ԱՄՆ-ը դիտարկում է ամբողջ եվրոպական մայրցամաքում իր ռոտացիոն կամ մշտական ռազմական ներկայությունն ապահովելու հնարավորությունները՝ ասել է ԱՄՆ Պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Կուպերը:
Նա հայտնել է, որ «Անկարայի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի համբերությունը հատում է»: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը մտադիր է հեռանալ Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից: Հավանական է նաև, որ ամերիկյան զորամիավորումները տեղակայվեն հունական կղզիներից մեկում: