ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էրեբունու մասին գրված է ընդամենը մի քանի տող

Էրեբունու մասին գրված է  ընդամենը մի քանի տող
16.01.2024 | 23:33

Սիրելի բարեկամներ, ինձ ասում են 7-րդ դասարանի Հայոց պատմության աղմկահարույց և սխալաշատ դասագրքում ինչն է, որ այնպես չի գրված Էրեբունու մասին:

Հիմա փաստերով նշեմ, թե ինչ է գրված Էրեբունու մասին: Ընդամենը մի քանի տող: Նախ, հեղինակը մոռացել է Արգիշտիի կառավարման տարեթվերից առաջ գրել Ք. ա., և, որքան գիտեմ, հիմա շատ դպրոցականներ արդեն իրենք են դասագրքում մատնացույց անում նման սխալներ:

Հեղինակն Էրեբունու մասին նշում է ընդամնը հետևյալը: Մեջբերում եմ.

«Ք. ա. 782 թ. Արգիշտիի զորքերն անցան Արաքս գետը, հաստատվեցին Սևանի ավազանում: Այս տարածաշրջանում ամրապնդվելու նպատակով նույն թվականին կառուցվեց Էրեբունի քաղաք-ամրոցը»:

Եվ վերջ: Նախ, տեքստը կարդալիս թյուր տպավորություն է ստեղծվում, թե Արգիշտի արքան Էրեբունին հիմնադրել է Սևանի ավազանում: Մինչդեռ Էրեբունին հիմնադրվել է Արարատյան դաշտում: Բայց, ամենակարևորը, ոչ մի խոսք Էրեբունու և Երևանի կապի, ժառանգականության մասին, ոչ մի խոսք: Էլ չխոսեմ, որ դասագրքի սխալներով հագեցած արդեն քաջ հայտնի քարտեզում ևս չկա Էրեբունին: Բայց ցավալին այն է, որ դասագրքի հեղինակը 50-րդ էջում ցույց է տալիս ՈՒրարտուի և այսօրվա կապը, նշում, որ այսօր որոշ մարդիկ իրենց նորածինների անունները դնում են ուրարտական արքաների անունով, ֆուտբոլային ակումբներ և խանութներ են անվանվում ՈՒրարտու, մարդիկ զարդեր և կենցաղային իրեր են պատրաստում ուրարտական դեկորատիվ կիրառական արվեստի և ճարտարապետության տարրերի կիրառմամբ: Սակայն, ոչ մի տող Էրեբունու և Երևանի կապի մասին: Որ ամեն տարի նշվում է Էրեբունի-Երևան տոնակատարությունը, երևի այդ մասին նպատակահարմար չի եղել նշել: Բայց ասենք իր կողմից ենթադրությունները փաստեր հրամցնել ու հարեմի մասին գրել կարելի էր:

Հիմա՝ ինչի՞ն է Էրեբունի-Երևան կապը չնշելը ջուր լցնում, թողնում եմ ողջամիտ դատողությունների: Հիշենք, թե ովքեր են ամեն կերպ փորձում Երևանը ներկայացնել առանց Էրեբունու ու իր հնագույն անցյալլի:

Ի դեպ, ՀՀ ԿԳՄՍ նախարար տիկին Անդրեասյանի և գիտնականների հետ տեղի ունեցած հանդիպումից անցել է արդեն մեկ ամիս: Հանդիպման ժամանակ նշվեց, որ Սմբատ Հովհաննիսյանը պետք է աղյուսակի տեսքով ներկայացնի, թե ավելի քան 60 էջ մասնագիտական դիտողություններից, որոնք է ընդունում և որոնք ոչ: Եվ եթե չի ընդունում, ապա մատնանշվի, թե ինչու, որովհետև իր չընդունելը դեռ հիմք չի: Բացի այդ, նույնկերպ պետք է լիներ երրորդ անաչառ կողմի կարծիքը: Չգիտեմ, ովքեր են լինելու այդ երրորդ կողմի անաչառ ներկայացուցիչները, որոնց որպիսությունը պահվելու է գաղտնի պայմաններում, բայց ինքս սպասում եմ: Հուսամ կարծիքները կլինեն մոտ օրերս, այլ ոչ թե մի քանի ամսից:

Միքայել ԲԱԴԱԼՅԱՆ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն

Դիտվել է՝ 4496

Մեկնաբանություններ

թյան համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am