ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Ցավալի իրականություն

Ցավալի իրականություն
29.06.2023 | 21:43

Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը, հարձակումներ գործում, կրակում և սպանում արցախցի երիտասարդներին։ Պարզ է, որ այդ ամենը կատարվում է Թուրքիայի ուղղորդմամբ և քաջալերմամբ։ Եվ այս ամենի ֆոնին, վարչապետ կոչեցյալը, շնորհավորում է Թուրքիայի նախագահին տոնի առթիվ։ Ի՞նչ դնես սրա անունը՝ պետական մտածողությու՞ն և դիվանագիտու՞թյուն, թե՞ արժանապատվության պակաս և ողորմելիություն։ Իհարկե՝ վերջինները, բայց՝ ոչ միայն։ Ինչպես քպ-ականներն են հարմար առիթ փնտրում քծնելու, սողալու համար իրենց տիրոջ ոտքերի առաջ, այդպես էլ նրանց ստրկատերն է ամեն առիթով քծնում, սողում արդեն իր տիրոջ՝ Թուրքիայի նախագահի առաջ։

Ցավոք, սա է իրականությունը։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 1801

Մեկնաբանություններ