Սիրելի՛ ընկերներ, ինչպես տեղյակ եք, վերջին օրերին ակտիվորեն հետաքրքրվել եմ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների՝ հունվարի 1-ից աշխատանքները շարունակելու խնդրով: Նաև գրել էի, որ հարցի լուծման հետ կապված լավատեսական ակնկալիքներ ունեմ։
Հայաստանի երկաթուղային մուտք հանդիսացող «Այրում» կայարանի հետ սերտ առնչվող Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշոր համայնքի Այրում քաղաքի բնակիչներից տեղեկացա, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից սահմանված բարձր սակագների պատճառով շատ գործարարներ, բնակիչներ չեն օգտվում երկաթուղուց։
Ալեն Դալեսը՝ ԿՀՎ հիմնադիրներից, տնօրեններից մեկը գրում է, թե ինչ աբսուրդ իրավիճակների կարող է երբեմն հանգեցնել հատուկ ծառայությունների հավելյալ գաղտնիությունը:
Չորս կամ առավելագույնը 5 օր է մնացել ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանին՝ Արցախի Հանրապետության դե յուրե գոյությունը փրկելու, միաժամանակ պետական դավաճանի խարանից ու հետևանքներից ինքն իրեն փրկելու համար:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։