ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա»

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա»
31.03.2020 | 01:38
ԲԱԽ­ՏՈ­ՐՈՇ ՀԱՆ­ԴԻ­ՊՈՒՄ
1896-ին տե­ղի ու­նե­ցավ մի ճա­կա­տագ­րա­կան ի­րա­դար­ձու­թյուն, որն ահ­ռե­լի նշա­նա­կու­թյուն ու­նե­ցավ ոչ միայն Կո­մի­տա­սի, այլև բո­վան­դակ հայ ժո­ղովր­դի կյան­քում: Վե­րին կա­մոք հան­դի­պե­ցին հա­յի հան­ճա­րը և հա­յի կա­պի­տա­լը, ին­չի ար­դյուն­քում հա­յու­թյունն ու­նե­ցավ Կո­մի­տաս…
Վար­դա­պետն ինք­նա­կեն­սագ­րու­թյու­նում ըն­դա­մե­նը մեկ նա­խա­դա­սու­թյուն է գրել . «1896 թուին հայ յայտ­նի բա­րե­գործ Ա­ղեք­սանդր Ման­թա­շեա­նի օ­ժան­դա­կու­թեամբ գնա­ցի Բեր­լին ե­րաժշ­տա­կան ու­սումս կա­տա­րե­լա­գոր­ծե­լու»:
Ըն­դա­մե­նը մեկ նա­խա­դա­սու­թյուն, ո­րի ներք­նի­մաս­տը հարկ է պար­զա­բա­նել:
Ա­մե­նայն հա­յոց կա­թո­ղի­կոս Մկր­տիչ Խրի­մյա­նին Կո­մի­տա­սը մի քա­նի ան­գամ ու­ղեկ­ցել էր Թիֆ­լիս և, ան­շուշտ, գի­տեր, թե ով է Ման­թա­շյան­ցը: Գի­տեր, որ նա աշ­խար­հի ա­մե­նա­հա­րուստ հայն էր, որ տի­րում էր Թիֆ­լի­սի առևտրա­յին բան­կին և Բաք­վի նավ­թի մեկ եր­րոր­դին, ու­ներ բազ­մա­թիվ կալ­վածք­ներ ու նա­վեր: Բայց գի­տեր նաև, որ Ման­թա­շյան­ցը լոկ փո­ղի քսակ չէր, նա հա­յոց ա­մե­նա­խո­շոր բա­րե­րարն էր, ում սկզ­բունքն էր` ծա­ռա­յել ազ­գին ու ե­կե­ղե­ցուն, իսկ ու­սա­նո­ղին հա­մա­րում էր ազ­գի ա­պա­գա: Պա­տա­հա­կան չէ, որ հա­րյու­րա­վոր հայ ե­րի­տա­սարդ­նե­րի իր ծախ­քով ու­սում­նա­ռու­թյան էր ու­ղար­կում Ռու­սաս­տա­նի ու Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նա­կարգ բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­ներ:
Ման­թա­շյան­ցը ու­սա­նող­նե­րին բու­հեր էր ու­ղար­կում բա­ցա­ռա­պես պե­տա­կան, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի, հոգևոր պե­տե­րի, ար­վես­տի ու գրա­կա­նու­թյան ան­վա­նի մարդ­կանց միջ­նոր­դու­թյուն­նե­րով: Բայց ե­րի­տա­սարդ վար­դա­պե­տը 1896 թ., կա­թո­ղի­կոս Խրի­մյան Հայ­րի­կի օրհ­նու­թյամբ, հա­մար­ձա­կո­րեն թա­կեց 54-ա­մյա Ման­թա­շյան­ցի դու­ռը ու խնդ­րեց նրա ա­ջակ­ցու­թյու­նը, որ­պես­զի գնա Գեր­մա­նիա ու­սում­նա­ռու­թյան: Ալ. Ման­թա­շյան­ցի հա­մար կա­թո­ղի­կո­սի միջ­նոր­դու­թյու­նը բա­վա­րար էր:
