Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ամենաքանդումի փորձաքարը «Գոյն» է

Ամենաքանդումի փորձաքարը «Գոյն» է
08.04.2024 | 18:50

Կարծում եմ՝ Կոնսերվատորիայի ու Ակադեմիայի «մեծամեծերը» ոչ թե պիտի Կոմիտասի, Օրբելու և այլ հնչեղ անուններ տային ու, իրենց պարտքը կատարած համարելով, շարունակեին էլի մի քանի ամիս աշխատավարձ ստանալ, այլ պիտի գնային միանային «Գոյ» թատրոնի մի բուռ անձնակազմին: Այս պահին ամենաքանդումի փորձաքարը «Գոյն» է: Եթե հաջողվեց այն պահել, ուրեմն կպահպանվեն մյուսներն էլ: Եթե ոչ՝ ուրեմն ձեր 2-օրյա ընդվզումը միայն դիրքի ու աշխատավարձի համար էր: Այդ ինչո՞ւ երեկ տգետ թափառաշրջիկին Սոկրատ հռչակած «ակադեմիկոսը» հանկարծ անհանգստացավ ու այլ մտահոգությամբ մոտեցավ ամբիոնին: Դիրքն ու բարձր եկամուտը հանկարծ վտանգված զգաց, չէ՞: Նույնը վերաբերում է գրողներին, նկարիչներին ու բոլոր մյուսներին, որոնց հարցերը առանձին-առանձին լուծվելու են՝ շենք ու աշխատավարձով հանդերձ:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