Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Դարակազմիկ խայտառակության գլխավոր խորհուրդը

Դարակազմիկ խայտառակության գլխավոր խորհուրդը
24.01.2023 | 07:26

Հանրապետության հրապարակի պատմական հուշարձան հանդիսացող շենքերի ճակատներից նախորդ օրը կայծակնային արագությամբ հեռացվել են ճարտարապետական այս գլուխգործոցներն այլանդակած ու վնասած պտուտակները։ Արագ են հանել, որ հանկարծ չհիշեցնենք կատարված նախճիրի ու դրա հետևանքների մասին։ Դե, իհարկե, ոչ մի հանձնաժողով էլ չի ստեղծվի, ոչ մի հաշվետվություն էլ չի կազմվի շենքերին հասցված վնասը գնահատելու և մեղավորներին պատժելու համար։


Արագ ու վայրագ կերպով, մեծ գումարներ շորթելու մոլուցքով տարված, 2022 թ․ տարեվերջին մեծ վնաս հասցվեց գլխավոր հրապարակի բոլոր շենքերին։
Հիմա կարևոր մի հարց․
Ու՞ր մնացին հազարավոր պտուտակները, որոնք ապամոնտաժվելուց հետո հաստատ դեն չեն նետվել՝ կրկնակի օգտագործման հեռանկարով։


Առաջարկում եմ՝
Հազարավոր այդ պտուտակները հանձնել ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի վերջինս քանդակագործ վարպետներից մեկին պատվիրի դատարկ գլուխ հիշեցնող մետաղյա ձուլվածք։ Այդ դատարկ գլխով քանդակը կարելի է տեղադրել Հյուսիսային պողոտայի սկզբնամասում գտնվող ու գլուխ չունեցող «Քայլող մարդը» քանդակի վերնամասում՝ դրանով ամբողջացնելով քայլելու և դրա միջոցով իշխանություն ստանալու դարակազմիկ խայտառակության գլխավոր խորհուրդը:


Հայկ Դեմոյան

Դիտվել է՝ 13960

Մեկնաբանություններ