Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն Աթենքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում անհանգստություն է հայտնել այն բացասական դերի առնչությամբ, որ Թուրքիան խաղում Է Սիրիայում, եւ որ նա տուրիստական գործակալ Է դարձել զինյալների համար: Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 26-ին իր այցը Հունաստան սկսել է Նիկոս Դենդիասի հետ հանդիպումից:
«Ես իմ անհանգստությունն եմ հայտնել այն բացասական դերի առնչությամբ, որ Թուրքիան խաղում Է Սիրիայում՝ վնաս հասցնելով ձեռք բերված հաջողություններին… Նաեւ, որ Թուրքիան տուրիստական գործակալ է դարձել ջիհադականների համար, որոնք ուղարկվում են տարբեր ռազմաճակատներ»,-ասել է Հունաստանի ԱԳ նախարարը: