ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Արծրուն Հովհաննիսյան. Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա

Արծրուն Հովհաննիսյան. Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա
09.11.2020 | 14:46

Շուշիից բացի կարևոր են նաև այլ ուղղության մարտերը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են», - գրել է նա:

Դիտվել է՝ 2368

Մեկնաբանություններ