Կո­մի­տա­սը հե­տաքր­քիր ման­րա­մաս­ներ է պատ­մել. «Երբ Էջ­միա­ծին վե­րա­դար­ձայ և խնդ­րա­գիրս մա­տու­ցի Հայ­րի­կին, գոհ ե­ղաւ և հրա­մա­յեց, որ եր­թամ պ. Ման­թա­շօ­ֆի ստո­րագ­րու­թիւ­նը բե­րեմ: Ան­մի­ջա­պէս Թիֆ­լիս մեկ­նե­ցայ կր­կին և Կա­թո­ղի­կո­սին հրա­մա­նը հա­ղոր­դե­ցի: Պ. Ման­թա­շօֆ պահ մը խոր­հե­լէ ետք, ը­սաւ. «Վար­դա­պե՛տ, այդ ա­մե­նը լաւ, բայց կը վախ­նամ, որ երբ Պեր­լին եր­թաս, գեր­ման գե­ղու­հի­նե­րը սքեմդ խլեն վրա­յէդ»: Այս կաս­կա­ծը ծանր ե­կաւ ին­ծի: Խնդ­րե­լով, որ չվշ­տա­նայ խօս­քե­րէս, պա­տաս­խա­նե­ցի ի­րեն. «Իր ուխ­տին ու կո­չու­մին ան­հաս­տատ կրօ­նա­ւո­րի մը սքե­մը խլե­լու հա­մար հարկ չկայ ան­պայ­ման գեր­ման գե­ղու­հի­նե­րու, ա­նոնց­մէ ա­մէն տեղ կը գտ­նուին: Հա­մո­զուե­ցէք, որ միակ ի­տէալս է կա­տա­րե­լա­գոր­ծել ե­րաժշ­տա­կան ու­սումս և հա­ւա­տար­մօ­րէն ծա­ռա­յել Ազ­գիս ու ե­կե­ղե­ցիիս»:
Ա­սոր վրայ յայ­տա­րա­րեց. «Գնա՛ վար­դա­պետ, այ­սօրւ­նէ իմս ես, ա՛ռ սա ստո­րագ­րու­թիւ­նը, տու՛ր Հայ­րի­կին, և ես կ՛ս­պա­սեմ հա­մերգ­նե­րուդ»: Ող­ջա­գու­րուե­լով կու գամ Էջ­միա­ծին, նոր ա­ղեր­սա­գիր կը պատ­րաս­տեմ ու կը յանձ­նեմ դի­ւա­նա­պե­տին, պ. Ման­թա­շօ­ֆի հա­ւա­նու­թեան գրին հետ: Ես ալ հետևե­ցայ ա­նոր, ձեռքս մե­լա­նը թաթ­խուած գրիչ մը, դէ­պի Վե­հա­րան, ուր բազ­մած էր Հայ­րի­կը: Ան­մի­ջա­պէս վե­ղարս դէ­պի աջ ծռե­լով ծն­րադ­րե­ցի ա­նոր առջև, մինչ կը կար­դար խնդ­րա­գիրս: Երբ ըն­թեր­ցու­մը ա­ւար­տեց, ա­ռանց վայր­կեան մը սպա­սե­լու, վե­րար­կուիս տակ պա­հած գրիչս վեր բարձ­րա­ցու­ցի: Վե­հա­փա­ռը երբ իմ այդ փութ­կոտ ըն­թացքս տե­սաւ, ջղայ­նոտ շեշ­տով մը. «Կո­րի՛ր խայ­տա­ռակ, ու՞­րկէ ա­ռիր այդ հա­մար­ձա­կու­թիւ­նը» պո­ռաց: Վե­ղարս ձեռքս, շան­թա­հար ու գլ­խի­կոր, սկ­սայ ետ ետ նա­հան­ջել: Վե­հա­րա­նին դու­ռը հա­զիւ հա­սած «կա՛ց այդ­տեղ» ը­սաւ և հրա­մա­յեց, որ ի­րեն մօ­տե­նամ: Դար­ձեալ ծն­րադ­րե­ցի իր առջև. ա­ռաւ գրիչս և ա­նով մա­կագ­րե­լէ վերջ ա­ղեր­սա­գիրս, ը­սաւ գո­րո­վոտ ձայ­նով մը. «Ա՛ռ և գնա. այդ հա­մար­ձա­կու­թիւնն ու կամ­քը ե­րաժշ­տա­կան աս­պա­րէ­զիդ մե՛ջ ու­նե­ցիր»:
