Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Ռազմինֆո»-ն անդրադարձել է «օդը փակելու» հարցին

«Ռազմինֆո»-ն անդրադարձել է «օդը փակելու» հարցին
03.11.2020 | 22:18

«Ռազմինֆո»-ն անդրադարձել է առավել հաճախ հաճախ քննարկվող՝ «օդը փակելու» հարցին։ «Օդը փակել» որևէ առանձին վերցված զինատեսակով սկզբունքորեն հնարավոր չէ, անգամ ամենահզոր ու արդիական ՀՕՊ համակարգը առանձին վերցրած խոցելի է։

«Օդում գերակայության համար հաջող պայքարը բազմաշերտ է ու ենթադրում է որոշակի ջանքեր անխտիր բոլոր զորատեսակներից ու ստորաբաժանումներից։ Այն ենթադրում է․
1․ Գետնի վրա գրագետ քողարկում;
2․ Կեղծ թիրախների մասսայական օգտագործում;
3․ Օդային իրադրության մշտադիտարկում, այդ թվում՝ տեխնիկական միջոցներով;
4․ Տեղաշարժերի ժամանակ շարասյուների, ինչպես նաև մարտակարգերի այնպիսի ընտրություն, որը կնվազեցնի կորուստներն օդային հարվածների դեպքում;
5․ Տարբեր հեռահարության ՀՕՊ միջոցներ (սկսած զենիթային գնդացիրներից ու դյուրակիր ԶՀՀ-ներից, վերջացրած մոբիլ ու ստացիոնար ՀՕՊ խոշոր համալիրներով);
6․ Ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) տարբեր միջոցներ;
7․ Թշնամու ավիաբազաների, ինչպես նաև ԱԹՍ-ների կառավարման կետերի օպերատիվ հայտնաբերում ու ոչնչացում հրետանային, հրթիռա-հրետանային կամ ավիացիոն միջոցներով;
8․ ... և, իհարկե, կործանիչ ավիացիա։
Սա իրականում դեռ ամբողջական ցանկը չէ, բնականբար։


Էականն այն է, որ ինչպես տեսնում եք, այստեղ մեծ ծավալի ու ներդաշնակված աշխատանք կա անելու ամբողջ բանակի կողմից։
Սա, անշուշտ, չի նշանակում, թե ՀՕՊ միջոցներով բանակը պետք չի համալրել։ Իհարկե, պետք է, բայց ՀՕՊ միջոցներից բացի մյուս քայլերն էլ են անհրաժեշտ։ Այդ քայլերի մի մասը նվազեցնում է թշնամու օդուժի արդյունավետությունը, մյուսները հնարավորություն են տալիս վաղաժամ հայտնաբերել և, իհարկե, նաև ոչնչացնել հակառակորդի օդային միջոցները»։

Դիտվել է՝ 2211

Մեկնաբանություններ