Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում է ահաբեկչական գրոհի վտանգի մասին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում է ահաբեկչական գրոհի վտանգի մասին
25.10.2020 | 17:25

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է ահաբեկչական գրոհի վտանգի մասին: «Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հավաստի հաղորդումներ է ստացել հնարավոր ահաբեկչական հարձակումների և ԱՄՆ-ի ու այլ օտարերկրյա քաղաքացիների առևանգման վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում։


Ըստ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքի՝ «հնարավոր հարձակման թիրախ կարող են դառնալ J.W. Marriott Absheron հյուրանոցը, Բաքվում գտնվող այլ տարածքներ»։ ԱՄՆ-ը իր քաղաքացիներին հորդորում է ծայրահեղ զգուշավորություն հանդես բերել բոլոր այն տարածքներում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներն ու այլ արտասահմանցիները։ Հոկտեմբերի 23-ին էլ Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունն էր նախազգուշացրել ահաբեկչական գրոհի վտանգի մասին:

Դիտվել է՝ 1142

Մեկնաբանություններ