«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Բաղանիսում ու Ոսկեպարում հայրենասիրական ուրցով համեմված գառան խաշլամա ուտելու փոխարեն եկեք Երևան ու երեք ոտքից կաղ այս իշխանությանը հեռացրեք

Բաղանիսում ու Ոսկեպարում հայրենասիրական ուրցով համեմված գառան խաշլամա ուտելու փոխարեն եկեք Երևան ու երեք ոտքից կաղ այս իշխանությանը հեռացրեք
03.04.2024 | 15:11

Վերջին երկու՝ Իսրայելի և Ռուսաստանի դեմ կատարված ահաբեկչությունը հստակ խոսում է նոր տիպի ահաբեկչության մասին:

Այս ահաբեկչությունները, որոնք կատարվում են առանց

կոնկրետ պահանջների, առավել քան բարդ են ու հեռագնա իրենց նպատակներով:

Սրանք նոր, աշխարհաքաղաքական կայունացումից առաջ,

հիմնականում տնտեական ազդեցության գոտիներ ձեռք բերելու, լոգիստիկ միջանցք-մայրուղիներում հաստատվելու խնդիր են լուծում:

Իսկ որտեղ տնտեսական ազդեցություն, այնտեղ էլ քաղաքական ակտիվություն:

Իսրայելի դեմ կատարված ահաբեկչությունից վեց ամիս

անց, նոր խոսվում է Լիաֆամ շելֆի գազային պաշարների

հանդեպ ունեցած բրիտանական ակնկալիքների մասին:

( ...ասեմ, որ մինչև այդ ահաբեկչությունը, ՖԲ-ում երկու անգամ անդրադարձել եմ այդ գազային շելֆին...):

Ռուսական ահաբեկչությունն էլ, բոլորովին չեմ զարմանա,

եթե մի քանի ամիս անց հիմք դնի Ֆրանսիա-Ռուսաստան

սերտ համագործակցության, մանավորապես Սև ծովի ավազանում, Վրաստանին էլ ընդգրկելով որպես գործընկեր:

Այս դիտանկյունից, եթե նայում ենք, Հայաստանի շուրջ և Հայաստանի ներքաշմամբ տեղի ունեցող իրադարձությունները, կարծես պլանային նախապատրաստական աշխատանք են,

մեր տարածաշրջանում խոշորամասշտաբ ահաբեկչություն

կազմակերպելու համար:

Հանգուցային, միևնույն ժամանակ թույլ օղակը մենք ենք և ունենք ԱԷԿ...

Ահաբեկչություն, որի արդյունքից գոհ կլինեն բոլորը, բացի

մեզանից:

ՈՒ Մեծամորն էլ, պրակտիկորեն վերջ կդնի տեսական այն վեճին, թե արժե՞ արդյոք տակտիկական ատոմային զենք կիրառել որևէ տեղ, թե՞ ոչ:

Սրա մասին մտածեք ու ոչ թե գնացեք Տավուշ, Բաղանիսում ու Ոսկեպարում հայրենասիրական ուրցով համեմված գառան խաշլամա ուտելու, այլ եկեք Երևան, Աժ-ն ցրեք, այս՝ երեք ոտքից կաղ իշխանությանը հեռացրեք:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