Ման­թա­շյան­ցը բա­ցա­ռիկ հատ­կու­թյուն ու­ներ՝ բա­վա­կան է որևէ մե­կի հետ մի-եր­կու բառ փո­խա­նա­կեր և անվ­րեպ հաս­կա­նում էր՝ առջևը ծան­ծա­ղա­մի՞տ է, թե՞ տա­ղան­դա­վոր, տա­ղանդ, ո­րին հարկ էր օ­ժան­դա­կել:
Այդ­պես ե­ղավ և Կո­մի­տա­սի պա­րա­գա­յում: Նա վար­դա­պե­տին նշա­նա­կեց ամ­սա­կան 500 ռուբ­լի կր­թա­թո­շակ, այ­սինքն՝ 3 տար­վա հա­մար 18000 ռուբ­լի, ին­չը չլս­ված և ան­նա­խա­դեպ բան էր: Ման­թա­շյանցն իր որ­դե­գիր ու­սա­նող­նե­րին խիստ ան­հա­տա­կան վե­րա­բեր­մունք էր ցու­ցա­բե­րում և, դի­ցուք, Պե­տեր­բուր­գի և Մոսկ­վա­յի իր ու­սա­նող­նե­րին սահ­մա­նել էր ամ­սա­կան 100 ռուբ­լի: Բայց Կո­մի­տասն ու­րիշ էր, և Գեր­մա­նիան էլ թանկ եր­կիր էր …
Այս ճա­կա­տագ­րա­կան հան­դի­պու­մը հիմք դրեց եր­կու­սի եր­կա­րա­մյա բա­րե­կա­մու­թյան:
Կո­մի­տա­սը որ­քան մեծ էր ե­րաժշ­տար­վես­տում, նույն­չափ բարձր էին նրա մարդ­կա­յին հատ­կա­նիշ­նե­րը: Ման­թա­շյան­ցի շնոր­հիվ շուրջ հա­զար ու­սա­նող բարձ­րա­կարգ կր­թու­թյուն ստա­ցավ, և նրանց մի մա­սը հե­տա­գա­յում տեղ գրա­վեց հա­յոց մտա­վո­րա­կա­նու­թյան փա­ղան­գում: Բայց ո­մանք լուռ մնա­ցին, իսկ ո­մանք պար­զա­պես ե­րախ­տա­մոռ ե­ղան և նույ­նիսկ հրա­պա­րա­կավ բո­ղո­քե­ցին: Այդ­պի­սին չէր Կո­մի­տա­սը:
1906 թ. վար­դա­պետն իր «Հայ գեղ­ջուկ ե­րաժշ­տու­թիւն» ու­սում­նա­սի­րու­թյու­նը ֆրան­սե­րեն թարգ­մա­նե­լու խնդ­րան­քով ու­ղար­կեց Ա. Չո­պա­նյա­նին՝ Փա­րիզ, և աշ­խա­տու­թյու­նը նվի­րեց Ա­լեք­սանդր Ման­թա­շյան­ցին, նա­մա­կում գրե­լով. «Աշ­խա­տու­թիւնս էլ նուի­րե­ցի պ. Ա. Ման­թա­շեա­նին, ո­րով­հետև նո­րան եմ պար­տա­կան ար­դի ուս­ման պա­շա­րովս՝ եւ­րո­պա­կան մտ­քով»:
Մեկ տա­րի անց՝ 1907-ին, ի­մա­նա­լով, որ Կո­մի­տա­սը դաշ­նա­մուր չու­նի և աշ­խա­տում է նա­հա­պե­տա­կան ֆիս­հար­մո­նով, Ման­թա­շյան­ցը «Շրե­դեր» ֆիր­մա­յի մի շքեղ հա­մեր­գա­յին դաշ­նա­մուր նվեր ու­ղար­կեց Էջ­միա­ծին: Կո­մի­տա­սի ու­րա­խու­թյա­նը չափ ու սահ­ման չկար…
Երբ 1909 թ. վախ­ճան­վեց Ման­թա­շյան­ցի կի­նը՝ ութ ե­րե­խա լույս աշ­խարհ բե­րած Դա­րյա Թա­մամ­շյա­նը, Կո­մի­տասն Էջ­միած­նից շտա­պեց Թիֆ­լիս, մաս­նակ­ցեց հու­ղար­կա­վո­րու­թյա­նը ու մի քա­նի երգ կա­տա­րեց՝ վշ­տա­կից­նե­րից ար­ցունք կոր­զե­լով:
Կո­մի­տասն սկզ­բունք ու­ներ՝ եր­բեք չէր պա­տաս­խա­նում մա­մու­լում եր­բեմն-եր­բեմն երևա­ցող նա­խան­ձորդ­նե­րի ճա­մար­տա­կու­թյուն­նե­րին, դա ա­նում էին նրա բազ­մա­թիվ ըն­կեր­ներն ու բա­րե­կամ­նե­րը: Բայց 1910 թ. բա­ցա­ռու­թյուն ա­րեց և Պոլ­սի «Ժա­մա­նակ» թեր­թում, ի մի­ջի այ­լոց, գրեց. «Ո՛չ ա­սել եմ և ո՛չ էլ գրել, թէ Պոլ­սոյ հայ ե­րա­ժիշտ­նե­րը ա­ւե­լի կամ նուազ զօ­րա­ւոր ե­րա­ժիշտ­ներ և ե­րաժշ­տա­գէտ­ներ չէին լի­նի կամ կը լի­նէին, ե­թէ համ­բա­ւա­ւոր մեծ բա­րե­րա­րիս Պ. Ա­ղէք­սանդր Ման­թա­շեա­նի պէս մար­դոց հուա­նա­վո­րու­թիւ­նը վա­յե­լե­լով Եւ­րո­պա գնա­ցած լի­նէին: Ե­րաժշ­տու­թեան երկ­նա­պարգև շնոր­հը միայն Կո­մի­տաս վար­դա­պե­տի վրայ չէ՛ ի­ջել. նոյն­պէս , գի­տակ­ցե­լով հան­դերձ, թէ մի դրա­կան բան գի­տեմ, ինձ «ՄԻԱԿ Ե­ՐԱԺՇ­ՏԱ­ԳԷՏ» կամ «ՀԱՅ Ե­ՐԱԺՇ­ՏՈՒ­ԹԵԱՆ ԱՍ­ՏՈՒԱԾ» հա­մա­րե­լու և հռ­չա­կե­լու ո՛չ յա­ւակ­նու­թիւնն եմ ու­նե­ցել և ո՛չ էլ երևա­կա­յել: Ընդ­հա­կա­ռա­կը, շատ տեղ, քա­նիցս ա­ռիթ եմ ու­նե­ցել մեծ բազ­մու­թեան ա­ռաջ խոս­տո­վա­նե­լու, որ ե­թէ բաղդն ինձ չը ժպ­տար և ես Ս. Էջ­միա­ծին և ա­պա իմ ան­գին բա­րե­րար Պ. Ա­ղէք­սանդր Ման­թա­շեա­նի մի­ջո­ցաւ Գեր­մա­նիա չգ­նա­յի, կը լի­նէի իմ հայ­րե­նի­քում՝ Կու­տի­նա­յում, շատ շատ մի կօշ­կա­կար, ո­րով­հետև որ­բիս խնա­մող Յա­րու­թիւն հօ­րեղ­բայրս էլ կօշ­կա­կար էր և ակ­նյայտ­նի բան է որ ես էլ, ա­մե­նայն հա­ւա­նա­կա­նու­թեամբ, նրան պի­տի ա­շա­կեր­տէի»:
Երբ 1911 թ. Ման­թա­շյան­ցը վախ­ճան­վեց, Կո­մի­տա­սը Ե­գիպ­տո­սում էր և այն­տե­ղից ցա­վակ­ցա­կան հե­ռա­գիր ու­ղար­կեց:
Հի­րա­վի, մե­ծե­րը մեծ են ա­մեն բա­նում, այդ թվում և՝ մարդ­կա­յին փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րում:
ՍԿԻԶԲ
Էջ­միա­ծին ոտք դնե­լիս, կար­ծես, ինչ-որ տեղ՝ երկ­նում, տե­ղի ու­նե­ցավ Բա­րու ու Չա­րի հեր­թա­կան ճա­կա­տա­մար­տը, և մյուս կռիվ­նե­րի նման այդ ճա­կա­տա­մար­տում էլ հաղ­թող ու պարտ­վող չե­ղավ: Չա­րը մարդ­կու­թյան զո­հա­սե­ղա­նին պի­տի մա­տու­ցեր մի ամ­բողջ ժո­ղո­վուրդ, և որ­պես­զի այդ Աստ­վա­ծըն­տիր ազ­գը իս­պառ չան­հե­տա­նար, Բա­րին նա­խօ­րոք ծնեց Կո­մի­տաս:
Հան­ճար­ներն էլ չեն գի­տակ­ցում, որ ծն­ված օր­վա­նից Բարձ­րյա­լը բռ­նում է ի­րենց ձեռ­քից ու տա­նում իր ու­զած ճա­նա­պար­հով: Աստ­ված Կո­մի­տա­սին ձայն ու երգ տվեց:
Ին­չու՞՝ ձայն: Սո­ղո­մոնն օժտ­ված էր բա­ցա­ռիկ ե­րաժշ­տա­կան ըն­դու­նա­կու­թյուն­նե­րով, ե­զա­կի ե­րաժշ­տա­կան լսո­ղու­թյամբ և ան­զու­գա­կան ձայ­նա­յին տվյալ­նե­րով: Եվ հի­մա, ա­մեն ան­գամ Կո­մի­տա­սին լսե­լիս, ինձ թվում է, թե այդ ձայ­նը ինչ-որ խո­րին, խա­վարչ­տին ան­դուն­դից գա­լիս-գա­լիս, ծա­վալ­վում ու գնում է տիե­զերք: Դա ի­րա­կան, տե­սա­նե­լի ու շո­շա­փե­լի է, ո­րով­հետև իմ ժո­ղովր­դի ձայնն է:
Իսկ ին­չու՞՝ երգ: Ո­րով­հետև ժո­ղո­վուր­դը պի­տի փրկ­վեր ու վե­րապ­րեր իր եր­գի շնոր­հիվ: Ո­րով­հետև Չա­րը երգ չու­ներ, իսկ հա­յը ու­ներ:
1915-ին, երբ վե­րա­դար­ձել էր սպան­դի ճա­նա­պար­հից և ակ­ներև էին հի­վան­դու­թյան ա­ռա­ջին նշան­նե­րը, մի ան­գամ բարկ արևի տակ շր­ջում է գլ­խա­բաց, և բա­րե­կա­մը խոր­հուրդ է տա­լիս թա­սա­կը դնել, որ­պես­զի չարևա­հար­վի: Պա­տաս­խա­նում է. «Ոչ, ոչ, այս­պէս լաւ է: Ի՜նչ տա­քուկ է արևը, ա­նոյշ է, ար­դար է ա­րե­գա­կը: Ան գո­նէ չար չէ»:
Ա­րե­գակն ար­դա՞ր էր…
Երկ­րորդ դա­սա­րա­նի ա­շա­կերտ էր, երբ քյոր­փալ­վե­ցի (ներ­կա­յիս Ար­մա­վի­րի մար­զի Ար­շա­լույս գյուղ) մի հա­մա­դա­սա­րան­ցի նրան հյուր տա­րավ: Այդ­տեղ՝ ա­խո­ռում, ա­ռա­ջին ան­գամ լսեց գեղ­ջու­կի երգ, ու հան­ճա­րի աստ­վա­ծա­տուր կայ­ծը բռնկ­վեց: Այլևս դա­տա­պարտ­ված էր:
Տա­րեցտա­րի շր­ջեց Ա­րա­րա­տյան դաշ­տա­վայ­րի, Շի­րա­կի, Լոռ­վա գյու­ղե­րում, լսեց եր­գեր ու նո­տագ­րեց: Մի ան­գամ, Քա­նա­քե­ռի գյու­ղա­ցի­նե­րին լսե­լուց ա­ռաջ, դաշ­տա­յին ծա­ղիկ­ներ քա­ղեց ու խո­նար­հեց Խա­չա­տուր Ա­բո­վյա­նի տնա­կի առջև…
Գևոր­գյան ճե­մա­րա­նի՝ հա­յոց աշ­խար­հի տար­բեր ծայ­րեր ար­ձա­կուրդ մեկ­նող ա­շա­կերտ­նե­րին խնդ­րում-հանձ­նա­րա­րում էր ի­րենց ծնն­դա­վայ­րի եր­գե­րը բե­րել, ո­րոնք կր­կին լսում ու նո­տագ­րում էր:
