե­կե­նաս, կո­լեկ­ցիո­ներ։ Փա­րի­զում 1910-ա­կան թթ. նյու­թա­պես ա­ջակ­ցել է Է. Բրա­քին, Պ. Պի­կա­սո­յին, Ա. Մա­տի­սին։  Պարգևատր­վել է Պատ­վո լե­գեո­նի շքան­շա­նով»։
Դիտվել է՝ 7643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