ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Շոյգուն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հետևել ԼՂ վերաբերյալ մոսկովյան համաձայնագրին

Շոյգուն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հետևել ԼՂ վերաբերյալ մոսկովյան համաձայնագրին
14.10.2020 | 22:34

ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին կոչ է արել ամբողջ ծավալով կատարել Մոսկվայում ԼՂ-ի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրի պարտավորվածությունները: Շոյգուն հեռախոսային բանակցություններ է ունեցել երկու երկրների նախարարների հետ:


«Բանակցությունների ընթացքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կոչ է արել իր գործընկերներին ամբողջ ծավալով իրականացնել հայկական և ադրբեջանական կողմերի ստանձնած պարտականությունները՝ համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված համաձայնագրի»,- նշել են նախարարությունում:

Դիտվել է՝ 1917

Մեկնաբանություններ