Եվ ար­դյուն­քում՝ ժո­ղովր­դա­կան եր­գի մա­սին ա­ռա­ջին հրա­պա­րա­կա­յին դա­սա­խո­սու­թյամբ հան­դես ե­կավ 1890 թ. սեպ­տեմ­բե­րին՝ Էջ­միած­նում, Գևոր­գյան ճե­մա­րա­նի հիմ­նադր­ման 25-ա­մյա­կի կա­պակ­ցու­թյամբ:
ԲԵՌ­ԼԻՆ
Իս­կա­կան Կո­մի­տասն սկիզբ ա­ռավ Գեր­մա­նիա­յից:
Բեռ­լի­նի հա­մալ­սա­րա­նը Գեր­մա­նիա­յի հնա­գույն կր­թօ­ջախ­նե­րից է: Այն հիմն­վել է 1809 թ. դի­վա­նա­գետ ու լեզ­վա­բան Վիլ­հելմ ֆոն Հում­բոլդ­տի նա­խա­ձեռ­նու­թյամբ: 1828-ից, ի պա­տիվ Պրու­սիա­յի թա­գա­վո­րի, կրել է Ֆրիդ­րիխ Վիլ­հել­մի ա­նու­նը և միայն 1949-ին վե­րան­վան­վել և ա­ռայ­սօր կոչ­վում է Հում­բոլդ­տի ա­նու­նով:
Ա­հա այս­տեղ էր դա­սա­վան­դում ժա­մա­նա­կի ան­վա­նի ջու­թա­կա­հար և կոմ­պո­զի­տոր Յո­զեֆ Յոա­խի­մը: Եվ 1896 թ. հու­նի­սին հենց նրան դի­մեց 27-ա­մյա Կո­մի­տա­սը: Յ. Յոա­խի­մը նրան խոր­հուրդ տվեց ու­սում ստա­նալ պրո­ֆե­սոր Ռի­խարդ Շմիդ­տի մաս­նա­վոր կոն­սեր­վա­տո­րիա­յում: Շա­բա­թա­կան ե­րեք օր Կո­մի­տասն սկ­սեց ու­սա­նել Շմիդ­տի մոտ, իսկ ե­րեք օր՝ հա­մալ­սա­րա­նի փի­լի­սո­փա­յու­թյան ֆա­կուլ­տե­տում: Բեռ­լի­նի հա­մալ­սա­րա­նում Հայն­րիխ Բե­լեր­մա­նը նրան դա­սա­վան­դում էր կոնտ­րա­պունկտ և հին ե­րաժշ­տու­թյուն, Օս­կար Ֆլեյ­շե­րը՝ ե­րաժշ­տու­թյուն ու ձայ­նագ­րում, Մաքս Ֆրիդ­լան­դե­րը՝ ընդ­հա­նուր պատ­մու­թյուն և հին հե­ղի­նակ­նե­րի մեկ­նու­թյուն:
Սկ­սեց ժրա­ջա­նո­րեն յու­րաց­նել դա­սա­կան ե­րաժշ­տու­թյու­նը: Հատ­կա­պես հրա­պուր­վեց Վագ­նե­րով և ան­գամ մի ո­րոշ ժա­մա­նակ ար­տաք­նա­պես նման­վեց նրան, մո­րուք թող­նե­լով միայն ծնո­տի տակ:
Հըն­թացս կու­զե­նա­յի մի դի­տար­կում ա­նել. բա­ցա­ռիկ ե­րաժշ­տա­կան լսո­ղու­թյան շնոր­հիվ Կո­մի­տա­սը, բա­ցի հա­յե­րե­նից ու թուր­քե­րե­նից, հեշ­տու­թյամբ տի­րա­պե­տեց գեր­մա­նե­րե­նի, ֆրան­սե­րե­նի, հա­ղոր­դակց­վում էր նաև ռու­սե­րե­նով, ի­տա­լե­րե­նով և այլն:
