10.10.2020|
12:51
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշել է, որ ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։