Ռի­խարդ Շմիդ­տի մոտ ու­սա­նում էր դաշ­նա­վո­րում, կոմ­պո­զի­ցիա, գոր­ծի­քա­վո­րում և այլն, և այլն: Ռ. Շմիդ­տի հետ պա­րապ­մունք­ներն ա­րա­գո­րեն վե­րած­վե­ցին ստեղ­ծա­գոր­ծա­կան ու մարդ­կա­յին ջերմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի: Ստեղ­ծա­գոր­ծա­կան վե­ճերն ան­խու­սա­փե­լի ու գրե­թե ա­մե­նօ­րյա էին: Հար­գե­լով արևել­ցի Կո­մի­տա­սի ինք­նու­րույն, ան­կախ խառն­ված­քը, ինք­նա­տի­պու­թյու­նը, պրո­ֆե­սոր Շմիդ­տը հա­ճախ ստիպ­ված էր լի­նում մո­ռա­նալ դա­սագր­քա­յին ճշ­մար­տու­թյուն­նե­րը, մի կողմ դնել ձեռ­նար­կը և ա­սել. «Ե­թե հա­մոզ­ված եք այդ ներ­դաշ­նա­կու­թյան գե­ղեց­կու­թյան հար­ցում, թող ձեր ու­զա­ծը լի­նի»:
Սա­կայն մի ան­գամ չդի­մա­ցավ: Կո­մի­տա­սը, որ­պես կա­նոն, օգ­տա­գոր­ծում էր քվարտ-սեքստ ա­կոր­դը, դա հա­մա­րե­լով ա­մե­նա­հար­մա­րը արևե­լյան մե­ղե­դի­նե­րը ներ­դաշ­նա­կե­լու հա­մար, այ­նինչ դա ա­նըն­դու­նե­լի էր Շմիդ­տի հա­մար: Եվ նա զայ­րա­ցած նս­տեց-ե­լավ դաշ­նա­մու­րի ստեղ­նա­շա­րին՝ ա­նընդ­հատ կրկ­նե­լով. «Ա­հա՛ ձեր ներ­դաշ­նա­կու­թյուն­նե­րը, ա­հա ձեր ներ­դաշ­նա­կու­թյուն­նե­րը»:
Բայց դրանք զուտ ստեղ­ծա­գոր­ծա­կան, մաս­նա­գի­տա­կան վե­ճեր էին: Շատ ա­վե­լի ար­ժե­քա­վոր էին մարդ­կա­յին անգ­նա­հա­տե­լի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը:
Կո­մի­տա­սի հա­մար ու­սում­նա­ռու­թյու­նը զուտ ֆի­նան­սա­կան տե­սա­կե­տից բա­վա­կա­նին ծանր, բարդ ու խնդ­րա­հա­րույց էր: Ճիշտ է, իր ան­գին բա­րե­րար Ա­լեք­սանդր Ման­թա­շյան­ցի կր­թա­թո­շա­կը բարձր էր, բայց վար­դա­պե­տը պետք է վճա­րեր և պրո­ֆե­սոր Շմիդ­տին, և Բեռ­լի­նի հա­մալ­սա­րա­նին, բնա­կա­րա­նի վարձ տար, սն­վեր, գներ հա­գուստ, նո­տա­ներ, դա­սագր­քեր, գրե­նա­կան պի­տույք­ներ: Եր­բեմն դրամն ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով ու­շա­նում էր, և Կո­մի­տասն ստիպ­ված ծայ­րա­գույն խնա­յո­ղու­թյան մեջ էր ապ­րում կամ պարտ­քե­րի տակ ընկ­նում:
Պրո­ֆե­սոր Շմիդ­տի ու­շադ­րու­թյու­նից չվ­րի­պեց, որ սի­րե­լի ա­շա­կեր­տը օ­րե­ցօր նի­հա­րում ու սմ­քում է: Ո­րո­շեց պար­զել:
(շա­րու­նա­կե­լի)
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ
Դիտվել է՝ 8012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